«Արաբա-իսրայելական պատերազմ (1948-1949)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Israel-flag01c.jpg|մինի|[[Իսրայելի դրոշ]]]]
'''Արաբա-իսրայելական պատերազմ''', 1948-1949 թվականներին տեղի ոնեցած ռազմական ընդհարում նորաստեղծ [[Իսրայել]]ի և արաբական մի քանի երկրների միջև։ Պատճառը արաբների՝ Իսրայել պետության վերացման ցանկությունն էր և նրա տարածքների վերամիավորումը արաբական տարածքներին՝ դրանց վրա Պաղեստինի արաբական պետություն ստեղծելու նպատակով։ Պատերազմն ավարտվեց Իսրայելի հաղթանակով։ Այն ոչ միայն հաստատեց իր իշխանությունը Պաղեստինի իր հատվածում, այլև իրեն կցեց արաբական հատվածի կեսը։
 
Տող 6 ⟶ 7՝
 
Պաղեստինը տարածաշրջան է [[Առաջավոր Ասիա]]յում՝ [[Միջերկրական ծով]]ի արևելյան ափին։ Նրա տարածքը կազմում է մոտ 26 000 քառ. կիլոմետր։ Նրա պատմությունը հարուստ է բազմաթիվ պատմական իրադարձություններով, որոնք վկայում են այն մասին, որ ի սկզբանե այս տարածքը ենթարկվել է բազում ցնցումների, որոնք էլ իրենց հետքն են թողել այստեղ բնակվող մարդկանց կյանքի վրա։
[[Պատկեր:UN Partition Plan For Palestine 1947.png|մինի|[[ՄԱԿ-ի Պաղեստինյան նախագիծ]]]]
 
Պաղեստինը այստեղ մարդկանց հայտնվելու առաջին իսկ օրից եղել է պայքարի թատերաբեմ։ Քանաանի վրա ուժեղացել էր այլ ցեղերի՝ ֆիլաստինների, ինչպես նաև ծագմամբ նրանց մոտ ցեղերի՝ ամորիների, էդոմիների, մոավիների հարձակումները։ Մ.թ.ա. 10-րդ դարում [[Քանաան]] են ներթափանցում հին հրեական ցեղերը։ Այս ցեղերը չունեին կոնկրետ ուրվագծված հիերարխիկ կառավարման կարգ, քանի որ իրենցից չէին ներկայացնում միավորված հասարակություն, այլ պարզապես 12 ցեղերի ոչ մշտական միություն էին։ Այդ միության նպատակը ընդհանուր խնդիրների, գլխավորապես ռազմական և պաշտպանական բնույթի, լուծումն էր։ Այս ցեղերը հաճախ կոչվում էին մեկ ընդհանուր անունով՝ ''Իսրայել''։ Ինչպես նշվում է [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]], այս անունը տրվել է պատրիարք Հակոբին, երբ նա վերադառնում էր Քանաան՝ Միջագետքում երկար ժամանակ մնալուց հետո, և հետագայում այդ անունը տարածվեց Հակոբի բոլոր սերունդների վրա։
 
Տող 18 ⟶ 19՝
 
19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին Պաղեստինը դեռ գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ, երբ մեծ թվով հրեաներ սկսեցին գաղթել Եվրոպայից և բնակություն հաստատել այնտեղ։ Դա ուներ իր պատճառները։ 19-րդ դարում հրեաների թիվն ամբողջ աշխարհում կազմում էր 10 միլիոն մարդ, որից 90 %-ը բնակվում էր [[Եվրոպա]]յում։ Հատկապես մեծ թիվ էին կազմում [[Ռուսական կայսրություն|Ռուսական]] և [[Ավստրո-Հունգարական կայսրություն]]ներում բնակվող հրեաները։ Իրենց բնակության վայրերում հրեաները զրկված էին մի շարք իրավունքներից, մասնավորապես, նրանց արգելված էր կիրակի օրերին լքել իրենց փողոցը, ամուսնանալ մինչև 25 տարեկան, հանգստյան օրերին նրանց թույլատրվում էր լքել իրենց փողոցը միայն երեկոյան ժամը 6-ից հետո։ Այսպիսի ծանր պայմաններից խուսափելու համար մեծ թվով հրեաներ դիմում էին ծայրահեղ քայլերի, ինչպես օրինակ կրոնափոխ էին լինում, բայց այս դեպքում էլ նրանք հալածանքների էին ենթարկվում իրենց համայնքների և ռավիների կողմից, ովքեր ամեն կերպ փորձում էին պահպանել համայնքի միասնականությունը։ Կրոնափոխ եղած հրեաների հանդեպ վատ վերաբերմունք էր ձևավորվում նաև քրիստոնյա տեղաբնիկների մոտ։ Նման հակասեմական վերաբերմունքը դրդեց հրեաներին միավորվել ընդհանուր վտանգի դեմ։
[[Պատկեր:Weizmann 1948.jpg|մինի|[[Խայիմ Վեյցման]]՝ առաջին նախագահ]]
 
Այսպիսի պայմաններում առաջացավ [[սիոնիզմ]]ը՝ շարժում, որի մասնակիցները դարձան Եվրոպայում բնակվող հրեաները։ ''Սիոնիզմ'' տերմինը առաջին անգամ օգտագործել է [[Նաթան Բիրնբաում]]ը 1892 թվականի [[հունվարի 23]]-ին [[Վիեննա]]յում, իսկ արդեն որպես քաղաքական տերմին օգտագործվել է [[Թեոդոր Հերցլ]]ի «Հրեական պետություն» {{lang-de|Der Judenstaat}} աշխատության մեջ։ Սիոնիզմ եզրույթը արտացոլում է հրեաների՝ դեպի Պաղեստին վերադառնալու գաղափարը։ Շարժումն իր անվանումն ստացել է Երուսաղեմում գտնվող [[Սիոն]] լեռան անունից, որտեղ, ըստ աստվածաշնչյան լեգենդի, կառուցված է եղել հրեաների կրոնական գլխավոր տաճարը։ [[1897]] թվականին [[Բազել]]ում ([[Շվեյցարիա]]) տեղի է ունենում Առաջին սիոնիստական կոնգրեսը, որի ժամանակ հաստատվում է [[համաշխարհային սիոնիստական կազմակերպություն|Սիոնիստական կազմակերպությունը]]։ Այն կոչված էր միավորելու բոլոր սիոնիստներին, ինչպես նաև տեղափոխել նրանց Պաղեստին և ստեղծել այնտեղ անկախ Հրեական հանրապետություն։ Կազմակերպության առաջին նախագահ դարձավ Թեոդոր Հերցլը։
 
[[1901]] թվականին մեծահարուստ հրեաների կողմից ստեղծվեց Հրեական ազգային ֆոնդը, որը կազմակերպում էր հրեաների մասսայական տեղափոխությունը Պաղեստին՝ այնտեղ մշտական բնակություն հաստատելու նպատակով։ Շուտով սկսեցին ի հայտ գալ առաջին հրեական բնակավայրերը, այդ թվում և գյուղատնտեսական կոմուննաները՝ կիբուցները։ Պատերազմի նախաշեմին Պաղեստին էին տեղափոխվել մեծ թվով հրեաներ։ Մինչև [[Առաջին ալիա|առաջին մեծ գաղթը]]՝ «ալիան» Պաղեստինում բնակվում էր մոտ 25 հազար հրեա, մինչդեռ արդեն 1914 թվականին նրանց թիվը հասել էր 85 հազարի։
[[Պատկեր:BrenCarrierShualeiShimshon.png|մինի]]
 
Դեռևս մինչև [[առաջին համաշխարհային պատերազմ]]ի սկիզբը սիոնիստական ղեկավարությունը փորձում էր Օսմանյան ղեկավարության հետ համաձայնության գալ Պաղեստինի տարածքը հրեաներով բնակեցնելու օրինական իրավունք ստանալու համար։ Դրա դիմաց սիոնիստները առաջարկում էին ֆինանսական օգնություն ճգնաժամային իրավիճակում գտնվող Օսմանյան կայսրությանը։ Սակայն ակնհայտ է, որ Թուրքիան չէր պատրաստվում իր տարածքը տրամադրել սիոնիստներին։ Նրանք թուրքական սուլթանից ձախողում կրելով Պաղեստինը ձեռք բերելու հարցում, այդուհանդերձ չհրաժարվեցին Պաղեստին տեղափոխվելու և այնտեղ հրեական տուն ստեղծելու գաղափարից։ Հետագայում, հատկապես առաջին համաշխարհային պատերազմի ավարտին և նրան հաջորդած տարիներին, նրանք իրեց բոլոր ջանքերը կենտրոնացրել էին այդ խնդրի վրա։ Բայց պատերազմից հետո տեղի էր ունեցել մի կարևոր փոփոխություն։ Եթե սիոնիստական ղեկավարները քաղաքական սիոնիզմի ձևավորման սկզբնական շրջանում Պաղեստինը ձեռք բերելու հարցում իրենց ամբողջ հույսը դրել էին թուրքական սուլթանի վրա և ձգտում էին նրա օգնությամբ իրագործել իրենց ծրագրերը, ապա պատերազմի ընթացքում և նրան հաջորդած տարիներին նրանք իրենց հայացքը ուղղեցին դեպի Մեծ Բրիտանիա։
 
Տող 28 ⟶ 29՝
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ընթացքում Պաղեստինը վերածվել էր մի կողմից [[Կայզերական Գերմանիա|Գերմանիայի]] և [[Օսմանյան կայսրություն|Թուրքիայի]], մյուս կողմից [[Մեծ Բրիտանիա]]յի զորքերի միջև պայքարի գոտու։ Արդյունքում այն նվաճվեց Մեծ Բրիտանիայի կողմից։ Նրա և Անտանտի անդամ երկրների նպատակներից մեկը արաբական երկրները Օսմանյան կայսրության կազմից հանելն ու այնտեղ իրենց տիրապետությունը հաստատելն էր։ 1915 թվականի [[Մակ-Մահոն - Հուսեյն համաձայնագիր|Մակ-Մահոն-Հուսեյն համաձայնությամբ]], Մեծ Բրիտանիան խոստացել էր անկախություն արաբական երկրներին, այդ թվում և Պաղեստինին։ Իսկ [[1916]] թվականի մայիսի 9-16-ին Լոնդոնում կնքված [[Սայքս-Պիկոյի համաձայնագիր (1916)|Սայքս-Պիկոյի պայմանագրով]] Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պայմանավորվում են Օսմանյան կայսրության ասիական մասի բաժանման շուրջ։ 1917 թվականի նոյեմբերի 2-ին հրատարակվում է [[Բալֆուրի հռչակագիր]]ը։ Նրանում Մեծ Բրիտանիան պաշտոնապես կողմ է արտահայտվում Պաղեստինում հրեական ազգի համար «Ազգային տուն» ստեղծելու գաղափարին։
[[Պատկեր:1948 Arab Israeli War - May 15-June 10.svg|մինի|Պատերազմի առաջին փուլ]]
 
1920 թվականի ապրիլի 19-26-ին [[Սան Ռեմո]]յում տեղի ունեցած [[Սան Ռեմոյի կոնֆերանս|կոնֆերանսի]] ժամանակ Անտանտի Գերագույն Խորհուրդը Պաղեստինի մանդատը հանձնեց Մեծ Բրիտանիային, ինչը 1922 թվականի [[հունիսի 24]]-ին հաստատվեց [[Ազգերի Լիգա]]յի կողմից։ Մանդատի տեքստում ներառվեց նաև Բալֆուրի հռչակագիրը։ Դրանով, փաստորեն, հրեաների ներգաղթն ու հաստատվելը Պաղեստինում թևակոխեց նոր՝ գործնական փուլ, գաղթը վերսկսվեց, նրա մասշտաբները ակներև մեծացան։ Այսպես, երրորդ և չորրորդ ալիաների ընթացքում Պաղեստին եկան մեծ թվով հրեաներ հիմնականում Արևելյան Եվրոպայից, որտեղ վերջին շրջանում ուժեղացել էին հակասեմական տրամադրությունները։
 
Տող 36 ⟶ 37՝
 
Պատերազմի ավարտից հետո՝ 1946-1947 թվականներին Պաղեստինում կրկին գլուխ բարձրացրեցին արաբների և հրեաների բողոքները ուղղված բրիտանական մանդատին։ Հատկապես դժգոհ էին արաբները, որոնք ականատես էին լինում, թե ինչպես Բրիտանիան չի կարողանում վերահսկել գաղթողների՝ իր իսկ կողմից սահմանված քանակի խախտումները։ 1946 թվականի [[հուլիսի 22]]-ին Երուսաղեմում՝ «Դավիթ Թագավոր» հյուրանոցում, որտեղ գտնվում էին բրիտանական մանդատային կենտրոնական վարչությունը և անգլիական զորքերի շտաբը, տեղի ունեցավ ահաբեկչություն։ Որոշ տվյալների համաձայն պայթյունի արդյունքում զոհվեց մոտ 100 մարդ, իսկ 250 ծանր վիրավորվեցին։
[[Պատկեր:1948 arab israeli war - Oct.jpg|մինի|Պատերազմական գործողություններն աշնանը]]
 
Մեծ Բրիտանիան այլևս ի վիճակի չէր հսկողությունը պահպանել Պաղեստինում և որոշեց Պաղեստինի հետագա ստատուսի հարցը փոխանցել միջազգային կազմակերպության ներկայացուցիչների ուսումնասիրման ի դեմս Միավորված Ազգերի Կազմակերպության։ 1947 թվականի ապրիլի 2-ին ՄԱԿ-ը ստացավ Մեծ Բրիտանիայի համապատասխան դիմումը գումարել ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի նստաշրջան՝ դիտարկելու պաղեստինյան հարցը, որի ակտուալության հարցն այդ ժամանակ ոչ ոքի մոտ կասկած չէր առաջացնում։ 1947 թվականին մայիսին գումարվեց Գլխավոր Ասամբլեայի առաջին հատուկ նիստը, որտեղ ընդունվեց որոշում ստեղծել ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողով Պաղեստինյան հարցերի շուրջ։
 
Տող 46 ⟶ 47՝
 
Հրեական պետություն՝ [[Իսրայելի Հանրապետություն]] ստեղծելու հայտարարությունից ժամեր անց [[Մերձավոր Արևելք]]ում բռնկվեց առաջին արաբա-իսրայելական պատերազմը։ [[1848]] թվականի [[մայիսի 15]]-ին նոր կազմավորված Իսրայել Հանրապետության տարածք, այն վերացնելու նպատակով, ներխուժեցին Իսրայելի հարևան արաբական երկրների՝ [[Եգիպտոսի թագավորություն|Եգիպտոսի]], [[Հորդանանի թագավորություն|Անդրհորդանանի]], [[Սիրիայի Արաբական Հանրապետություն|Սիրիայի]] և [[Լիբանանի Հանրապետություն|Լիբանանի]] զորքերը։ Բացի այդ, Իսրայելի հետ արդեն պատերազմի մեջ էր գտնվում [[Իրաք]]ը, որի զորքերը մասնակցեցին Իսրայելի դեմ մղվող մարտերին, ինչպես նաև [[Սաուդյան Արաբիայի թագավորություն|Սաուդյան Արաբիան]] և [[Եմենի արաբական հանրապետություն|Եմենը]], որոնք պատերազմ էին հայտարարել Իսրայելին, սակայն պատերազմական գործողություններին չմասնակցեցին։
[[Պատկեր:1947-UN-Partition-Plan-1949-Armistice-Comparison.svg|մինի|Իսրայել տարածքային ընդարձակումը՝ կապույտ և կարմիր]]
 
[[Մայիսի 15]]-ին արաբական զորքերը Ալլենբիի կամուրջով հատեցին Անդրորդանանը և շարժվեցին դեպի [[Երուսաղեմ]]։ Հին քաղաքում հրեական զորքերին չհաջողվեց իրենց ձեռքերում պահել [[Երուսաղեմի հրեական թաղամաս|հրեական թաղամասը]]։ Այն [[մայիսի 28]]-ին գրավվեց արաբական զորքերի կողմից։ [[Թել Ավիվ]]-[[Երուսաղեմ]] մայրուղին փակվեց, մի քանի օր շարունակ չէր գործում Երուսաղեմը առափնյա շրջանների հետ հետ կապող ջրմուղը։ Քաղաքը հայտնվեց շրջափակման մեջ։ Երուսաղեմի գրավումը Անդրհորդանանի թագավորի գլխավոր նպատակներից էր։ Այդպիսով նա փորձում էր կոմպենսացնել Սաուդյանների՝ իր հորից՝ [[շերիֆ Հուսեյն]]ից, [[Մեքքա]]ն և [[Մադինա (Յասրիբ)|Մադինա]]ն խլելը։