«Պավլիկյան շարժում»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(վիքիֆիկացում)
No edit summary
719 թվականին գումարված [[Դվինի եկեղեցական ժողով (719-720)|Դվինի եկեղեցական ժողովը]] խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ։ Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը։ Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի [[Փոքր Հայք]], [[Կապադովկիա]] և [[Պոնտոս]]։ Շարժումն Արևելյան Հայաստանում գործնականում մարեց։
 
Արևմտյան Հայաստանում, ընդհակառակը, շարժումը գնալով նոր թափ ստացավ։ Կարևոր կենտրոն դարձավ [[Բարձր Հայք]]ի [[Մանանաղի]] գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից Կոստանդինը։[[Կոստանդին Սիլվան|Կոստանդինը]]։ Նա տեղափոխվում է Փոքր Հայք և իր հետևորդների հետ միասին հիմնում պավլիկյան մի մեծ համայնք<ref>[http://wwww.findarmenia.com/arm/history/19/220/222 Պավլիկյան շարժման սկզբնավորումը և ընթացքը]</ref>։
 
== Բյուզանդական կայսրության և Արաբական խալիֆայության միջև ==
Պավլիկյանները ոչ միայն իրենց գաղափարներով, այլև ռազմական գործողություններով լուրջ վտանգի ենթարկեցին Բյուզանդական կայսրության գոյությունը։ Ուստի բյուզանդական արքունիքը 9-րդ դարի կեսերին ուժեղացրեց պատժիչ գործողությունները պավլիկյանների դեմ։ Մի պահ նրանք անգամ ստիպված եղան թողնել կայսրության սահմանները և ապաստանել արաբական տիրույթներում։ [[Արաբական խալիֆայություն]]ը սիրով նրանց ապաստան տվեց և բնակեցրեց սահմանամերձ շրջաններում։ Նրանք մտադիր էին հայ պավլիկյանների ուժերն օգտագործել Բյուզանդիայի դեմ իրենց պայքարում։
 
Բյուզանդական զորքերն անխնա ոչնչացնում էին պավլիկյաններին՝ նպատակ ունենալով արմատախիլ անել շարժումը։ Հենակետ դարձնելով [[Տևրիկ]] ամրոցը՝ պավլիկյանները ոչ միայն պաշտպանվում էին, այլև դիմում լայն հարձակողական գործողությունների։ Պավլիկյանները վճռական պայքարի դիմեցին, երբ նրանց զինված ուժերի գլուխ անցավ [[Խրիսոխիր]]ը, ապա՝ տաղանդավոր զորավար [[Կարբեաս]]ը։ Նրա ղեկավարությամբ պավլիկյանները փայլուն ու տպավորիչ հաղթանակներ տարան բյուզանդական կանոնավոր զորքերի դեմ և կարողացան անգամ դուրս գալ [[Սև ծով]]ի ափերն ու մոտենալ կայսրության մայրաքաղաքին։ Շարժման մասնակիցների թիվը կտրուկ աճեց։
 
Կայսրությունն ստիպված եղավ կենաց-մահու պայքար մղել անհաշտ թշնամու դեմ։ Գահ բարձրացած հայազգի կայսր [[Վասիլ I Մակեդոնացի|Վասիլ]] դիմեց վճռական գործողությունների։ Նրա բանակները 872 թվականին՝ ծանր կռիվներից հետո, ջախջախիչ պարտության մատնեցին պավլիկյաններին և ավերեցին Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանների վերջին հենակետը։
82 200

edits