«Սմբատ Դ Բագրատունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
[[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] և [[Սասանյան Պարսկաստան]]ի միջև [[Հայաստանի երկրորդ բաժանում]]ից (591) հետո [[Մորիկ|Մավրիկիոս]] (Մորիկ) կայսրը Սմբատ Բագրատունու հեծելագունդը (1000 մարտիկ) փորձել է ուղարկել [[Թրակիա]]։ Սակայն Սմբատ Բագրատունին ապստամբել և քաշվել է լեռները՝ գերադասելով «մեռանիլ ի վերայ աշխարհին իւր»։ Շուտով ապստամբությանը միացել են նաև մի քանի այլ նախարարներ։ Կայսերական ուժերը ճնշել են ապստամբությունը, ղեկավարներին ձերբակալել և ուղարկել [[Կոստանդնուպոլիս]]։
 
Կայսերական ատյանը Սմբատ Բագրատունուն դատապարտել է մահվան՝ մերկ նետելով կրկես՝ գիշատիչ գազանների հոշոտմանը։ Հաղթամարմին և վիթխարի ուժի տեր Սմբատ Բագրատունին կրկեսամարտում անզեն հաղթել է նախ կատաղի արջին, ապա առյուծին և ցլին, արժանացել հանդիսականների (այդ թվում՝ կայսրուհու) հիացմունքին և ներմանը։ Կայսրը ստիպված է եղել կատարել հանդիսականների պահանջը, բայց երկյուղելով անընկճելի իշխանից, նրան աքսորել է [[Աֆրիկա]]՝ զինվորական տրիբունի համեստ պաշտոնով։
 
Ըստ [[Մխիթար Անեցի|Մխիթար Անեցու]], Սիմեոն Ապարանեցու և շատ այլ պատմիչների՝ Սմբատ Բագրատունուն աքսորից փախել է [[Պարսկաստան]], որին հակադրվում են Սեբեոս պատմիչը և Արամ Տեր-Ղևոնդյանը: Այնտեղ 600 թվականին նշանակվել է Վրկան աշխարհի մարզպան։ Այդ պաշտոնում Սմբատ Բագրատունին մեծապես նպաստել է [[Միջին Ասիա]] գաղթեցված հայերի մայրենի լեզվի դպրության ուսուցման կազմակերպմանը։
 
[[607]] թվականին ուղարկվել է Հայաստան՝ լուծելու այնտեղ ծագած եկեղեցական վեճերը։ Սմբատ Բագրատունին Դվինում ձեռնամուխ է եղել [[Աբրահամ Ա Աղբաթանեցի|Աբրահամ Ա Աղբաթանեցու]] կաթողիկոս ընտրվելուն և Սուրբ Գրիգոր մայր տաճարի վերակառուցմանը։! 608 թվականին Սմբատ Բագրատունին ղեկավարել է քուշանների դեմ պատերազմը, մենամարտում սպանել քուշանների թագավորին։
 
610 թվականից Սմբատ Բագրատունին ապրել և գործել է [[Տիզբոն]]ում։ Մասնակցել է պարսկական տերության հպատակ քրիստոնյաների մեջ դավանական միասնություն հաստատելու նպատակով 615 թվականին հրավիրված եկեղեցական ժողովին և ըստ պատմիչ Սեբեոսի, վճռական դեր խաղացել, որ պաշտոնական ճանաչվի Հայոց հավատը։
 
Սմբատ Բագրատունու ձեռք բերած դիրքն ու հեղինակությունը մեծաեյես նպաստել է [[Բագրատունիներ]]ի հետագա հզորացմանը։
 
Սիմեոն Ապարանեցին Սմբատ Բագրատունուն նույնացրել է Հայոց և Վրկանից մարզպան Սմբատ Բագրաաունի Բազմահաղթին, կարծելով, թե նա աքսորից փախել է [[Պարսկաստան]] և նշանավորվել նորանոր քաջություններով։
 
== Գրականություն ==
 
* Սեբեոս, Պատմութիւն, Երևան, 1979
* Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885
* Ակինյան Ն․, Կյուրիոն կաթողիկոս վրաց, Վենետիկ, 1910
 
{{ՀՍՀ}}