«Բեյթ ալ-մալի համակարգը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11.
== Խոշոր հայ ֆեոդալների չեզոքացման գործընթացը 15-16-րդ դարերում ==
 
Գրավված հողերի նկատմամբ սեփականատիրական իրավունքի առկայությունը բնորոշ էր ոչ միայն շարիաթին, այլև ավատատիրությանը։ Հայաստանում ևս առկա էր այդ։ Հաճախ տեղի էին ունենում նաև միջֆեոդալական բախումներ հողերի համար։ Սակայն զենքի միջոցով այս կամ այն կալվածքը գրավելուց հետո անհրաժեշտ էր, որ թագավորը հատուկ հրամանով հաստատեր այդ, քանզի թագավորը պետական իշխանության կրողն էր և այդ պետության սահմաններում գտնվող բոլոր հողերի գլխավոր սեփականատերը։ Սակայն 15-16-րդ դարերում օտար նվաճումների և հալածանքների խստացման պայմաններում ծավալվեց խոշոր հայ ֆեոդալական դասի ունեզրկման և չեզոքացման գործընթացը,որի իրագործումը իրականացվում էր «Բեյթ-ուլ-մալ»-ի համակարգի միջոցով, որի կողմից իրականացվող ստուգումների ժամանակ նրանց պատկանող հողերը հայտարարվում էին «Բեյթ-ուլ-մալ» -ի սեփականություն, իսկ հետո դրանք վաճառքի էին հանվում։ Դրանք սովորաբար գնվում էին երկրում հաստատված քոչվոր մահմեդականիսլամադավան ցեղերի առաջնորդների կողմից և համարվում նրանց մուլքը։ Այս պայմաններում հայ ֆեոդալները իրենց հողերը նվիրում էին այս կամ այն եկեղեցուն՝ որպես վակֆ և փորձում ինչ որ ձևով պահպանել այն։ Ըստ պահպանված ձեռագրերի<ref>Գ.Հովսեփյան, Խաղբակեանք հայոց պատմութեան մէջ, Լիբանան, 1969, էջ 359</ref> 15-րդ դարի 80-ական թվականներին սաստկանում են հալածանքները հայ ֆեոդալների նկատմամբ, տեղի է ունեցել նրանց բռնի մահմեդականացում։կրոնափոխություն։ Բռնի մահմեդականցման ենթարկվողիսլամացմանենթարկվող հայ ֆեոդալների վերջին այդ ներկայացուցիչները կոչվում էին «ազատորդի»։
 
== Վակֆ ==