«Արաբա-իսրայելական պատերազմ (1948-1949)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 41.
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 1947 թվականի նոյեմբերի 29-ին 2/3 ձայներով ընդունեց հանրահայտ [[ՄԱԿ-ի № 181 (II) բանաձև|№ 181 (II) բանաձևը]]։ Այդ բանաձևով նախատեսվում էր վերացնել բրիտանական մանդատը Պաղեստինում և այնտեղ ստեղծել երկու անկախ պետություն՝ արաբական և հրեական։ Հրեական պետությանը հատկացվում էր 14 100 քառ. կմ կամ Պաղեստինի տարածքի 56%-ը։ Արաբական պետությանը տրվում էր 11 100 քառ. կմ, որն էլ կազմում էր Պաղեստինի տարածքի 43%-ը։ Պաղեստինի բնակչությունը, որի թիվը հասնում էր 1 միլիոն 845 հազ. Մարդ, պետք է տեղաբաշխվեր հետևյալ կերպ՝ արաբական պետությունում՝ 725 000 արաբներ և 10 000 հրեաներ, հրեական պետությունում- 498 000 հրեաներ և 407 000 արաբներ։ Ինչ վերաբերում է Երուսաղեմին, որը կազմում էր Պաղեստինի տարածքի 1%-ը, ապա այն վեր էր ածվում ինքնուրույն վարչական միավորի՝ միջազգային հատուկ ռեժիմով, պահպանելու համար Երուսաղեմում հուդայականության, քրիստոնեության և իսլամի սրբատեղիները։ Այստեղ պետք է ապրեր 100 000 արաբ և 100 000 հրեա։
1948 թվականի մայիսի 15-ին ավարտվում էր Մեծ Բրիտանիայի մանդատը Պաղեստինում, իսկ զորքերի դուրսբերումը Պաղեստինից՝ օգոստոսի 1-ին։ Սակայն Բրիտանիան հաշվի առնելով օրեցօր մեծացող հուզումները, զորքերը դուրս բերեց մայիսի 14-ին։ Այսպիսով, 28 տարի (1920-1928) տևած բրիտանական մանդատը Պաղեստինում ավարտվեց։ Միաժամանակ, 1948 թվականի մայիսի 14 գիշերը, լույս 15-ի առավոտյան [[Թել
|