«Արաբա-իսրայելական պատերազմ (1948-1949)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 47.
Հրեական պետություն՝ [[Իսրայելի Հանրապետություն]] ստեղծելու հայտարարությունից ժամեր անց [[Մերձավոր Արևելք]]ում բռնկվեց առաջին արաբա-իսրայելական պատերազմը։ [[1848]] թվականի [[մայիսի 15]]-ին նոր կազմավորված Իսրայել Հանրապետության տարածք, այն վերացնելու նպատակով, ներխուժեցին Իսրայելի հարևան արաբական երկրների՝ [[Եգիպտոսի թագավորություն|Եգիպտոսի]], [[Հորդանանի թագավորություն|Անդրհորդանանի]], [[Սիրիայի Արաբական Հանրապետություն|Սիրիայի]] և [[Լիբանանի Հանրապետություն|Լիբանանի]] զորքերը։ Բացի այդ, Իսրայելի հետ արդեն պատերազմի մեջ էր գտնվում [[Իրաք]]ը, որի զորքերը մասնակցեցին Իսրայելի դեմ մղվող մարտերին, ինչպես նաև [[Սաուդյան Արաբիայի թագավորություն|Սաուդյան Արաբիան]] և [[Եմենի արաբական հանրապետություն|Եմենը]], որոնք պատերազմ էին հայտարարել Իսրայելին, սակայն պատերազմական գործողություններին չմասնակցեցին։
 
[[Մայիսի 15]]-ին արաբական զորքերը Ալլենբիի կամուրջով հատեցին Անդրորդանանը և շարժվեցին դեպի [[Երուսաղեմ]]։ Հին քաղաքում հրեական զորքերին չհաջողվեց իրենց ձեռքերում պահել [[Երուսաղեմի հրեական թաղամաս|հրեական թաղամասը]]։ Այն մ[[այիսիմայիսի 28]]-ին գրավվեց արաբական զորքերի կողմից։ [[Թել Ավիվ]]-[[Երուսաղեմ]] մայրուղին փակվեց, մի քանի օր շարունակ չէր գործում Երուսաղեմը առափնյա շրջանների հետ հետ կապող ջրմուղը։ Քաղաքը հայտնվեց շրջափակման մեջ։ Երուսաղեմի գրավումը Անդրհորդանանի թագավորի գլխավոր նպատակներից էր։ Այդպիսով նա փորձում էր կոմպենսացնել Սաուդյանների՝ իր հորից՝ [[շերիֆ Հուսեյն]]ից, [[Մեքքա]]ն և [[Մադինա (Յասրիբ)|Մադինա]]ն խլելը։
 
Ստեղծված պայմաններում Մերձավոր Արևելքի իրադրությանը միջամտեց [[Միավորված Ազգերի Կազմակերպություն|ՄԱԿ]]-ը։ Նա քննադատեց արաբական երկրների գործողությունները, դրանք բնորոշելով որպես ագրեսիա, ինչի մասին էլ հայտարարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար [[Տրյուգվե Լի]]ն։ ՄԱԿ-ը իր ներկայացուցիչ շվեդ Բերնադոտին նշանակեց երկու հակամարտող կողմերի միջնորդ։ Նրա միջնորդության շնորհիվ 1948 թվականի [[հունիսի 11]]-ին հաջողվեց հրադադարի համաձայնության գալ։ Արդյունքում, առաջին արաբա-իսրայելյան պատերազմի սկզբից մի քանի շաբաթ անց մարտերը դադարեցվեցին ի շնորհիվ հաշտության, որին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ էր արել 1948թվականի [[մայիսի 29]]-ին։ Առաջին հրադադարի ընթացքում Բերնադոտը, ելնելով ճակատում առաջացած իրավիճակից, մշակեց իր սեփական ծրագիրը և ներկայացրեց այն 1948 թվականի [[հունիսի 27]]-ին։ Ելնելով այն փաստից, որ նա գտնում էր, որ [[ՄԱԿ-ի № 181/II բանաձև|ԳԱ № 181/II բանաձևը]] թերի է և անիրագործելի, նա առաջարկում էր հետևյալը.