«Աշոտ Գ Ողորմած»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Hayk.arabaget տեղափոխեց էջը «Աշոտ Գ Ողորմած»-ից «Աշոտ Ողորմած» վերահղման վրայով
No edit summary
Տող 12.
| լրիվ անուն = Աշոտ Գ Բագրատունի
 
| նախորդ = [[Աբաս Բագրատունի (Հայոց թագավոր)|Աբաս Բագրատունի]]
 
| հաջորդող = [[Սմբատ Տիեզերակալ]]
Տող 18.
| հարստություն = [[Բագրատունի]]
}}
'''Աշոտ Գ Ողորմած''' (ծն. թ. անհայտ–977) Հայոց թագավոր 953–ից։ Հաջորդել է հորը՝ [[Աբաս]]ին ([[ԱբասԱ Բագրատունի (Հայոց թագավոր)|Աբասին]])։ Աշոտ Գ–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953–ին փորձել է [[Դվին]]ն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961–ին արքունիքը [[Կարս]]ից տեղափոխել է [[Անի]], որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ Գ հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ 973 թ.-ին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ [[Հովհան Չմշկիկ]] կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և [[Բյուզանդիա]]յի միջև։ Աշոտ Գ–ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ Նրա կինը՝ [[Խոսրովանույշ]] թագուհին, 966–ին հիմնել է [[Սանահինի վանք|Սանահինի]], իսկ 976–ին՝ [[Հաղպատի վանք|Հաղպատի]] վանքերը, որոնք շուտով գիտա–կրթական կենտրոններ են դարձել։ Աշոտ Գ երկրի գլխավոր քաղաքներում բացել տվեց դպրոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որ բացառիկ երևույթ էր այդ ժամանակի համար։ Աշոտ Գ «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»։
 
{{ՀՍՀ}}