«Զարուհի Դոլուխանյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Dolukhanyan.jpg|մինի]]
'''Զարուհի Աղասի Դոլուխանյան''' ({{lang-ru|За́ра Алекса́ндровна Долуха́нова}} 1918 - [[2007]]թ. [[դեկտեմբերի 4]]), [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|խորհրդային]] [[օպերա]]յին երգչուհի (կոլորատուրային մեցցո-սոպրանո), վոկալ կատարողական արվեստի վարպետ, [[ՀԽՍՀ]] /1955/, [[ՌՍՖՍՀ]] /1956/, ԽՍՀՄ /1990/ ժողովրդական արտիստ, [[Լենինյան մրցանակ]]ի դափնեկիր /1966թ./, պրոֆեսոր։ Ազգությամբ՝ հայ։
 
[[1933]] թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը, [[1957]] թվականին՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը։ [[1941]] թվականին ընդունվել է [[Երևան|Երևանի]] Ալեքսանդր Սպենդարյանի անվան [[Օպերայի և բալետի թատրոն (Երևան)|օպերայի և բալետի թատրոն]], հանդես եկել Օլգայի ([[Չայկովսկի Պյոտոր Իլյիչ|Չայկովսկու]] «Եվգենի Օնեգին»), Գայանեի (Սպենդիարյանի «Ալմաստ»), Զիբելի (Գունոյի «Ֆաուստ»), Դունյաշայի (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Պոլինայի (Չայկովսկու «Պիկովայա Դամա») և այլ դերերգերով։
 
[[1944]] թվականին տեղափոխվել է Մոսկվա, նվիրվել համերգային գործունեության․ եղել է Համամիութենական [[Ռադիո|ռադիոյի]] և [[Հեռուստատեսություն|հեռուստատեսության]], [[1959]] թվականից՝ Մոսկվայի [[Ֆիլհարմոնիա|ֆիլհարմոնիայի]] մենակատարուհի։ [[1949]թվականին [[Բուդապեշտ|Բուդապեշտում]] կայացած երգիչների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Դոլուխանյանը հռչակված երգչուհի է․ նրա ձայնն առանձնանում է կոլորատուրային մեցցո-սոպրանոյում հազվադեպ հանդիպող գեղեցիկ [[Տեմբր|տեմբրով]] և մեծ դիապազոնով (երկու և կես օկտավա), հատկապես տպավորիչ է ցածր ռեգիստրի հագեցած, թավշե ձայնի և թեթև, փայլուն կոլորատուրայի զուգորդումը։
 
Դոլուխանյանը կատարում է ինչպես տեխնիկական ազատություն և ձայնի հատուկ շարժունակություն պահանջող վիրտուոզային գործեր (Ռոզինայի դերերգը Ռոսինիի Զ․ Ա․ Դոլուխանովա «Սևիլյան սափրիչ» օպերայից, Ռոսինիի «Նեապոլիտանական տարանտելլա», Մոցարտի «Ալելուիա»), այնպես էլ լայնաշունչ մեղեդայնությամբ և ներքին դրամատիզմով առանձնացող երկեր (Տոսկայի դերերգը Պուչչինիի համանուն օպերայից, Դալիլայի դերերգը Մեն-Մանսի «Սամսոն և Դալիլա» օպերայից, Ռախմանինովի, Չայկովսկու ռոմանսները)։ Դոլուխանյանի երգացանկում մեծ տեղ են գրավում հայ [[Կոմպոզիտոր|կոմպոզիտորները]] ([[Կոմիտաս]], Ա․ Սպենդիարյան, Ռ․ Մելիքյան, [[Արամ Խաչատրյան]], Ա․ Հարությունյան, Վ․ Կոտոյան, Մ․ Թարիվերդին) և հայկական ժողովրդական երգերը։ Համերգներ է ավել [[Անգլիա|Անգլիայում]], [[Ֆրանսիա|Ֆրանսիայում]], [[ԱՄՆ|ԱՄՆ-ում]], [[ԳՖՀ|ԳՖՀ-ում]], [[Կանադա|Կանադայում]], [[Իտալիա|Իտալիայում]], [[Հունաստան|Հունաստանում]], [[ԳԴՀ|ԳԴՀ-ում]], [[Լեհաստան|Լեհաստանում]] և այլուր։ Դոլուխանյանն արժանացել է ԽՍՀՄ պետական ([[1951]] թվական), լենինյան ([[1966]] թվական) մրցանակների։
 
{{ՀՍՀ}}
 
== Արտաքին հղումներ ==
82 200

edits