«Ալավերդու թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական, փոխարինվեց: : → ։ (24)
չ ուղղագրական, փոխարինվեց: մ ։ → մ։
Տող 2.
Ալավերդում պղնձահանքերի բանվորների և ծառայողների համար, ինչպես նաև շրջակա գյուղերի բնակիչների համար թատերական ներկայացումներ խաղացվել են մինչև խորհրդային կարգերի հաստատումը և անցյալ դարի 20-ական թվականներին, Թիֆլիսից ժամանած շրջիկ խմբերի կողմից (Ռուբեն Հակոբյան,Մենավոր բռնչենու լեգենդը,Սարվարդ հրատ, Երևան, 2014)։1934 թվականին Լուսժողկոմի հանձնարարությամբ Արմեն Արմենյանը Ալավերդում հիմնադրում է բանվորական պետական թատրոն (Արմեն Արմենյան,վաթսուն տարի հայ բեմի վրա, Հայաստան,1965)։ Թատրոնի հիմնական կազմը անվանի դերասանի ընտանիքի անդամներն էին և տեղից համալրված դերասանները։ Կարճ ժամանակ անց թատրոնը տարբեր տնտեսաական ու ստեղծագործական ցուցանիշներով դառնում է հանրապետության շրջանային թատրոնների առաջատարներից մեկը, որի մասին 1949 թվականին Խորհդրային Հայաստան թերթում տպագրված հոդվածում նշել է անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանը։ Հետագա տարիներին Ալավերդու բանվորական թատրոնում աշխատել են անվանի ռեժիսորներ Աշմաթը, Հովհաննես Մսրյանը և ուրիշներ։ Ալավերդու թատրոնում են աշխատել հայ թատրոնի երևելի դերասաններ Վոլոդյա Գրիգորյանը, Սերիկ Շեկոյանը, Վերջալույս Միրիջանյանը, Գևորգ Ասլանյանը և ուրիշներ։ Ալավերդու թատրոնի դերասանների ընտանիքներում են ծնվել անվանի թատերական գործիչներ և դերասաններ Վլադիմիր և ժասմեն Մսրյանները, Հրաչյա Գասպարյանը և այլն։ 1951 թվականին Հայաստանի այլ շրջանային թատրոնների հետ փակվում է նաև Ալավերդու բանվորական թատրոնը։
Ալավերդու ժողովրդական թատրոն
Բանվորական թատրոնի փակվելուց հետո տեղում մնացած դերասանների ուժերով շրջանային կուլտուրայի տանը ստեղծվում է ինքագործ թատերախումբ, որը շարունակում է պիեսներ բեմադրել և հանդես գալ ինչպես Ալավերդում , այնպես էլ շրջակա գյուղերում։ 1959 թվականին նկատի ունենալով ինքնագործ խմբի բարձր մակարդակը առաջիններից մեկը Հայաստանում ստանում է ժողովրդական թատրոնի կոչում ։կոչում։ Թումանյանի Շրջանային ժողովրդական թատրոնի կարգավիճակով այն գոյություն ունեցավ մինչև 1994 թվականը։ Այստեղ բեմադրություններ են արել և թատրոնի ռեժիսորներ են եղել թատերական ինքնագործունեության ռահվիրաներ Ռաֆիկ Հարությունյանը, գևորգ ասլանյանը Խորեն Հարությունյանը, Աշոտ Հախինյան, Հայկազ Ոսկանյանը, Ռուբեն Հակոբյանը։ Թատերախումբը տարբեր տարիների եղել է փառատոների և օլիմպիադների հաղթող, 1987 թվականին համամիութենական փառատոնի դափնեկիր։ Ներկայացումներով հանդես է եկել Հայաստանի տարբեր շրջաններում, մայրաքաղաքում, Վրաստանում, ՌՍՖԽՍՀ սևծովյան շրջաններում։
Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի մշակույթի պալատի ինքնագործ խումբը նույնպես 1977 թվականին ստացավ ժողովրդական թատրոնի կոչում։ Այս թատերախումբը գործունեության ողջ ընթացքում ղեկավարեց Հայկազ Ոսկանյանը։ 1985 թվականին ժողովրդական թատրոնի կոչում ստացավ նաև Ալավերդու Ակներ գյուղական թաղամասում գործող ինքնագործ թատերախումբը։
Ալավերդու մունիցիպալ թատրոն