«Սայքս-Պիկոյի համաձայնագիր»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
{{միացնել|Սայքս-Պիկոյի համաձայնագիր}}
[[Պատկեր:MPK1-426 Sykes Picot Agreement Map signed 8 May 1916.jpg|մինի|Սայքս–Պիկոյի համաձայնագրին կից քարտեզը]]
'''Սայքս–Պիկոյի համաձայնագիր''', գաղտնի համաձայնագիր, որը կնքվել է կնքվել է [[1916]] թվականի [[մայիսի 16|մայիսի 16-ին]] [[Մեծ Բրիտանիա]]յի և [[Ֆրանսիա]]յի միջև՝ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] ասիական տիրույթների ասիական, առաջին հերթին՝ [[Օսմանյան կայսրության արաբական նահանգներ|արաբական նահանգների]] բաժանման մասին։ Համաձայնագրի նախագիծը պատրաստել էին դիվանագետներ՝ անգլիացի Մարկ Սայքսը և ֆրանսիացի ժորժ Պիկոն (այս տեղից էլ Սայքս-Պիկոյի անվանումը)։ Գաղտնի ստորագրել են Անգլիայի արտգործնախարար է. Գրեյն ու Ֆրանսիայի դեսպան Պ. Կամբոնը [[Լոնդոն]]ում, [[1916]]-ի մայիսին։ Կոչվել է համաձայնագրի նախագիծը պատրաստած դիվանագետներ Մարկ Սայքսի (Մեծ Բրիտանիա) և ժորժ Պիկոյի (Ֆրանսիա) անունով։
 
== Նախապատմությունը ==
Դեռևս [[1915]]-ի անգլո-ֆրանս-ռուսական գաղտնի համաձայնագրին նախորդած բանակցությունների ժամանակ Անգլիան և Ֆրանսիան Ռուսաստանից որպես փոխհատուցում՝ [[Կ․ Պոլիս]]ի և նեղուցների դիմաց պահանջում են ճանաչել իրենց հավակնություններն արաբական երկրների նկատմամբ։ Հենց նույն բանակցությունները բացահայտում են արաբական երկրների բաժանման շուրջ Անգլիայի և Ֆրանսիայի միջև տարաձայնությունները, որոնք կարգավորելու համար 1915-ի նոյեմբերին սկսվում են անգլո-ֆրանսիական նոր բանակցություններ։ 1916-ի սկզբին Կովկասյան ճակատում ռուսական զորքերի հաջողությունները աշխուժացման նոր ազդակ են դառնում Թուրքիայի տարածքի բաժանման անգլո-ֆրանսիական մեկընդմեջ ընթացող այդ բանակցությունների համար։ Արդյունքում՝ 1916-ի փետրվարին կազմվում է համաձայնագրի նախագիծը։
 
Երբ [[1916]]-ի [[փետրվար|փետրվարին]] ռուսական բանակը գրավեց [[էրզրում|էրզրումը]] և [[Բիթլիս|Բիթլիսը]], մոտեցավ [[Իրաք|Իրաքի]] և [[Սիրիա|Սիրիայի]] մատույցներին, դաշնակիցները շտապեցին իրենց նախագիծը համաձայնեցնել [[Ռուսաստան|Ռուսաստանի]] հետ, և [[1916]]-ի [[մարտի 9]]-ին [[Պետրոգրադ|Պետրոգրադում]] Սայքսը և Պիկոն [[Ռուսաստան|Ռուսաստանի]] արտաքին գործերի մինիստր Սազոնովին հանձնեցին հուշագիրը։ Որպես հակապայման [[Ռուսաստան|Ռուսաստանը]] մասնավորապես պահանջեց իրեն հանձնել Թուրքահայաստանը, Հեքիարիի մարզը և [[Սև ծով|Սև ծովի]] հարավային ափի մի մասը։ Հանգելով փոխզիջումների՝ համաձայնությունը կայացավ։ Սայքս-Պիկոյի համաձայնագրի բովանդակությունը համաշխարհային հասարակայնությանը հայտնի դարձավ [[1917]]-ի [[նոյեմբեր|նոյեմբերին]], երբ սովետական կառավարությունը (Վ․ Ի․ Լենինի ցուցումով) հրապարակեց նրա տեքստը։ Համաձայնագիրը, հօգուտ [[Անգլիա|Անգլիայի]] փոփոխություններով, դրվեց [[1920]]-ի Սան Ռեմոյի կոնֆերանսում ընդունված համաձայնության հիմքում։
 
== Համաձայնագրի նախնական բովանդակությունը ==
82 200

edits