«Մանվել Մամիկոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Մանվել Մամիկոնյան (այլ կիրառումներ)}}
'''Մանվել Մամիկոնյան''' (ծննդյան թվականը անհայտ - 384՞386), [[Մեծ Հայք]]ի [[սպարապետ]], զորավար (377-386), [[Մամիկոնյաններ|Մամիկոնյան]] նախարարական տան ավագ։ Եղել է [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյանի]] հորեղբոր՝ [[Վաչե Մամիկոնյան]]ի որդին։ Երիտասարդ ժամանակ, պատերազմի ընթացքում իր եղբոր՝ Կոն (Մամիկոն) Մամիկոնյանի հետ միասին գերի է ընկել պարսիկներին։ [[Փավստոս Բյուզանդ]]ը պատմում է, որ նա և Կոնը շատ պատերազմների են մասնակցել պարսկական բանակի կազմում և բազում հաղթանակներ տարել։ Քուշանների դեմ տարած հաղթանակից հետո Պարսկաստանի արքան նրանց ազատ է արձակել և թույլ տվել վերադառնալ Հայաստան։ Այնտեղ Մանվել Մամիկոնյանը, վրեժ լուծելով [[Մուշեղ Մամիկոնյան]]ի սպանության համար, գահընկեց է արել [[Վարազդատ]]ին՝ դառնալով [[Արշակ Գ]]-ի խնամակալը։ Մանվել Մամիկոնյանը զբաղեցրել է սպարապետության պաշտոնը մոտավորապես 376-384թթ և մահացել հենց 384 թվականին։
 
[[Փավստոս Բյուզանդ]]ը պատմում է, որ նա և Կոնը շատ պատերազմների են մասնակցել պարսկական բանակի կազմում և բազում հաղթանակներ տարել։ Քուշանների դեմ տարած հաղթանակից հետո Սասանյան արքա [[Շապուհ Բ]]-ի համաձայնությամբ Մանվել Մամիկոնյանը ազատվել է պարսից գերությունից, վերադարձել հայրենիք, ստանձնել իր տոհմի նահապետությունը և Հայոց սպարապետի պաշտոնը։ Պարսկական 10 հազարանոց հեծելազորի օգնությամբ [[Կարնո դաշտ]]ում հաղթել և տապալել է Հայոց թագավոր [[Վարազդատ|Վարազդատ Արշակունուն]], ձերբակալել և սպանել նրա սպարապետ [[Բաթ Սահառունի|Բատ Սահառունուն]]։ Այնուհետև, հայ նախարարների համաձայնությամբ թագավոր է հռչակել [[Պապ թագավոր]]ի անչափահաս որդի [[Արշակ Գ]]-ին ([[378]]-[[389]])՝ արքայամայր Զարմանդուխտի հետ ստանձնելով նրա խնամակալությունը։
 
[[Հակոբ Մանանդյան|Հ. Մանանդյանի]] և ուրիշների կարծիքով, Մանվել Մամիկոնյանն ընդունել էր [[Սասանյաններ]]ի գերիշխանությունը։ Որոշ ուսումնասիրողներ հավաստի են համարում [[Փավստոս Բուզանդ]]ի այն վկայությունը, ըստ որի Մանվել Մամիկոնյանը, օգտվելով [[Պարսկաստան]]ում տիրող անկայուն ներքին իրադրությունից, կոտորել է պարսկական զորքերին, 7 տարի ձեռք բերել լիակատար անկախություն և զբաղվել խաղաղ շինարարական գործերով։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Մամիկոնյաններ]]
[[Կատեգորիա:Հայոց սպարապետներ]]