«Կարմիր Վարդանի ապստամբություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Hayk.arabaget տեղափոխեց էջը «Կարմիր Վարդանի ապստամբություն (571-572)»-ից «Կարմիր Վարդանի ապստամբություն» վերահղման վրայով
No edit summary
Տող 34.
[[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիան]] և [[Սասանյան Պարսկաստան|Պարսկաստանը]] Հայաստանում իրենց դիրքն ամրապնդելու նպատակով կարևոր նշանակություն էին տալիս [[Հայ Առաքելական եկեղեցի|Հայոց եկեղեցուն]]։ Բյուզանդական կայսրերը շարունակում էին հայերին պարտադրել երկաբնակությունը կամ քաղկեդոնականությունը։ Ուստի Հայոց եկեղեցին եռանդուն պայքար էր ծավալել պաշտպանելու իր ինքնուրույնությունն ու իրավունքները։ Սասանյան Պարսկաստանը, ելնելով իր պետական շահերից և օգտվելով քրիստոնեական եկեղեցու պառակտված վիճակից, ձգտում էր իր կողմը գրավել բյուզանդական եկեղեցու հալածանքներին ենթարկվող հայ հոգևորականությանը։
 
[[Դվինի 554 թվականի եկեղեցական ժողովներժողով|Դվինի 554 թվականին]] եկեղեցական ժողովը]] հավատարիմ մնաց հայ հոգևորականության հետևողական դիրքորոշմանը։ Ժողովը պաշտոնապես ընդունեց հայկական տոմարը (օրացույցը) և իր որոշումներով ամրապնդեց Հայոց եկեղեցու ինքնուրույնությունը։ Դրանով նոր և կարևոր քայլ կատարվեց Հայոց եկեղեցին ազգային դարձնելու ճանապարհին։ Ժողովը հակաբյուզանդական ուղղվածություն ուներ, ուստի պարսիկները շտապեցին խրախուսել հայ հոգևորականությանը։ Պարսից արքունիքը հայ ազնվականներից վերցրեց հարկեր գանձելու ժառանգական իրավունքը և այն շնորհեց եկեղեցուն<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/200/202 Դվինի 554թ. եկեղեցական ժողովը]</ref>։
 
== Ապստամբության պատճառները և նախապատրաստումը ==