«Ազդարար (հանդես)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Azdararnor.jpg|մինի|300px|Նոր «Ազդարարի» գլխագիրը]]
[[Պատկեր:Harutyun qahana shmavonyan.jpg|մինի|250px|«Ազդարարի» հիմնադիր Հարություն քահանա Շմավոնյանը]]
'''Ազդարար''', [[Հնդկաստան]]ումի [[Մադրաս]] քաղաքում տպագրվող հայկական պատմա-մշակութային, գրական-հասարակակն հանդես, պարբերական է։մամուլ։ Հայկական առաջին և Հնդկաստանի առաջին տպագիր պարբերականն է։
 
== Պատմություն ==
Հիմնադրվել է [[Մադրաս]]ում [[1794]] թվականի [[հոկտեմբերի 14]]-ին։ «Ազդարար» ամսագրի հիմնադիրն էր շիրազցի [[Հարություն քահանա Շմավոնյան]]ը։ Այն գործել է մինչև [[1796]] թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար (տետրակ) յուրաքանչյուրը՝ մոտ 50 էջ, 965 էջ ընդհանուր ծավալով։
 
Վերսկսել է թողարկումը [[2007]]-ին, [[Կալկաթա]]յում։ Այն լույս է տեսել ամերիկահայ [[Աստղագետ|աստղագետ]] [[Նորա Անդրեասյան]]ի մեկենասությամբ։ Վերահրատարակվող «Ազդարարի» խմբագիրն է [[Մարտիկ Սարգսյան]]ը։
 
ԱԶԴԱՐԱՐ-Ազդարարը՝ հայ իրականության մեջ առաջին պարբերականը, լույս է տեսել Հնդկաստանի Մադրաս քաղաքում, 1794 թ.թվականին [[Հոկտեմբերի 16|հոկտեմբերի 16]]-ին, խմբագիրն է եղել քահանա Հարություն Շմավոնյանը, հրատարակվել է մինչև 1796 թ.թվականը (18 համար), դադարել է նյութական դժվարությունների պատճառով։ Տպագրել է գրաբարով[[Գրաբար|գրաբար]]ով, մասամբ՝ հնդկահայ և [[Նոր ՋուղայիՋուղա]]յի բարբառներով։ «Ազդարարը գիտաճանաչողական, պատմագիտական, գրական, հասարակական հանդես էր և արտացոլել է հնդկահայ կյանքը, անդրադարձել հայ ժողովրդի լուսավորության, ազգային ինքնագիտակցության, ազատագրության խնդիրներին: Տպագրել է նաև բարոյախրատական բովանդակությամբ բանաստեղծություններ, առակներ, զրույցներ, պատմվածքներ, դաստիարակչական հոդվածներ, իրազեկել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ամսագիրը գաղութահայերին հորդորել է վերադառնալ հայրենիք։ «Ազդարարի առանձին համարներ տպագրվել են պատկերազարդ, կարմրագույն տառերով։ Շմավոնյանը թղթակցություններ էր ստանում Մադրասից, Կալկաթայից, Բասրայից, Չինաստանից, Ֆիլիպիններից, նաև նյութեր էր տպագրում Երևանից և Շուշիից։ Ազդարարի հրապարակախոսներից աչքի էր ընկնում Սեթ Մամյանը։ Ազդարարի գրական բաժնում տպագրվել է Հակոբ Սիմեոնյան Այուբյանցի Հեյդար խանի պատմությունը, Շմավոնյանը թարգմանել է նաև ամերիկացի մանկագիր Թովմաս Դեյի Փոքրիկ Ջեկի պատմությունը, Ադիսոնի Միրզայի տեսիլքը, Ստիլլի Սանտոն Բարսիսայի պատմությունը։ Տպագրել է նաև Խաչատուր Կեսարացու «Պատմութիւն պարսիցը»։
 
 
==Հղումներ==
== Գրականություն ==
* Հանրագիտակ, Մշակույթի աշխարհ, [[Երևան]], [[2007]], 220 էջ, ՀԳՄ հրատարակչություն
 
==Արտաքին հղում==
*[http://www.azdarar.com/ Վերահրատարակվող «Ազդարարի» կայքէջը]
*[http://hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20071226_11&flag=am Վերահրատարակվում է «Ազդարարը»]