«Պավլիկյան շարժում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 31.
 
Պավլիկյանները ոչ միայն իրենց գաղափարներով, այլև ռազմական գործողություններով լուրջ վտանգի ենթարկեցին Բյուզանդական կայսրության գոյությունը։ Ուստի բյուզանդական արքունիքը 9-րդ դարի կեսերին ուժեղացրեց պատժիչ գործողությունները պավլիկյանների դեմ։ Մի պահ նրանք անգամ ստիպված եղան թողնել կայսրության սահմանները և ապաստանել արաբական տիրույթներում։ [[Արաբական խալիֆայություն]]ը սիրով նրանց ապաստան տվեց և բնակեցրեց սահմանամերձ շրջաններում։ Նրանք մտադիր էին հայ պավլիկյանների ուժերն օգտագործել Բյուզանդիայի դեմ իրենց պայքարում։
[[Պատկեր:Persecution of Paulicians.png|մինի|Պավլիկյանների սպանդը 843-844 թվականներին|300px]]
 
Բյուզանդական զորքերն անխնա ոչնչացնում էին պավլիկյաններին՝ նպատակ ունենալով արմատախիլ անել շարժումը։ Հենակետ դարձնելով [[Տևրիկ]] ամրոցը՝ պավլիկյանները ոչ միայն պաշտպանվում էին, այլև դիմում լայն հարձակողական գործողությունների։ Պավլիկյանները վճռական պայքարի դիմեցին, երբ նրանց զինված ուժերի գլուխ անցավ [[Խրիսոխիր]]ը, ապա՝ տաղանդավոր զորավար [[Կարբեաս]]ը։ Նրա ղեկավարությամբ պավլիկյանները փայլուն ու տպավորիչ հաղթանակներ տարան բյուզանդական կանոնավոր զորքերի դեմ և կարողացան անգամ դուրս գալ [[Սև ծով]]ի ափերն ու մոտենալ կայսրության մայրաքաղաքին։ Շարժման մասնակիցների թիվը կտրուկ աճեց։