«Սմբատ Դ Բագրատունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
[[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] և [[Սասանյան Պարսկաստան]]ի միջև [[Հայաստանի երկրորդ բաժանում]]ից (591) հետո [[Մորիկ|Մավրիկիոս]] (Մորիկ) կայսրը Սմբատ Բագրատունու հեծելագունդը (1000 մարտիկ) փորձել է ուղարկել [[Թրակիա]]։ Սակայն Սմբատ Բագրատունին ապստամբել և քաշվել է լեռները՝ գերադասելով «մեռանիլ ի վերայ աշխարհին իւր»։ Շուտով ապստամբությանը միացել են նաև մի քանի այլ նախարարներ։ Կայսերական ուժերը ճնշել են ապստամբությունը, ղեկավարներին ձերբակալել և ուղարկել [[Կոստանդնուպոլիս]]։
 
Կայսերական ատյանը Սմբատ Բագրատունուն դատապարտել է մահվան՝ մերկ նետելով կրկես՝ գիշատիչ գազանների հոշոտմանը։ Հաղթամարմին և վիթխարի ուժի տեր Սմբատ Բագրատունին կրկեսամարտում անզեն հաղթել է նախ կատաղի արջին, ապա առյուծին և ցլին, արժանացել հանդիսականների (այդ թվում՝ կայսրուհու) հիացմունքին և ներմանը։ Կայսրը ստիպված է եղել կատարել հանդիսական¬ ներիհանդիսականների պահանջը, բայց երկյուղելով անընկճելի իշխանից, նրան աքսորել է [[Աֆրիկա]]՝ զինվորական տրիբունի համեստ պաշտոնով։
 
Սիմեոն Ապարանեցին Սմբատ Բագրատունուն նույնացրել է Հայոց և Վրկանից մարզպան Սմբատ Բագրաաունի Բազմահաղթին, կարծելով, թե նա աքսորից փախել է [[Պարսկաստան]] և նշանավորվել նորանոր քաջություններով։