«Խուզդուլ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Խուզդուլի հիմնական կառուցվածքը նման է սեմական լեզուներին: Արմատները, որոնցից կազմվում են բառերը, ինքնիուրույն արտասանվող բառեր չեն, այլ կազմված են միայն բաղաձայներից: Գոյականները, բայերը, ածականները և այլն կազմվում են բաղաձայների արաքնում համապատասխան ձայնավորները տեղադրելով (''Khuzd(ul)'' — ''Khazâd'' — ''Khizd(in)'' հավանական ''Kh-Z-D'' արմատից), իսկ երբեմն բաղաձայներից մեկի կրկնակեցմամբ:
 
Խուզդուլում, ինչպես և սեմական լեզուներում, արմատը հիմանականում կազմված է երեք բաղաձայնից: Որոշ այդպիսի արմատներ հիշատակվում են TI:174-ում և RS:466-ում: B-R-Z՝ կարմիր, B-N-D՝ գագաթ, K-B-L՝ արծաթ, N-R-G՝ սև: Երկու բաղաձայնից կազմված արմատի օրինակ է Z-N-ն՝ «մուգ, գորշ, մշուշոտ»<ref>{{Книга ВТ|XXV|The Mines of Moria|466}}</ref>։ Հնարավոր են մի բաղաձայնից կազմված արմատներ (-L-) Ul՝«գետակներ», բառում, (-Y-) aya՝ "վրա" բառում։
 
Բառաձևավորման մեջ օգտագործում են նար ածանցներ ու վերջավորություններ։ ai՝ («վրա»), -ul (ախծականի վերջավորություն), -ûn (հավանաբար, որոշակի մասնիկ), -în (ածականների հոգնակի թիվը ցույց տվող մասնիկ), -u (ցույց է տալիս սեռական հոլովը) և այլն։ Հնարավոր են բառարմատների փոփոխություններ (M-B-R-ը Barazinbar բառում)։