Բացել գլխավոր ցանկը

Changes

 
[[1255]] թվականին [[Նիգ]] գավառի [[Վարդենիս]] գյուղում Գանձակեցին հանդիպել է [[Քուրդ Ա|Քուրդ]] իշխանի տանն իջևանած [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի]] հայոց թագավոր [[Հեթում Ա]]-ին և գրառել նրա հայտնած տեղեկությունները։ Հեթում Ա-ն վերադառնում էր [[Կարակորում]]ից, որտեղ [[Մանգու]] մեծ խանի հետ կնքել էր ([[1254]] թվական) [[հայ-մոնղոլական դաշինք]]։
 
[[14-րդ դար]]ի սկզբին ակնհայտ դարձավ, որ մոնղոլական պետությունն արագորեն դեպի կործանում էր գնում։ Հաճախակի դարձան գահակալական արյունահեղ ընդհարումները, կենտրոնական իշխանության դեմ ուղղված խռովությունները։ Շարունակվում էր պետության տնտեսական կյանքի քայքայումը, անկում էին ապրում քաղաքները։ [[14-րդ դար]]ի կեսերին մոնղոլական միասնական պետությունն արդեն փլուզվել էր, և nրա փլատակների վրա առաջացել էին բազմաթիվ անկախ իշխանություններ։ Ստեղծված քաղաքական ու տնտեսական քաոսի պայմաններում խիստ ծանրացավ բնակչության դրությունը։
 
Քրիստոնյաների նկատմամբ երբեմնի հանդուրժողական քաղաքականությունն այս շրջանում փոխարինվեց հալածանքներով։ Քանդվում էին հայկական եկեղեցիները, հայերին ստիպում էին [[իսլամ]] ընդունել։ Մոնղոլները, [[Արաբական արշավանքները Հայաստան|արաբների]] և [[Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան|սելջուկ-թյուրքերի]] նման, սկսեցին քրիստոնյաներից նույնիսկ գլխահարկ գանձել։ Խանի հրամանով բոլոր քրիստոնյաները պարտավոր էին հատուկ նշան կրել։
 
Դեռևս մոնղոլական նվաճումների շրջանում Հայաստան էին տեղափոխվել բազմաթիվ թուրքմենական ցեղեր, որոնք էապես համալրում էին մոնղոլական բանակը։ Նրանց տեղաշարժը դեպի Հայաստան շարունակվեց մոնղոլական տիրապետության ընթացքում, իսկ մոնղոլական պետության կործանումից հետո ավելի ուժեղացավ։ Թուրքմենները, որոնք սելջուկ-թյուրքերին ազգակից էին, հաստատվեցին Հայաստանի ավերված ու ամայացած շրջաններում և տեղական իշխողներից խլեցին իշխանությունը։
 
Թուրքմենական ցեղախմբերից [[Կարա-Կոյունլուների պետություն|կարա-կոյունլուներ]]ը բռնությամբ տիրացան երկրի կենտրոնական շրջաններին և, խոշոր զինական ուժ ունենալով, ակտիվ միջամտում էին անգամ մոնղոլական պետությունում ծավալված գահակալական կռիվներին։ Հայաստանի հարավարևմտյան մասերում հաստատվեցին նրանց մշտական հակառակորդ [[Ակ-Կոյունլուների պետություն|ակ-կոյունլուներ]]ը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/20/280/281 Մոնղոլական պետության քայքայումը]</ref>։
 
== Աղբյուրներ ==
75 543

edits