«Ավատատիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Գրականություն: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link GA|no}}
No edit summary
Տող 20.
 
== Ֆեոդալիզմն Արևելքի երկրներում ==
Արևելքում ֆեոդալականացման պրոցեսը տևել է մ.թ.ա. I հազարամյակի վերջից մինչև մ.թ. I հազարամյակի վերջը - II հազարամյակի սկիզբը։ Ստրկատիրական ֆորմացիայից ֆեոդազմին անցումը վկայող փոփոխությունները ([[Հնդկաստան]], [[Չինաստան]]) համընկել են «բարբարոսների» հարձակումներին և բուդդայականության տարածմանը։ [[Մերձավոր Արևելք]]ի մի շարք երկրներում ֆեոդալիզմի ֆորմացիայի սկիզբը նշանավորող իրադարձություններ են [[մահմեդականություն|մահմեդականությանիսլամ]]ի ծագումը և արաբական նվաճումները։ Արևելյան ֆեոդալիզմին բնորոշ է մասնավոր ֆեոդալական շահագործման ասպարեզում արտատնտեսական հարկադրանքի համեմատաբար փոքր դերը, ինչպես նաև, որպես կանոն, ֆեոդալական խոշոր կոռային տնտեսության բացակայությունը։
 
Նախաֆեոդալական տարրերը կրոնագաղափարախոսական վերնաշենքին հաղորդել են առանձնահատուկ պահպանողականություն։ Արևելքում ֆեոդալիզմի քայքայման ընթացքն զգալիորեն փոխակերպվել է եվրոպական կապիտալիզմի ազդեցությամբ։ Ուշ ֆեոդալիզմի ժամանակաշրջանը Չինաստանում, Հնդկաստանում, Իրանում և մի շարք այլ երկրներում սկսվել է հավանաբար XIX դ.։ Արևելքի երկրների գաղութային ստրկացումն ուղեկցվել է ֆեոդալական հարաբերությունների պահպանմամբ և, նույնիսկ (որոշ շրջաններում)՝ ծավալմամբ։ Այդ երկրներում կապիտալիստական շահագործման մեթոդները զուգակցվել են ֆեոդալական, իսկ առանձին բնագավառներում կապիտալիստական հարաբերությունների ձևավորումը եղել է օտարերկրյա կապիտալի ներդրման արդյունք։
Տող 27.
 
== Ֆեոդալիզմը ԽՍՀՄ-ում ==
[[ԽՍՀՄ]] տարածքում ֆեոդալական հարաբերություններն անցել են զարգացման երկարատև ուղի։ [[Անդրկովկաս]]ում ֆեոդալիզմի ձևավորումն սկսվել է մ.թ. I հազարամյակի սկզբին, [[Միջին Ասիա]]յում՝ V-VIII դդ., արևելյան սլավոնների մոտ՝ VI-VIII դդ., [[Մերձբալթիկա]]յում՝ IX—XI դդ.։ Անդրկովկասի և Միջին Ասիայի ժողովուրդները ֆեոդալիզմին անցել են ստրկատիրական հարաբերությունների քայքայման և ստրկատիրական պետությունների անկման հետևանքով։ Այդ անցումն ուղեկցվել է օտարերկրյա նվաճողների ([[Իրան]], [[Հին Հռոմ]], [[Բյուզանդիա]], [[Արաբական խալիֆայություն]] և այլն) դեմ տեղի ժողովուրդների ազատագրական պայքարով։ Նոր հասարակարգի գաղափարախոսության հիմնավորմանն են ծառայել քրիստոնեությունը և մահմեդականությունը։իսլամը։
 
Եկեղեցին ամենուրեք դարձել է խոշոր ֆեոդալական կազմակերպություն։ Արևելյան սլավոնները ֆեոդալիզմին անցել են անմիջականորեն նախնադարյան համայնական հասարակարգից։ Սոցիալական և գույքային շերտավորումը նախադրյալներ են ստեղծել ֆեոդալական հարաբերությունների և պետականության ձևավորման համար։ Վերջինիս քայքայումից հետո, XII դ. երկրորդ քառորդից սկսվել է ֆեոդալական մասնատվածության ժամանակաշրջանը։ Ձևավորվել են նոր պետական կազմավորումներ՝ Ռոստով-Սուզդալյան (հետագայում՝ Վլադիմիր Մուզդալյան), Գալիցիա-Վոլինյան իշխանությունները, Նովգորոդի ֆեոդալական հանրապետությունը և այլն։ XIII դ. ֆեոդալական հարաբերությունների զարգացումը Միջին Ասիայում, Անդրկովկասում և [[Ռուսիա]]յում դանդաղել է մոնղոլ-թաթարական, իսկ Մերձբալթիկայում փոխակերպվել՝ գերմանական ներխուժումների հետևանքով։ Անդրկովկասում (XV-XVIII դդ.) և Միջին Ասիայում (XVII դ. սկսած) դրսևորվել է տնտեսաական լճացում, չեն կազմավորվել կայուն կենտրոնացված պետություններ։ Մերձբալթիկայում հաստատվել է վաղֆեոդալական և զարգացած ֆեոդալական հարաբերությունների համադրության գերմանա-բալթյան ձևը, XVI դ. ավարտվել է սակավահող և անհող գյուղացիների ճորտացումը։