«Արաբա-իսրայելական պատերազմ (1948-1949)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 67.
 
Զինադադարը խախտվեց [[հոկտեմբերի 15]]-ին։ Ռազմական գործողություններ վերսկսվեցին։ Դա տեղի ունեցավ հետևյալ կերպ։ 1948 թվականի աշնանը [[Նեգևի անապատ|Նեգևի]] մեծ մասը գտնվում էր Եգիպտոսի տիրապետության տակ։ Իսրայելը ծրագրում էր լայնամասշտաբ հարձակում գործել և ետ վերցնել Նեգևը։ Դրա համար հոկտեմբերի 14-ին նա հասավ այն բանին, որ ՄԱԿ-ը թույլ տվեց իսրայելցիներին պատերազմի արդյունքում Նեգևի հրեական բնակչության համար մեքենա ուղարկել՝ լի սննդամթերքով և դեղորայքով։ Ֆալուջիի շրջանում մեքենան պայթեց։ Իսրայելցիները, ՄԱԿ-ի դիտորդներից աննկատելի կերպով մեքենայի մեջ տեղադրել էին պայթուցիկ։ Եգիպտական դիրքերի վրա հարձակման պատրվակն արդեն պատրաստ էր։ [[Հոկտեմբերի 20]]-ին եգիպտական բանակը, շուրջ 35 հազար մարդ, շրջափակման մեջ հայտնվեց Ֆալուջիի շրջանում։ [[Հոկտեմբերի 22]]-ին կնքվեց նոր համաձայնագիր կրակի դադարեցման վերաբերյալ և եգիպտացիները սկսեցին տարհանել իրենց զորքերը։ Այս ռազմական գործողությունների արդյունքում Իսրայելը գրավեց արաբական պետությանը հատկացված նոր տարածքներ։
 
== Պատերազմի ավարտ ==
 
Իսրայելը վստահ հաղթանակ տարավ արաբական պետությունների նկատմամբ։ Այդ մասին է վկայում այն, որ 1948-1949 թվականների պատերազմի ավարտին Իսրայելի հսկողության տակ էին անցել արաբական պետությանը հատկացված տարածքների մեծ մասը, ինչպես նաև Երուսաղեմի արևմտյան հատվածը։ Այդպես էլ չստեղծված արաբական պետության մնացած տարածքը անցել էր Անդրհորդանանի և Եգիպտոսի վերահսկողության տակ, մասնավորապես, Եգիպտոսին՝ [[Ղազայի շրջան]]ը, իսկ Անդրհորդանանին՝ [[Հորդանան (գետ)|Հորդանան]] գետի արևմտյան ափը։
 
Արդյունքում, 1949 թվականի [[հունվարի 13]]-ին հունական [[Հռոդոս]] կղզում սկսվեցին բանակցություններ Իսրայելի և նրա հետ հակամարտող արաբական պետությունների միջև։ Բանակցություններին մասնակցում էր նաև Բանչը։ 1949 թվականի [[փետրվարի 24]]-ին Իսրայելը զինադադար կնքեց Եգիպտոսի, [[մարտի 23]]-ին՝ Լիբանանի, [[հուլիսի 20]]-ին՝ Սիրիայի հետ։
 
Հռոդոսի բանակցությունները իրենցից ներկայացնում էին մի յուրօրինակ ձևաչափ։ Այս բանակցությունների ընթացքում ընդունված բոլոր համաձայնագրերը կրում էին ժամանակավոր բնույթ։ Նրանցում սահմանվում էին սահմանազատման գոտիները, որոնք ոչ մի դեպքում չպետք է դիտվեին որպես քաղաքական կամ տարածքային սահմաններ։ Այդուհանդերձ, այդ գոտիները, որոնք ստացել էին «կանաչ գոտիներ» անվանումը, փաստացի դարձան Իսրայելի սահմանները։
 
Առաջին արաբա-իսրայելական պատերազմը ավարտվեց ժամանակավոր հաշտության համաձայնագրերի կնքմամբ, որոնք բնավ համարժեք չէին խաղաղության պայմանագրերի։ Պաղեստինյան պետություն այդպես էլ չստեղծվեց. նրան հատկացված տարածքի մի մասը՝ Արևմտյան Գալիլեան, Արևմտյան Նեգևը և Երուսաղեմի մի մասը՝ Նոր քաղաքը, լրացուցիչ 6 700 քառ. կմ տարածք անցավ Իսրայելին, այսինքն [[Պաղեստին]] պետությանը հատկացված տարածքի մոտ 74 %-ը։ Գազայի շրջանը՝ մոտ 378 քառ. կմ, անցավ Եգիպտոսի վարչական ղեկավարման ներքո, իսկ Արևմտյան ափը և Հին քաղաքը, 5.5 հազար քառ կմ, կցվեցին Անդրհորդանանին։
Անդրադառնալով զոհերին, պետք է նշել, որ պատերազմում ամենամեծ կորուստները կրեցին պաղեստինցի արաբները։ Պատերազմի դաշտում զոհվեցին 16 հազար, վիրավորվեցին 14 հազար մարդ։ Արաբական մյուս երկրները միասին 2500 զոհ տվեցին, իսկ հրեաների կորուստները կազմում էին 6 հազար սպանված։
Այսպիսով, ՄԱԿ-ի 1947 թվականի նոյեմբերի 29-ին [[ՄԱԿ-ի № 181/II բանաձև|№ 181/II բանաձև]]ով արաբական Պաղեստին պետության համար հատկացված ամբողջ տարածքը բաժանվեց Իսրայելի, Անդրհորդանանի և Եգիպտոսի միջև։
 
Իսրայելի համար առաջին արաբա-իսրայելական պատերազմը անկախության համար մղվող պայքար էր, որն ի վերջո ավարտվեց հրեաների հաղթանակով։ Նրանք ոչ միայն կարողացան պահպանել սեփական տարածքը, այլև ընդարձակել այն 22 %-ով՝ ի հաշիվ այդպես էլ չստեղծված Պաղեստին պետության տարածքի։
Ինչ վերաբերվում է հակամարտության մյուս կողմին՝ արաբներին, ապա պետք է նշել, որ նրանք սխալ կողմնորոշվեցին ճակատագրական պահին, չհռչակեցին Պաղեստինի անկախությունը և արդյունքում կորցրեցին ամեն ինչ։ Հարյուր հազարավոր պաղեստինցի արաբներ ստիպված էին լքել իրենց տներն ու բնակատեղիները՝ դառնալով փախստական։
 
== Աղբյուրներ ==