«Դվինի եկեղեցական ժողով (554)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Դվինի եկեղեցական ժողով''' 554 թվականի մարտի 29-ին Մարզպանական Հայաստանի մայրաքաղաք Դվինում [...»:
 
No edit summary
Տող 1.
'''Դվինի եկեղեցական ժողով''' [[554]] թվականի մարտի 29-ին [[Մարզպանական Հայաստան]]ի մայրաքաղաք [[Դվին]]ում [[Հովհաննես Գ Օձնեցի]] կաթողիկոսի գլխավորությամբ հրավիրված ազգային-եկեղեցական ժողով։ Գումարվել է «հակառակ ժողովոյն Քաղկեդոնի»՝ [[Ծաղկազարդ]]ի օրը, [[Ներսես Բ Բագրևանդցի|Ներսես Բ Բագրևանդցու]] օրոք, Պարսից Խոսրով արքայի 24-րդ և բյուզանդական Հուստինիանոս կայսրի 14-րդ տարում։ Մասնակցել են 18 եպիսկոպոս, մեծ թվով նախարարներ, ինչպես նաև ասորի ուղղափառների [[Աբդիշո եպիսկոպոս]]ը։ Համաձայն տիրող կարծիքի, այս ժողովից է սկսվել պաշտոնական բաժանումը հայ և քաղկեդոնիկ եկեղեցիների միջև։
[[Պատկեր:Dvin.jpg|250px|մինի|աջից|Եկեղեցի Դվինում]]
Ըստ Հովհաննես Գ Օձնեցու, [[Ասողիկ]] պատմիչի (X–XI10–11-րդ դարեր) և [[Մխիթար Գոշ]]ի (XII–XIII12–13-րդ դարեր), Դվինի Բ ժողովում է որոշվել [[Քրիստոս]]ի Ծննդյան և Մկրտության տոնը նշել միասին՝ հունվարի 6-ին (ինչպես տոնել են հայերը առաքյալներից սկսած), դավանել Քրիստոսի մեջ մեկ Աստվածամարդկային բնություն և «Սուրբ Աստված» երգը «խաչեցարով» երգել, ինչպես նաև սկիզբ է դրվել Հայոց նոր թվականին։ Ժողովն ընդունել է «Ուխտ միաբանության Հայոց աշխարհիս» գրությունը, որտեղ հիշված են միայն 3 տիեզերաժողովները, նզովվել են նեստորականությունը, պավլիանիտները (III3-րդ դար, աղանդապետ, Սամոսատի եպիսկոպոս Պողոս Սամոստացու ուսմունքի հետևորդները) և մծղնեությունը։ Ժողովում ընդունվել են նաև 37 կանոններ, որոնք «Կանոնագիրք Հայոց»-ում հայտնի են «Կանոնք Ներսէսի կաթողիկոսի եվ Ներշապոհ Մամիկոնէից եպիսկոպոսի» անունով։ Կանոնները ոչ մի հիշատակություն չեն պարունակում դավանական, ծիսական կարևոր որոշումների մասին, այլ վերաբերում են միայն եկեղեցու և եկեղեցականների կարգ ու կանոնին։ Կանոնները չեն սահմանում մարմնական պատիժներ և դրամական տույժեր, այլ՝ միայն նզովքի, լուծման և ապաշխարության եկեղեցական պատիժներ։
#Ա և Բ կանոնները ծխական քահանաներին արգելել են հավատացյալների բերած Պատարագի հացը, գինին և զանազան ընծայաբերությունները տուն տանել, փոխանակ եկեղեցի ուղարկելու։
#Գ կանոնը քահանաներին արգելել է իրենց հասույթները վաշխով գործածելը կամ իրենց կենցաղ. պետքերից զատ զվարճությունների վրա ծախսելը։