«Ավիցեննա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Գրականություն: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|ml}}, {{Link GA|ja}}
No edit summary
Տող 15.
Ծնվել է [[Աֆշանա]] գյուղում (Բուխարայի մոտ), պետական պաշտոնյայի ընտանիքում։ Կրթությունն ստացել է [[Բուխարա]]յում։ Սամանյան իշխանության անկումից հետո (999) հալածվել է սուլթան Մահմուդից (998—1030), տեղափոխվել խորեզմ, ապա՝ [[Իրան]] (1012), ապրել [[Խորասան]]ում, [[Գորգան]]ում, [[Ռեյ]]ում, [[Ղազվին]]ում, [[Սպահան]]ում, հաստատվել Համադ անում (1015), դարձել պալատական բժիշկ և վեզիր։ Արաբերենով և պարսկերենով գրված մոտ 300 աշխատությունների հեղինակ է։ Հռչակվել է բազմակողմանի գիտելիքներով։ Նրա 18-հատորյա «Գիրք ապաքինության» արաբերեն աշխատությունը մեծ ազդեցություն է գործել գիտական մտքի հետագա զարգացման վրա։ Տրամաբանության, մետաֆիզիկայի, փիլիսոփայության, աստղագիտության, մաթեմատիկայի և երաժշտության հարցերը լուսաբանել է «Գիրք գիտության» պարսկերեն տրակտատում։ Ուսումնասիրել է մարմինների շարժումը, իներցիայի հատկությունը, լեռների առաջացման պատճառները, հանքանյութերի բաղադրությունը, կենդանի էակն երի ծագումը, բույսերի կազմությունն ու կյանքը։
 
Ավիցեննան առաջիներից էր, որ բարձրաձայնեց թե ոսկին անհնար է ստանալ այլ մետաղներից, որ մարդու բանականությունը կապված է ոչ թե նրա «հոգու», այլ ուղեղի հետ, որ հիվանդություններն առաջանում են ոչ թե ինչ-որ համաստեղություններից, այլ կեղտոտ առուներում բնակվող էակներից։ Նրա [[Գիրք ապաքինության]] [[արաբերեն]] աշխատությունը մեծ ազդեցություն է գործել գիտական մտքի հետագա զարգացման վրա։ Նա տրամաբանության, մետաֆիզիկայի, փիլիսոփայության, աստղագիտության, մաթեմատիկայի և երաժշտության հարցեր է լուսաբանել [[Գիրք գիտության]] պարսկերեն աշխատության մեջ։ Ուսումնասիրել է մարմինների շարժումները, լեռների առաջացման պատճառները, հանքանյութերի բաղադրությունը, կենդանի էակների ծագումը, բույսերի կազմությունն ու կյանքը։ Այդուհանդերձ Իբն Սինան որոշեց բժիշկ դառնալ։ Նա հասկանում էր, որ անհնար է մարդուն կուրորեն բուժել, ու խախտելով [[մահմեդականություն|մահմեդականությանիսլամ]]ի արգելքը սկսեց հերձել մահացածներին և ուսումնասիրել մարդու մարմնի կառուցվածքը։
 
Հայտնի են նաև Աբու Ալի Իբն-սինայի «Գիրք հրահանգների և խրատների», «Գիրք փրկության» աշխատությունները։ Վերջինիս ձեռագիր մի օրինակը, որ պարունակում է տրամաբանություն, բնական գիտություններ և աստվածաբանություն բաժինները, գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ավիցեննա» էջից