«Գուգարքի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 100.
 
Գուգարքի շրջանի տարածքը զբաղեցնում է [[Փամբակ (գետ, Լոռու մարզ)|Փամբակ]] գետի միջին ու ստորին և [[Աղստև (գետ)|Աղստև]] գետի վերին հոսանքների ավազանները։ Ունի լեռնային մակերևույթ։ Հյուսիսում ձգվում է [[Բազումի լեռնաշղթա|Բազումի]] լեռնաշղթայի արևելյան, հարավում՝ [[Փամբակի լեռնաշղթա|Փամբակի]] լեռնաշղթայի միջին, բարձրադիր մասը (3101 մ, [[Թեժլեռ|Թեժ]] լեռ)։ Տարածքի միջին և հյուսիսարևելյան մասն զբաղեցնում է Փամբակի հովիտը՝ շրջանի ցածրադիր մասը։ Բարձունքային գոտիականությունն արտահայտված է լեռնատափաստանային, լեռնաանտառային և լեռնամարգագետնային լանդշաֆտներով։ Կան պղնձի, շինանյութերի (բազալտ, սև տուֆ, գրանիտ) հանքավայրեր։ Բազումի և Բովաքարի լեռնաշղթաները կառուցվածքային միասնություն են կազմում (կամարահորսաային բարձրացում են), իսկ լեռնագրորեն իրարից բաժանված են [[Գայլաձոր]] անտեցեդենա կիրճով։ Գուգարքի շրջանի ցածրադիր մասը [[Փամբակի գոգավորություն|Փամբակի գոգհովիտ]]ն է՝ միջլեռնային, նեղ երկարավուն գրաբենսինկլինալային իջվածքը, որոնք տեղ-տեղ առաջացնում են [[դարավանդ]]ներ և խոշոր արտածման կոներ։ Լեռները հիմնականում կազմված են էոցենի հրաբխածին նստվածքային շերտախմբերից, գրանիտոիդային խոշոր ներժայթուկներով։
 
[[Պատկեր:Map of Soviet Armenia.gif|մինի|400px|աջից|Խորհրդային Հայաստանի շրջանները]]
Կլիման բարեխառն է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -6°C-ից մինչև - 12°C, հուլիսինը՝ 10-18°C, տարեկան տեղումները՝ 550-700 մմ, վեգետացիայի շրջանը 60-160 օր է։ Խոշոր գետը [[Փամբակ (գետ, Լոռու մարզ)|Փամբակն]] է։ Շրջանի տարածքից է սկիզբ առնում [[Աղստև (գետ)|Աղստևը]], Ձորագյուղից հյուսիս, Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից կազմվում է Դեբեդը։ Գործում են 6 ջրանցք (Գուգարքի, Լեռնապատի վերին, Լեռնապատի ներքին, Բազումի վերին, Բազումի ներքին, Դարպասի), 7 ջրհան կայան։