«Ակ-Կոյունլուների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 74.
 
Ակ-Կոյունլուների հաղթանակում կարևոր նշանակություն ունեցավ նրանց նկատմամբ հայերի դրական վերաբերմունքը։ Հայերը, նպաստելով նրանց հաղթանակին, հույս ունեին բարելավել իրենց վիճակը։ Համենայն դեպս, Ուզուն-Հասանը հովանավորում էր հայ հոգևորականությանը, սիրաշահում հայ իշխանական տներին։ Նրա օրոք տերության տնտեսությունը վերականգնելու համար ձեռնարկվեցին բարեփոխումներ։
 
[[Պատկեր:Uzunhasanempire.gif|մինի|ձախից|Ուզուն Հասանի տերություն]]
Անցկացվեց աշխարհագիր (մարդահամար)՝ կարգավորելու հարկերն ու տուրքերը։ Հարկման ենթակա էին 15-60 տարեկան տղամարդիկ։ Ճշգրտվեց հարկերի չափը։ Հարկահավաքման տեղական պաշտոնները վստահվեցին հիմնականում հայերին։ Սակայն Ուզուն-Հասանից հետո վիճակը ծանրացավ։ Ներքին հակասություններից ծվատվող ակ-Կոյունլուների պետությունն ընկավ՝ իր տեղը զիջելով Սեֆյան Պարսկաստանին։