«Արմինիա կուսակալություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակ՝ դատարկեցում
չ 46.173.179.18 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Hayk.arabaget մասնակցի վերջին տարբեր...
Տող 62.
Չնայած հաղթանակին, արաբական վտանգը խիստ մեծ էր, և նախարարները փորձում էին ստեղծված վիճակից դուրս գալու ելք գտնել։ Նրանք բաժանվել էին երկու խմբավորման։ Դրանցից առաջինը, կաթողիկոս [[Ներսես Տայեցի|Ներսես Տայեցու]] գլխավորությամբ, շարունակում էր հույս կապել Բյուզանդիայի հետ։ Հայ իշխանների մյուս խմբավորման գլուխ էր անցել Թեոդորոս Ռշտունին։ Նա ոչ միայն ականավոր զորավար էր, այլև փորձված պետական ու զինվորական գործիչ։ Թեոդորոս Ռշտունին քաջ գիտակցում էր արաբների ռազմական առավելությունը բյուզանդացիների նկատմամբ և գտնում, որ նրանց հետ պետք է համաձայնության գալ։
 
== Հայ-արաբական պայմանագիր ==
авпавпавп
{{Հիմնական հոդված|Հայ-արաբական պայմանագիր}}
Հայաստանում [[Մարզպանական Հայաստան|պասրակական տիրապետության]] և [[Բյուզանդական Հայաստան|բյուզանդական գերիշխանության]] քայքայումից հետո Հայոց մարզպան և սպարապետ [[Թեոդորոս Ռշտունի]]ն վերամիավորել է երկրի արմևմտյան (բյուզանդական) և արևելյան (պարսկական) հատվածները, իր շուրջ համախմբել նախարարական ուժերը և դարձել երկրի փաստական կառավարիչը՝ իշխանը։ [[Բյուզանդական կայսրություն]]ն իր ազդեցությունը Հայաստանում իսպառ չկորցնելու նպատակով [[640]] թվականին Թեոդորոս Ռշտունուն շնորհել է «պատրիկի» և «կյուրապաղատի» բարձրագույն տիտղոսներ, ճանաչել նրա ինքնավար իրավունքները։ 640-643 թվականերին հակահարված հասցնելով Հայաստան ներխուժող արաբական զորքերին՝ [[Թեոդորոս Ռշտունի]]ն ամրապնդել է երկրի սահմանները և վարել ինքնուրույն քաղաքականություն, որը հարուցել է բյուզանդական արքունիքի դժգոհությունը։ [[Բյուզանդիա]]յի հետ քաղաքական և դավանական հարցերի շուրջ լարված հարաբերությունների պայմաններում Թեոդորոս Ռշտունին [[652]]-ին Ասորիքի և [[Միջագետք]]ի արաբ կուսակալ Մուավիայի հետ կնքել է ձեռնտու հաշտության պայմանագիր։ Արաբական խալիֆայության գերիշխանությունը ճանաչելու պայմանով՝ Հայաստանը երեք տարով ազատվել է հարկավճարից, պահպանել իր զորքերը և ինքնուրույնությունը, արաբները պարտավորվել են զորք չմտցնել Հայաստան։ Շուտով [[Թեոդորոս Ռշտունի]]ն արաբական մի զորամասի օգնությամբ ջախջախել է երկիր ներխուժած բյուզանդական զորքերին, ազատագրել երկրի հյուսիս-արևմտյան հողերը և հասել մինչև [[Տրապիզոն]]։ [[Արաբական խալիֆայություն|Խալիֆայությունը]] նրան ճանաչել է Հայոց, Վրաց և Աղվանից գերագույն իշխան։
 
[[652]] թվականին [[Թեոդորոս Ռշտունի]]ն մեծամեծ ընծաներով մեկնում է [[Դամասկոս]] և համաձայնության գալիս Ասորիքի արաբ կառավարիչ [[Մուավիա]]յի հետ։ Նրանց միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Հայաստանը ընդունում է [[Արաբական Խալիֆայություն|խալիֆայության]] գերիշխանությունը։
[[Պատկեր:Zvart2.jpg|մինի|[[Զվարթնոց]]]]
Պայմանագրի կետերից էին՝
* Հայերը 3 տարի ժամկետով ազատվում էին հարկ վճարելուց։ Այս ժամկետը լրանալուց հետո վճարելու էին այնքան, ինչքան ցանկանային։
* Հայ իշխանները իրենց միջոցներով կազմավորելու էին 15.000-անոց հեծելազոր, որը մասնակցելու էր արաբների արշավանքներին։
* Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու։
* Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ։
* Արաբները պարտավորվում էին բյուզանդացիների Հայաստան ներխուժման դեպքում օգնել հայերին։
 
Այս պայմանագիրը ներկայացնելով` Սեբեոս Եպիսկոպոս պատմիչը այն անվանում է «դժոխքի հետ պայմանագիր»։ Սակայն իրականում, ձևականորեն ճանաչելով Արաբական խալիֆայության գերիշխանությունը, Հայաստանը փաստորեն պահպանում էր իր ինքնուրույնությունը։
 
[[Հայ-արաբական պայմանագիր|Հայ-արաբական համաձայնագիր]]ը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ձևականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև [[7-րդ դար]]ի վերջ պահպանեց իր փաստական անկախությունը։ Այդ ընթացքում արվեցին մշակույթի ու տնտեսության զարգացման քայլեր։
 
Նույն [[652]] թվականին կառուցվեց [[Բանակի տաճար]]ը [[Տայք]]ում, ապա՝ [[Սիսավան]] եկեղեցին [[Սյունիք (նահանգ)|Սյունիքում]], [[Հռիփսիմե Տաճար|սուրբ Հռիփսիմեի տաճար]]ը՝ [[Վաղարշապատ]]ում։ Դրանից որոշ ժամանակ առաջ կառուցվել էր [[Զվարթնոց]] տաճարը։ Հայ նախարարների գլուխ կանգնած [[Հայոց իշխան]]ները կառավարում էին նաև Վրաստանը և Աղվանքը։ Պայմանագիրը ավելի հաստատուն դարձավ այն ժամանակ, երբ Մուավիան [[661]] թվականին դարձավ խալիֆ ([[661]]-[[680]]) և հիմնադրեց առաջին արաբական արքայատոհմը՝ [[Օմայյան խալիֆայություն|Օմայյանների դինաստիան]] ([[661]]-[[750]])։
 
[[Թեոդորոս Ռշտունի]]ն մահացավ [[654]] թվականին։ Նրան հաջորդած հայոց իշխանները ընտրվում էին [[Մամիկոնյաններ]]ի ու [[Բագրատունիներ]]ի ընտանիքներից կամ նրանց հետ բարեկամական հարաբերություններ ունեցող իշխաններից։ Այսպես, մինչև [[7-րդ դար]]ի վերջը Հայոց իշխան են եղել 5 նախարարներ՝
 
* [[654]]-[[661]] [[Համազասպ Մամիկոնյան (Հայոց իշխան)|Համազասպ Մամիկոնյան]]
* [[661]]-[[685]] [[Գրիգոր Մամիկոնյան]]
* [[685]]-[[689]] [[Աշոտ Ա Բագրատունի (հայոց իշխան)|Աշոտ Ա Բագրատունի]]
* [[689]]-[[693]] [[Ներսեհ Կամսարական]]
* [[693]]-[[701]] [[Սմբատ Ա Բագրատունի (հայոց իշխան)|Սմբատ Ա Բագրատունի]]
 
[[7-րդ դար]]ի վերջում Արաբական խալիֆայությունը գրեթե վերջնականորեն առավելության հասնելով [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] նկատմամբ, որոշեց վերջնականապես հաստատվել նաև Հայաստանում։ Արաբական զորքերը խալիֆ [[Աբդ ալ-Մալիք]]ի եղբայր Մուհամմադ իբն Մրվանի ղեկավարությամբ ներխուժեցին Հայաստան և հրի ու սրի մատնեցին երկիրը։ Ամրոցները գրավելուց հետո արաբներն ոչնչացնում էին պաշտպաններին, վանքերը թալանվում էին և ավերվում։ Երկարատև պաշարումից հետո նրանք կարողացան տիրանալ նաև [[Սևանա թերակղզի|Սևանա կղզուն]]։ Հայաստանը գրավելուց հետո Մուհամմադը շարժվեց դեպի [[Վրաստան]] և [[Աղվանք]]։ Նա հնազանդեցրեց նաև այդ պետությունները և հպատակեցրեց Արաբական խալիֆայությանը։ Հետագայում բոլոր շրջանները արաբները միավորեցին մեկ վարչական միավորման մեջ, որը ստացավ Արմինիա անվանումը։
 
== Արաբական իշխանության հաստատում ==