«Միություն և առաջադիմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{միացնել|Երիտասարդ Թուրքեր}}
{{Հայոց Ցեղասպանություն}}
'''Միություն և առաջադիմություն''' ([[թուրքերեն|թուրք.]] «Ittihat ve terakki», «իթթիհաթ վե թերաքքի»), [[Երիտասարդ Թուրքեր|երիտթուրքեր]], թուրքական քաղաքական կուսակցություն։ Հիմնվել է 1889 թ. մայիսի 21-ին՝ «Օսմանյան միասնության ընկերություն» անունով։ Նպատակը 1876 թ. սահմանադրության վերականգնումն էր և պառլամենտի գումարումը։ Ավելի ուշ վերանվանվել է «Միության և առաջադիմության օսմանյան ընկերություն» և միավորվել երիտթուրքերի [[Փարիզ]]ի խմբի հետ։ Հիմնադիրներն էին Աբդուլլահ Ջևդեթը, Իսհակ Սյուքութին, Իբրահիմ Թեմոն, Հիլմի Թունալըն և Աքիլ Մուխթարը։ Հալածանքների պատճառով ղեկավարները փախել են արտասահման։ 1897 թ. սկսել են գործել ընկերության [[Ժնև]]ի, ապա և [[Կահիրե]]ի բաժանմունքները։ Ընկերությունը հրատարակել է թերթեր [[Կ.Պոլիս|Կ.Պուսում]], [[Զմյուռնիա]]յում, Ժնևում, Կահիրեում, քննադատել [[Աբդուլ Համիդ II|Աբդուլ Համիդ ll]]-ի վարչակարգը։ 1902 թ. Փարիզի համագումարում ընկերությունը պառակտվել է 2 խմբի. Սաբահէդդինի կողմնակիցների և Ահմեդ Ռիզայի կողմնակիցների։ Դաշնակցության ներկայացուցիչ Խ. Մալումյանի միջնորդությամբ, կողմերը համաձայնել են միավորել ուժերը սուլթանի դեմ պայքարում։ Այդ ժամանակ [[Սալոնիկ]]ում գործել է Ազատության օսմանյան ընկերությունը, որը հանդես է եկել կայսրության ներքին գործերին եվրոպական տերությունների միջամտության դեմ. ագիտացիա արել բանակում և այլն։ 1908-ին այդ ընկերությունը որոշել է միավորվել Փարիզի ընկերության հետ, և նրա պարագլուխները մտել են ԿԿ կազմի մեջ։ 1908-ի հուլիսի 23-ի զինված հեղաշրջման հետևանքով իթթիհաթականները հռչակել են սահմանադրության վերականգնումը։ Դրանից հետո գաղտնի ԿԿ անդամներ [[Թալեաթ փաշա|Թալեաթը]], [[Էնվեր փաշա|Էնվերը]], [[Բեհաեդդին Շաքիր]]ը, Միդհաթ Շյուքրին և ուրիշներ Սալոնիկից տեղափոխվել են Կ. Պոլիս, շուտով նրանց գլխավորած ընկերությունը հռչակվել է քաղաքական կուսակցություն։ Լինելով պանթյուրքիզմի մոլի ջատագովներ՝ նրա պարագլուխները իրենց տասնամյա կառավարման ընթացքում (1908-18) [[Օսմանյան կայսրություն]]ը երեք անգամ ներքաշել են արկածախնդրական պատերազմների (1911-ին Տրիպոլիտանական, 1912-13-ին՝ Բսլկանյան, 1914-18-ին՝ առաջին աշխարհամարտ) մեջ՝ նոր տարածքներ զավթելու նպատակով։