«Հին Ղրիմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{միացնել|Ստարի Կրիմ}}{{Այլ|Ստարիյ Կրիմ}}
{{Բնակավայր Ուկրաինա
|պատկեր =Surb Khatch (Crimea) panoramic view.jpg
Տող 43.
|կայք =
}}
'''Ստարիյ Կրիմ''' ({{lang-uk|Старий Крим}}, {{lang-crh|Eski Qırım}}), քաղաք [[Ուկրաինա]]յի [[Ղրիմի Ինքնավար Հանրապետություն|Ղրիմի Ինքնավար Հանրապետության]] [[Կիրովի շրջան (Ղրիմ)|Կիրովի շրջան]]ում։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Կիրիմ, Սոլխատ, Լևկոպոլ։ Գտնվում է [[Թեոդոսիա]]յից [[արևմուտք]] 26 [[կմ]] [[Սիմֆերոպոլ]]ից 100 [[կմ]] հեռավորության, [[Սիմֆերոպոլ]]-[[Թեոդոսիա]] խճուղու վրա։
 
[[2012 թվական]]ի տվյալներով Ստարիյ Կրիմ քաղաքում բնակվում էր 9 485 մարդ։ Տարածքը՝ 9,97 կմ²։ Բնակչության խտությունը կազմում էր 1000 մարդ/կմ²։
 
== Պատմություն ==
[[Պատկեր:Nicolae Iorga - Geschichte des Osmanischen Reiches. Nach den quellen dargestellt. Fünfter Band (Bis. 1912).pdf|250px|մինի|ձախից|Ստարի Կրիմի վկայագիրը]]
Քաղաքում կա երկաթբետոնե իրերի գործարան, կարի [[ֆաբրիկա]], սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։[[1930]]-[[1932]] [[թվական]]ինին Ստարի Կերիմում է ապրել և մահացել գրող Ա․ Մ․ Գրինը, ուր և բացվել է Գրինի տուն-թանգարանը։ Ստարի Կրիմը գոյություն է ունեցել դեռևս մինչև մոնղոլ-թաթարների կողմից Ղրիմի գրավումը (13 դարում), մինչև 14 դարը կոչվել է Սուրխաթ, Սոլխատ, իսկ մինչև Ղրիմը Ռուսաստանին միանալը ([[1783]]) էսկի Ղրիմ։ [[13]] դարը ''Ոսկե Հորդայի'' [[Ղրիմ]]ի ուլուսի կենտրոնն էր։ Ստարի Կրիմում՝ Սուրխաթում, որը ղրիմահայության բնակատեղիներից էր, հայերը զանգվածաբար սկսել են հաստատվել [[14]] դարի սկզբից, թեև կարծիքներ կան, որ Գալիցիայի իշխան Ֆեոդոր Դմիտրիևիչի [[1062]] թվականի հրովարտակը վերաբերվել է սոլխատցիներին՝ այսինքն հայերին։ «Սուրխաթ» բառը քաղաքին մերձակա լեռան և Սուրբ Խաչ վանքի հայերեն անվանման՝ ջենովացիների կողմից աղավաղված ձևն է։ Արդեն 14 դարուին քաղաքում հայերը ունեին մի քանի եկեղեցի, ձեռագրերում պահպանվել են իննի անունները՝ [[Մ․ Աստվածածին]], [[Ս․ Լուսավորիչ]], [[Ս․ Սիմեոն]], [[Սուրբ Խաչ]], [[Ս․ Գևորգ]], [[Ս․ Հարություն]], [[Ս․ Ստեփանոս]], [[Ս․ Օգսենտ]], [[Ս․ Սարգիս]] և [[Հայր Հովհաննես]]ի մենաստանը։ Քաղաքից 2,5 կմ հեռավորության վրա էր գտնվում ղրիմահայերի հոգևոր և մշակութային կենտրոն Սուրբ Խաչ վանքը։ Գրիչների վկայությամբ «հոյակապ» և «հռչակավոր» այս քաղաքում [[14]] դարում կար մի առանձին հայկ․ թաղամաս, որը կոչվում էր Վերին հողետներ՝ շենքերի հողածածկ լինելու պատճառով։ Քաղաքում և նրա շրջակայքում մեծ թիվ էին կազմում հայ [[երկրագործական համայնք]]ները։ [[15]] [[դար]]ի կեսին Սուրխաթի հայ բնակչությունն աճել է Կաֆայից եկած հայերի հաշվին, որտեղ ջենովական իշխանությունները գործադրում էին ծանր հարկադրում, կրոն, հետապնդումներ և այլն։ Սինչև [[15]] դարի սկիզբը Ստարի Կրիմը քարավանային առևտրի հիմնական հանգույցն էր Ղրիմում, իսկ առևտրի մեծ բաժինը պատկանում էր հայերին։ Կաֆայի հայ և այլազգի վաճառականները այստեղ էին բերում Ռուսաստանի մորթեղենը, և արյլազգի մետաքս ու համեմունքներ։ Խանության մայրաքաղաքը Բախչիսարայ տեղափոխվելուց ([[1428]]) հետո Ստարի Կրիմը անկում է ապրել և 16 դարի սկզբին որպես վաճառաշահ քաղաք բոլորովին աղքատացել է։ Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո, [[1799]] թվականի [[հոկտեմբերի 28]]-ի հրովարտակով Ստարի Կրիմը 12 դեսյատին հողով տրվել է Ղրիմում նորահաստատ հայերին։ Հրովարտակի համաձայն [[1808]] թվականից քաղաքում սկսել է գործել հայկական ռատուշա, որը տիպիկ բուրժ․ ինքնավարական մարմին էր և մինչև [[1870]] թվականը վարում էր քաղաքի հայերի (1500 մարդ) դատական, վարչական և տնտեսական գործերը։ Մինչև 19 դարի վերջը Ստարի Կրիմը գրեթե հայկական քաղաք էր 2000 բնակչությամբ, որի հիմնական զբաղմունքները արհեստագործությունն էր, այգեգործությունը, անասնապահությունը, կային նաև մոմի, կաշվի, կղմինդրի ձեռնարկություններ։ [[19–րդ դար]]ի 70-ական թվականներին Ստարի Կրիմի հայերին տված արտոնությունների վերացումը և Սիմֆերոպոլի տնտեսական բարձրացումը բացասաբար են անդրադարձել հայերի թվաքանակի վրա։ Հայության գերակշիռ մասը դարեվերջին հեռացել է Ստարի Կրիմից և հաստատվել թերակղզու՝ առևտրա-արհեստավորական գործունեության համար առավել նպաստավոր վայրերում։
 
== Ծանոթագրություններ ==
Տող 58 ⟶ 62՝
{{Ղրիմի Ինքնավար Հանրապետություն}}
{{Ուկրաինայի վարչական բաժանում}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Բնակավայրեր այբբենական կարգով]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հին_Ղրիմ» էջից