«Իրաք-քուվեյթյան պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Ռազմական հակամարտություն
|հակամարտություն = Պատերազմ ՊարսիցԻրաքա-քուվեյթյան ծոցումպատերազմ
|մաս =
|պատկեր = [[Պատկեր:WarGulf photobox.jpg|300px]]
|պատկեր =
|վերնագիր = '''Վերևից ժամացույցի սլաքով՝''' [[ԱՄՆ-ի ռազմա-օդային ուժեր|ԱՄՆ-ի ՌՕՈւ]]-ի ավիացիան թռչում է [[Քուվեյթ]]ի այրվող նավթային հանքավայրերկ գլխին · բրիտանական զինվորները [[Granby օպերացիա]]յի ժամանակ · տեսքը [[Lockheed AC-130 Spectre|Lockheed AC-130]] ինքնաթիռի տեսախցիկից · [[մահվան խճուղի]] · [[M728 (տանկ)|M728]] տանկ
[[Պատկեր:KuwaitiOilFires1.jpg|մինի]]
|թվական = [[1990]]-ի [[օգոստոսի 2]] – [[1991]]-ի [[փետրվարի 28]]
|վերնագիր =
|վայր = [[Արաբական փերկղզի|Արաբական փերկղզու]] հյուսիսային մաս
|թվական = [[Օգոստոսի 2]]-[[4]], [[1990]]
|պատճառ = [[Քուվեյթ]]ի անեքսիան [[Իրաք]]ի կողմից
|վայր = [[Քուվեյթ]]
|արդյունք = միջազգային կոալիցիայի հաղթանակ, [[Քուվեյթ]]ի ազատագրում
|պատճառ =
|հակառակորդ1 = {{դրոշ|ՄԱԿ}} [[ՄԱԿ|ՄԱԿ-ի միջազգային կոալիցիա]]
|արդյունք = Իրաքի պարտություն
|հակառակորդ2 = {{դրոշ|Իրաք|1991}} [[Իրաք]]
|փոփոխություններ =
|հրամանատար1 = {{դրոշ|ԱՄՆ}} [[Նորման Շվարցկոփֆ]]<br />{{դրոշ|Սաուդյան Արաբիա}} [[Հալեդ բին Սուլթան]]
|հակառակորդ1 = {{դրոշավորում|Իրաք}}
|հրամանատար2 = {{դրոշ|Իրաք|1991}} [[Սադամ Հուսեյն]] <br /> {{դրոշ|Իրաք|1991}} [[Ալի ալ-Մաջիդ]]<br />{{դրոշ|Իրաք|1991}} [[Ազիզ ան-Նուման]]<br />{{դրոշ|Իրաք|1991}} [[Սուլթան Հաշիմ]]
|հակառակորդ2 = {{դրոշավորում|Քուվեյթ}}
|հակառակորդ3 =
|հակառակորդ4 =
|հրամանատար1 = {{դրոշավորում|Իրաք|}}, [[Սադդամ Հուսեյն]]
|հրամանատար2 = {{դրոշավորում|Քուվեյթ}}, [[Ջաբեր III]]
|հրամանատար3 =
|հրամանատար4 =
|ուժեր1 =
|ուժեր2 =
|ուժեր3 =
|ուժեր4 =
|կորուստներ1 =
|կորուստներ2 =
|կորուստներ3 =
|կորուստներ4 =
|ընդհանուր կորուստներ =
|ծանոթագրություն =
}}
'''Պատերազմը ՊարսիցԻրաքա-քուվեյթյան ծոցումպատերազմ''', կամ '''''ՊատերազմըԾոցի ծոցում''ճգնաժամ''' ({{lang-en|Gulf war}}) ռազմական, հակամարտություն է[[Իրաք]]ի միջազգայինև ուժերի (ԱՄՆ-[[Քուվեյթ]]ի գլխավորությամբ)միջև և[[1990]]-[[1991]] Իրաքիթվականներին, միչևորն Քուվեյթիավարտվեց տարածքիմիջազգային ազատարգմանուժերի ևներգրավմամբ անկախությանու վերականգնման համար,[[Իրաք]]ի որըպարտությամբ։ տևելՏևել է [[1991]] թվականի [[հունվարի 17]]-ից մինչև [[փետրվարի 28]]-ը։ Հակամարտությունը հայտնի է օդային ուժերի և գերճշգրիտ զինքի աննախադեպ օգտագործությամբ, ինչը, ըստ շատ մասնագետների կարծիքի, վկայել է ռազմական արվեստում նոր դարաշրջանի բացման մասին։ Նաև, ինֆորմացիոն միջոցներում պրոցեսի լայն նկարագրման շնորհիվ, հակամարտությունը ստացել է «հեռուստատեսական պատերազմ» անվանումը։[[20-րդ դար]]ի երկրոդ կեսի ամենահայտնի ռազմական հակամարտություններից մեկն է։
 
== Պատմություն==
Իրաքա-քուվեյթյան տեղական վեճը վերաճեց հսկայական մի ռազմական հրդեհի [[Մերձավոր Արևելք]]ում, որը [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո դարձավ ամենամեծ ռազմական գործողություններից մեկը, որն իր մեջ ներքաշեց ավելի քան մեկ միլիոն զինվորականների։ Սկսված պատերազմը հանդիսացավ դժվար և պատասխանատու փորձություն համաշխարհային հանրության համար, որը հանդես էր գալիս ընդդեմ անմարդկային գործողությունների։
 
[[Նավթ]]ը հանդիսանում է որպես Մերձավոր Արևելքի երկրների հարստության և զարգացման, միևնույն ժամանակ նաև թշնամանքի և նախանձի աղբյուր։ Հենց նավթն էր ճգնաժամի պատճառը, որն իրենից ներկայացնում էր ագրեսիա հզոր և ոչ այնքան հարուստ [[Իրաք]]ի կողմից ընդդեմ թույլ, բայց շատ հարուստ [[Քուվեյթ]]ի։ Պատահական չէ նաև [[ԱՄՆ]]-ի դերը այս կոնֆլիկտում, որն ուղարկեց կես միլիոնանոց զորք՝ մարդու իրավունքների պաշտպանության համար։ Միևնույն ժամանակ [[Վաշինգտոն]]ը ձգտում էր ամրապնդել իր ռազմա-քաղաքական դիրքերը տարածաշրջանում և ապահովել իրեն ազատ առևտրի իրավունք նավթադոլլարներով հարուստ Քուվեյթի հետ։
 
Իրաքա-քուվեյթյան հարաբերությունները կտրուկ լարվեցին [[1990]] թվականի հուլիսին նավթի գնի շուրջ վեճերի արդյունքում։ Այդ նույն ժամանակ Իրաքի ներքին քաղաքական դրությունն առանձնանում էր ստեղծված բարդությամբ։ [[Իրան]]ի հետ պատերազմի արդյունքում կործանված տնտեսությունը զգացնել էր տալիս իրեն։ Արդեն [[1988]] թվականին երկրի արտաքին պարտքը հասել էր 7580 մլրդ դոլարի, դժվարություններ կային սոցիալական ոլորտում։ [[Սադդամ Հուսեյն]]ի վարչակարգը ճնշում էր բոլոր դժգոհությունները։ Իրաքի ժողովրդի վրա դրված էր ռազմական ծախսերի ծանր բեռը՝ Իրաքի բանակը քանակությամբ աշխարհում զբաղեցնում էր 4-րդ տեղը։
 
Քուվեյթն իրենից ներկայացնում էր փոքր պետություն [[Պարսից ծոց]]ում՝ 2 մլն-ից մի քիչ ավել բնակչությամբ՝ այդ թվում նաև ներգաղթյալները։ Քուվեյթի ռազմական ուժը [[1989]]-[[1990]] թվականների տվյալներով կազմում էր 20,300 մարդ։ Նրա գլխավոր հարստությունը համարվում է [[նավթ]]ը, որի քանակությամբ զբաղեցնում է 3-րդ տեղն աշխարհում։ Մեկ շնչին ընկնող [[ՀՆԱ]]-ով Քուվեյթը Իրաքի բնակչությանը գերազանցում էր 5,5 անգամ։
 
Իրաքը որոշեց կարգավորել իր տնտեսական վիճակը հարևան պետությունների հաշվին։ [[Հուլիսի 17]]-ին Սադդամ Հուսեյնը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր, որ Պարսից ծոցի արաբական երկրները մտել են հակաիրաքյան «դավադրության» մեջ՝ նպատակ ունենալով հսկողություն սահմանել նավթի գնի վրա։ [[Հուլիսի 18]]-ին Ս. Հուսեյնը Քուվեյթին մեղադրեց, որ վերջինս անօրինական կերպով նավթ է արդյունահանում իրաքա-քուվեյթյան սահմանին գտնվող [[Ռումայլա]] նավթարդյունաբերական վիճելի տարածքից, և տեղակայեց այնտեղ իր ռազմական պահակակետերը։ Իր հերթին՝ [[հուլիսի 19]]-ին Քուվեյթը մեղադրանքով հանդես եկավ ի հասցե Իրաքի իր երկրի սահմանային տարածքների շրջափակման համար։
 
[[Հուլիսի 24]]-ին [[Հոսնի Մուբարաք]]ը որպես միջնորդ այցելեց [[Քուվեյթ]], [[Իրաք]], [[Սաուդյան Արաբիա]] և [[հուլիսի 25]]-ին հայտարարեց Իրաքի և Քուվեյթի համաձայնության մասին նստելու բանակցությունների սեղանի շուրջ [[Ջեդդա]]յում՝ Սաուդյան Արաբիայում։
 
[[Օգոստոսի 1]]-ին Ջեդդայում սկսվեցին իրաքա-քուվեյթյան բանակցությունները, սակայն 2 ժամից այն ընդհատվեց։ Բանն այն է, որ [[Բաղդադ]]ը Քուվեյթի առջև դրեց մի շարք պահանջներ, որոնք Քուվեյթը մերժեց։ Եվ հենց այդ ժամանակ էլ Իրաքի ռազմական մեքենան բերվեց ռազմական ամբողջական պատրաստվածության։ Օրվա 2-րդ կեսին Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնը զանգահարեց Քուվեյթի էմիրին.
 
{{քաղվածք||Ինչպե՞ս էս, ո՜վ շեյխ Ջաբեր:
-Փառք Ալլահի, ինձ լավ եմ զգում, հենց նոր ընթրեցի,- հետևեց էմիրի պատասխանը:
-Երդվում եմ Ալլահով՝ Քուվեյթում դու այլևս չես ընթրի,- կտրուկ հետևեց Իրաքի նախագահի պատասխանը:}}
 
Հաջորդ իսկ գիշերը Իրաքի զորքերը գրավեցին Քուվեյթը։
 
Անհաջող եղավ [[ԱՄՆ]]-ի փորձերը ազդելու Իրաքի վրա։ [[Օգոստոսի 1]]-ին Իրաքի դեսպան Մուհամմադ ալ-Մաշատին ընդունեց ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ մերձավորարևելյան և հարավասիական գործերով օգնական Ջ. Կելլին։ Ամերիկյան կողմի անհանգստությանը, այն որ Իրաքը զորքեր է տեղակայում Քուվեյթի սահմանին, Մաշատը պատասխանեց. «Իրաքը լիակատար իրավունք ունի տեղակայել իր զորքերը իր տարածքի սահմաններում, ինչպես կցանկանա»։
 
Նույն օրը կոնֆերանս-սրահում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջ. Բեյքերի հետ փակ դռների ետևում կայացավ խորհրդակցություն, որին ներկա էին պետդեպարտամենտի, պաշտպանության նախարարության, Կենտրոնական Հետախուզական Վարչության և Սպիտակ տան ղեկավարները։ Այս խորհրդակցության ժամանակ ԿՀՎ-ի տնօրենի տեղակալ Ռ.Կեռը հանդես եկավ՝ զգուշացնելով, որ 6-12 ժամից Իրաքը կհարձակվի Քուվեյթի վրա։
 
== Սադդամ Հուսեյն՝ առաջին քայլ ==
[[1990]] թվականի [[օգօստոսի 2]]-ին տեղական ժամանակով 2։00-ին [[Իրաք]]ը ներխուժեց [[Քուվեյթ]]։ Օրվա վերջում գրեթե ամբողջ Քուվեյթի տարածքը հայտնվեց իրաքյան զորքերի հսկողության տակ։ Արևմտյան տվյալներով, ներխուժման ժամանակ Իրաքի ուժերը կազմում էին 120 հազար զինվոր և 350 տանկ։
 
[[Օգոստոսի 3]]-ին ամերիկյան հետախուզությունը հայտնաբերեց իրաքյան զորքերի 7 դիվիզիաների առաջխաղացում դեպի [[Սաուդյան Արաբիա]]յի սահմանները։ [[ԱՄՆ]] նախագաh [[Ջորջ Բուշ]]ը [[ՆԱՏՕ]]-ի դաշնակիցներին հայտարարեց, որ, եթե Իրաքը ներխուժի տվյալ տարածաշրջանի մեկ այլ երկիր, ինքը կօգտագործի ԱՄՆ-ի զինված ուժերը այդ ագրեսիան կանխելու համար։
 
[[Օգոստոսի 7]]-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Ռ. Չեյնի ժամանեց Էռ-Ռիադ, որտեղ քննարկեց հարցեր՝ կապված ռազմաօդային բազաների տեղակայման հետ [[Սաուդյան Արաբիա]]յում։
 
[[Օգոստոսի 8]]-ին «Քուվեյթի ազատ ժամանակավոր կառավարությունը» դիմեց նախագահ Հուսեյնին խնդրանքով, որ Քուվեյթը պետք է վերադառնա իր հայրենիք՝ մեծ Իրաք։ Այս խնդրանքը ի կատար ածվեց, և Իրաքը հայտարարեց Քուվեյթին՝ որպես Իրաքի 19-րդ նահանգ։
 
[[Օգոստոսի 10]]-ին [[Արաբական երկրների լիգա]]յի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնեցին զորքեր ուղարկել Սաուդյան Արաբիա և միանալ տնտեսական պատժամիջոցներին ընդդեմ [[Բաղդադ]]ի՝ ընդունված [[ՄԱԿ]]-ի կողմից օգոստոսի 4-ին № 661 բանաձևով։ Ի պատասխան սրա` Իրաքի նախագահը կոչ արեց բոլոր [[արաբներ]]ին սրբազան պատերազմ` ջիհադ, մղելու, ընդդեմ Արևմուտքի, գահընկեց անելու [[Մերձավոր Արևելք]]ի ավանդական ղեկավարներին, նավթային էմիրներին, վերադարձնել [[Մեքքա]]յի և [[Մեդինա]]յի սրբավայրերը։
 
== Քաղաքական լուծում գտնելու փնտրտուքներ ==
[[Իրաք]]ի ագրեսիան ընդդեմ [[Քուվեյթ]]ի միջազգային հանրության կողմից քննադատությամբ ընդունվեց։
[[Խորհրդային Միություն]]ը քննադատեց իրաքյան զորքի գործունեությունը։ [[Օցոստոսի 3]]-ին մամուլում խորհրդային ղեկավարության անունից համապատասխան հայտարարություն տպագրվեց, որում ասվում էր, որ [[ԽՍՀՄ]]-ն դադարեցնում է ռազմական տեխնիկայի մատակարարումը Իրաքին։
 
Օգոստոս-նոյեմբեր ամիսների ընթացքում Խորհրդային Միության, [[ԱՄՆ]]-ի, Իրաքի, մի շարք արաբական և արևմտաեվրոպական երկրների մասնակցությամբ տեղի ունեցան մի շարք քննարկումներ։ Նպատակը մեկն էր՝ գտնել քաղաքական ելք [[Պարսից ծոց]]ում ստեղծված դրությունից։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն շարունակում էր տարածաշրջանում իր ռազմա-ծովային և ռազմա-օդային ուժերի տեղակայումը։ Ոչ ամողջական վերջին 4 ամիսների ընթացքում, ինչ Իրաքը ներխուժել էր Քուվեյթ, [[ՄԱԿ]]-ը ընդունել էր 11 բանաձև, սակայն [[Սադդամ Հուսեյն|Հուսեյն]]ը շարունակում էր անտեսել միջազգային հանրության կարծիքը։ Երբ պարզ դարձավ, որ ինքնակամ Իրաքը չի լքելու Քուվեյթը, [[1990]] թվականի [[նոյեմբերի 29]]-ին ընդունվեց թվով 12-րդ բանաձևը՝ 678։ Նրանում ասվում էր, որ, եթե Իրաքը մինչև [[1991]] թվականի [[հունվարի 15]]-ը ամբողջովին չկատարի նախկին բանաձևերի պահանջները, ապա ՄԱԿ-ը պարտավորվում է օգտագործել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի դադարեցնի ագրեսիան։ Սա միջազգային հանրության կողմից վերջնագիր էր Սադդամ Հուսեյնին և միևնույն ժամանակ զգուշացում, որ հնարավոր է ռազմական ներխուժման հնարավորություն ընդդեմ Իրաքի։
 
Սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Իրաքը նախկինի պես խուլ է, նա շարունակում էր ավելացնել իր զինված ուժերի թվաքանակը [[Սաուդյան Արաբիա]]յի սահմանին։ Այժմ ոչ-ոք կասկած չուներ, որ Հուսեյնին կարելի է համոզել միայն զինված ճանապարհով։ Եվ տարբեր երկրներից եկած ուժերը, որի կորիզը կազմում էին [[ԱՄՆ]]-ի զորքերը, սկսեցին ռազմական գործողությունների պատրաստությունները՝ «Անապատի վահան» գործողությունը։
 
«Անապատի վահան» գործողությունն իրականացվում էր մեծ դժվարություններով և՛ մարդկանց համար, և՛ ռազմական տեխնիկայի։ Այս փուլում հիմնական թշնամիներն էին անտանելի շոգը և ամեն տեղ ներթափանցող ավազը։ [[1991]] թվականի սկզբին ամերիկյան զորքերի թիվը կազմում էր 325 հազար մարդ։ Զինվորականների ավելացման հետ մեկտեղ ամերիկացիները սկսեցին հսկայածավալ «հոգեբանական պատերազմ» ընդդեմ [[Իրաք]]ի՝ օգտագործելով զանգվածային լրատվամիջոցները, հետախուզական կենտրոնները։ [[Հունվարի 15]]-ը դարձավ վերջին խաղաղ օրը Պարսից ծոցում։ Իրաքը չկատարեց ՄԱԿ-ի պահանջած № 678 բանաձևը։ Այսպիսով, Իրաքի նկատմամբ ուժի կիրառումը դարձավ օրինական։ 680 հազարանոց դաշնակցային ուժերին, որոնցից 415 հազարը ամերիկացիներ էին, դիմադրում էին 545 հազար իրաքցիներ։ Հունվարի 15-ին Իրաքի ժամանակով 2։30 պատերազմն սկսվեց։
 
== «Փոթորիկ անապատում» ==
Հզոր օդային և հրթիռային հարվածների ենթարկվեցին իրաքյան ռազմական և տնտեսական օբյեկտները, հաղորդակցման կենտրոնները, քիմիական և կենսաբանական զենքի արտադրության կենտրոնները, «երկիր-երկիր» տեսակի հրթիռները։ «Անապատի վահան» գործողությունը վերաճեց «Փոթորիկ անապատում» գործողության։
 
[[Հունվարի 18]]-ին [[Իրաք]]ն [[Իսրայել]]ի վրա արձակեց «երկիր-երկիր» տեսակի «Սկադ» հրթիռները, այսպիսով կատարելով Իսրայելի նկատմամբ իր սպառնալիքը։
 
Մինչ [[հունվարի 20]]-ը դաշնակիցների օդուժը կատարել էր 4 հազար թռիչք՝ կորցնելով ընդամենը 10 ինքնաթիռ, որոնցից 6-ը ամերիկական էին։ Հաջորդիվ օրերին Իրաքի կողմից հրթիռային հարվածներ արձակվեցին ոչ միայն Իսրայելի, այլև [[Սաուդյան Արաբիա]]յի վրա։ Հրթիռային հարվածներով [[Սադդամ Հուսեյն]]ը փորձում էր հրահրել Իսրայելին մտնել պատերազմի մեջ ([[Ջորջ Բուշ]]ը համոզել էր Իսրայելին չմտնել պատերազմի մեջ, որպեսզի կոալիցիայի անդամ արաբ երկրները դուրս չգային կազմից), որպեսզի հասներ կտրուկ փոփոխությունների արաբական աշխարհում՝ միավորելով իր կարգախոսի տակ՝ «պայքար անհավատների դեմ»։
 
Արևմտյան մասնագետների գնահատականներով՝ տարբեր տեսակի նոր, բարձրարդյունավետ զենքի օգտագործումը, թույլ տվեց նվազեցնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի քանակը, խուսափել ավելորդ ավերածություններից, ինպես նաև բավականին խնայողություններ կատարել։
 
Իսկապես, եթե [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին [[Գերմանիա]]յի վրա դաշնակիցների արձակած ռումբերի միայն 3%-ն էր նպատակին հասնում, ապա Իրաքում այս ցուցանիշը հասավ 30%-ի։ Իդեալական պայմաններում այս ցուցանիշը հավասար կլիներ 80-90%-ի։
 
Օդային պատերազմի ամբողջ ընթացքում իրաքյան կողմից ընդամենը մեկ փորձ կատարվեց փոխելու ռազմական գործողությունների ելքը և ներքաշել դաշնակիցների ուժերը ցամաքային մարտերի։ Դա տեղի ունեցավ հունվարի վերջերին սաուդա-քուվեյթյան սահմանին։
 
[[Հունվարի 29]]-[[Հունվարի 31|31]]-ը իրաքյան զորքերը 4 ուղղություններով ներխուժեցին [[Սաուդյան Արաբիա]]յի տարածք Հաջի և Ում Հուջուլ կետերի միջև ընկած շրջանում։ [[Հաջի]]ի մոտ ճակատամարտը եղավ առաջին լուրջ ընդհարումը ամերիկյան ջոկատների և արաբական զորքերի հակասադամյան կոալիցիայի ընդդեմ Իրաքի տանկերի։ Ճակատամարտում ի հայտ եկան Իրաքի զինվորների ուժեղ կողմերը՝ համառությունը, թշնամուն մոլորության մատնելու ընդունակոււթյունը, զոհողությունների գնալը հանուն ընդհանուր նպատակի։ Դաշնակիցների օդուժի հաջող գործողությունները պայմաններ ստեղծեցին անցում կատարելու ցամաքային գործողությունների։
 
[[Փետրվարի 24]]-ին դաշնակիշների ջոկատները սկսեցին կենտրոնանալ 500 կմ լայնությամբ գծով սահմանի վրա։ Աջ կողմում՝ արևելյան ռազմաճակատում՝ [[Պարսից ծոց]]ի երկայնքով մարտնչում էին [[Սաուդյան Արաբիա]]յի, [[Օման]]ի, [[Քաթար]]ի, [[ԱՄԷ]]-ի, [[Քուվեյթ]]ի, [[Պակիստան]]ի և [[Բանգլադեշ]]ի զորամիավորումները։ Բազմազգ ուժերի զորքերը գործում էին վճռական և թշնամիների կողմից դիմադրության բոլոր փորձերը պսակվում էին լիակատար պարտությամբ։ Իրաքյան զինվորականները սկսեցին մասսայական գերի ընկնել հենց հարձակումները սկսվեցին։ Երրորդ օրվա վերջում գերիների թիվը կազմում էր 30 հազար, նրանց ընդունման և պահելու համար ստեղծվեցին հատուկ ճամբարներ, որոնցից յուրահանչյուրը կարող էր տեղավորել 20 հազար մարդ։ Սակայն [[Բաղդադ]]ը պաշտոնական հանդիպումներում ամբողջովին հերքում էր իր զինվորների գերի ընկնելու փաստը։
 
[[Փետրվարի 26]]-ին բաղդադյան ռադիոն հաղորդեց, որ իրաքյան զինված ուժերին հրաման է տրված կազմակերպված կերպով նահանջել այն դիրքերը, որոնք իրենք զբաղեցնում էին մինչ [[1990]] թվականի [[օգօստոսի 1]]-ը։ [[Սադդամ Հուսեյն]]ը խորհրդային առաջնորդ [[Միխայիլ Գորբաչով]]ին ուղղված նամակում խնդրում էր, որ վերջինս անհապաղ ջանքեր գործադրի [[ՄԱԿ]]-ի կողմից կրակի դադարեցման մասին բանաձևի ընդունման համար։ Այս նամակում և պաշտոնական հայտարարություններում Իրաքը պատրաստակամություն էր հայտնում կատարել 660 բանաձևի պահանջները, սակայն մնացած բանաձևերի մասին խոսք չէր գնում։ [[Վաշինգտոն]]ը [[Իրաք]]ի զորքերը Քուվեյթի տարածքից հանելու պատրաստակամության մեջ միայն քաղաքական խաղ գտավ, փորձ փրկելու զորքը լիակատար ջախջախումից։ Այդ իսկ պատճառով դաշնակիցների ուժերը շարունակեցին «Փոթորիկ անապատում» գործողությունը ըստ հատատված ծրագրի։ Այն, որ ռազմական պարտությունը չմտքափոխեց [[Սադդամ Հուսեյն]]ին, վկայում է [[փետրվարի 26]]-ին նրա հայտարարությունը ազգին, որին ասվում էր․
 
{{քաղվածք||Այսօր հատուկ պայմանները ստիպեցին իրաքյան բանակին նահանջել: Մեզ ստիպեցին գնալ այս քայլին 30 պետությունների կողմից իրականցվող ագրեսիան, նրանց կողմից իրականացվող շրջափակումը: Բայց մեր սրտերում է մնացել հույսն ու վճռականությունը... Ի՜նչ քաղցր է հաղթանակը:}}
 
[[Փետրվարի 27]]-ին [[Էլ-Քուվեյթ]]ում ազգային հիմնի ներքո բարձրացվեց պետական դրոշը, սակայն նահանջող իրաքյան զորքերի և նրանց հետապնդող դաշնակիցների ուժերի միջև կռիվները շարունակվում էին ընթանալ։
 
[[Փետրվարի 27]]-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունենալով՝ բազմազգ ուժերի զորքերի հրամանատար՝ գեներալ Ն. Շֆարցկոպֆը հայտարարեց 4 հազարից ավելի քան 3 հազար իրաքյան տանկերի ոչնչացման մասին։ Dաշնակիցների կորուստները կազմել են ընդամենը 4 տանկ։
 
Այսպիսով, ռազմական գործողությունները [[Պարսից ծոց]]ի շրջանում ավարտվեցին։ [[Մարտի 2]]-ին [[ՄԱԿ]]-ի Անվտանգության Խորհուրդը ընդունեց 686 բանաձևը, որում առաջ էին քաշվում պայմաններ Պարսից ծոցի շրջանում խաղաղության հաստատման համար։ Ըստ դրա՝ [[Իրաք]]ն անվերապահորեն պետք է ընդունի նախկինում ընդունված 12 բանաձևերը։ Իրաքը հրաժարվում էր ամեն տեսակի գործողություններից ուղղված [[Քուվեյթ]]ին անեկսիայի ենթարկելու, ընդունում էր իր պատասխանատվությունը Քուվեյթին վնաս հասցնելու համար, երրորդ երկրներին, որոնք տուժել էին այս ագրեսիայի ընթացքում, քուվեյթյան և այլ ազգի ներկայացուցիչների անհապաղ ազատ արձակում, Քուվեյթից բռնագրավված գույքի վերադարձ, ռազմագերիների ազատ արձակում, Քուվեյթում իրաքյան կենսաբանական և քիմիական զենքի մասին տեղեկությունների տրամադրում, որտեղ գտնվում էին դաշնակիցների ուժերը։ Զինադադարի մասին բանակցությունները երկու կողմերի միջև տեղի ունեցան [[մարտի 3]]-ին Սաֆհան բնակավայրում։ Նրանում մասնակցում էին բազմազգ ուժերի զորքերի հրամանատար գեներալ Ն.Շֆարցկոպֆը և համարաբական ուժերի հրամանատար թագաժառանգ Խալիդ իբն Սուլթանը։ Իրաքյան կողմը ներկայացնում էր գեներալ Սուլթան Խաշեմ Ահմեդը։ Իրաքն առանց որևէ նախապայմանի ընդունեց [[ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ|ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդ]]ի բանաձևը։ Այսպիսով պատերազմը ավարտվեց։ «Փոթորիկը անապատում» մարեց։
 
== Պատերազմի արդյունքները ==
Պատերազմի ավարտից հետո [[Իրաք]]ում իրադրությունը կտրուկ սրվեց. երկրի հյուսիսում ապստամբեցին [[քրդեր]]ը, իսկ [[շիաներ]]ը՝ հարավում։ Նրանց ճնշմանն ուղղվեցին այն զորքերը, որոնք դուրս էին եկել վերջին պատերազմից։
 
Էկոլոգիական իրադրությունը [[Պարսից ծոց]]ում մոտեցավ ծայրահեղ վիճակի։ Հսկայական հրդեհները քուվեյթյան նավթաարդունաբերական կենտրոններում ծածկեցին արևի շողը որոշ շրջաններում։
 
Ակնհայտ է, որ պատերազմը Պարսից ծոցում ամրապնդեց [[ԱՄՆ]]-ի ռազմա-քաղաքական դիրքերը [[Մերձավոր Արևելք|Մերձավոր]] և [[Միջին Արևելք]]ում։
 
== Տես նաև ==