«Արալեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 2.
'''Արալեզ'''՝ հայկական ժողովրդական հավատալիքներում շնաձև ոգիներ, որոնք ապրում են երկնքում (ըստ այլ պատկերացումների՝ [[Մասիս|Արարատ]] լեռան լանջերին)։ Հին Հայաստանում պաշտվել են [[Արա Գեղեցիկ]]ի և [[Շամիրամ]]ի հետ միասին։ Հայերը հավատում էին, որ արալեզները իջնում են երկնքից ռազմադաշտում զոհված հերոսների վերքերը լիզելու և նրանց վերակենդանացնելու համար։
 
Ըստ հայ պատմիչների, երբ սպարապետ [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյանը]]ը զոհվեց, նրա հարազանտները տեղադրեցին նրա դիակը մի աշտարակի վրա, հուսալով, որ արալեզները կլիզեն և կվերակենդանացնեն նրան<ref>Փավստոս Բուզանդ, «Հայոց Պատմություն», հինգերորդ դպրություն, ԼԶ (էջ 363)։ Երևանի Համալսարանի հրատ., Երևան - 1987։</ref>։ Նման նախադեպ ըստ ավանդության արդեն եղել էր՝ արալեզները լիզել և վերակենդանացրել էին [[Արա Գեղեցիկ]]ին։ Այդ միջադեպը տեղի է ունեցել Արա լեռան ստորոտում (ներկայիս Հայքում՝ Արագածոտն մարզում), ըստ այլ տվյալների, պատմական արևմտյան Հայքի Վասպուրական աշխարհի Լեզք ավանում։
 
Ըստ ոմանց արալեզների հանդեպ հավատքը վկայում է հայերի մոտ նախաքրիստոնեական շրջանում շան պաշտամունքի մասին։ Միջնադարում հայ գուսանների և ժողովրդական թատրոնի մասկակիցների մի մասը ներկայացումների ժամանակ շնաձև դիմակներ էր կրում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արալեզ» էջից