«Ալ-Ջահիզ»–ի խմբագրումների տարբերություն

{{Հիմնական|Կենդանիների գիրք (ալ-Ջահիզ)}}
[[Պատկեր:Al-Jahiz - pages from Kitaab al Hayawaan 4.jpg|մինի|աջից]]
Շատ հայտնի է նաև «[[Կենդանիների գիրք]]ը» ({{lang-ar|كتاب الحيوانات՝ քիթաբ ալ-հայուանաթ}}), որն իր թե բովանդակությամբ, թե կառուցվածքով [[ադաբ]]ի դասական ստեղծագործություն է։ Այստեղ դեռևս չկա կառուցվածքային ամբողջականություն։ Առաջին մասում հեղինակը հաղորդում է նախկինում իր գրած գրքերից և բանավիճում մի ինչ որինչ–որ անհայտ, անբարյացակամ քննադատի հետ։ Հետո, առանց նախորդ նյութի հետ ինչ-որ կապի նա անկանոն պատմում է կենդանիների, թռչունների, սողունների և տարբեր երկրային բնակիչների մասին։ Այդ բոլոր պատմությունները հագեցած են տեղին, պատշաճ մեջբերումներով [[Ղուրան]]ից և [[հադիսներ]]ից, նախաիսլամական և միջնադարյան արաբ գրողների գործերից, կան արաբական ասացվածքներ։
 
[[Կենդանիներ]]ի, [[թռչուններ]]ի վարքագծի նկարագրություն գրքի միակ թեման չէ։ Նա նաև շոշափում է [[Բնագիտություն|բնագիտական]], [[Փիլիսոփայություն|փիլիսոփայական]] ու [[Աստվածաբանություն|աստվածաբանական]] ամենատարբեր հարցեր, կիսում է իր պատկերացումները [[էթիկա]]յի և [[Բժշկություն|բժշկության]] մասին, պատմում է բեդվինական սովորույթների մասին։ Նա մեկնաբանում է Ղուրանը, քննադատում է կենդանիներին վարժեցնելու սովորությունը։
 
Գրքի վերջին՝ 7-րդ մասում ի մի է բերվում ողջ պատմությունը և հաջողվում է այն նպատակը, ինչի համար գրբելգրել էր գիրքը։ Չնայած նրա շոշափած հարցերի շրջանակը շատ լայն է և դրանք մատուցված են քաոսային ձևով, այն զուրկ չէ գիտական արժեքից։ Նրանում շատ են բանաստեղծական հատվածներ և նույնիսկ ամբողջական պոեմներ, որոնք կենդանիների մասին տեղեկությունների աղբյուր են։ Նա չի մտածում շարադրվող նյութի տրամաբանական հաջորդականության մասին՝ հետևելով ադաբի գրականության կարևոր օրենքներից մեկին՝ մատուցել գիտական ու բարոյական իսկությունները զվարճացնելով ընթերցողին։
 
== Գրականություն ==