«Վահրամ Պահլավունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Պահլավունիներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 4.
[[Հովհաննես-Սմբատ]]ի և [[Աշոտ Դ]]-ի մահից հետո ղեկավարել է պայքարը [[Անի]]ն ուժով գրավել ցանկացող բյուզանդական բանակների դեմ, կազմակերպել է Աշոտի որդի՝ [[Գագիկ Բ]]-ին Բագրատունյաց գահի վրա հաստատելը, դեմ է եղել երիտասարդ արքայի Բյուզանդիա մեկնելուն։ Անին Բյուզանդիայի կողմից նվաճվելուց հետո (1045թ.) ութսունամյա զորավարը զենքը ձեռքին դարձյալ կռվել է հայրենի երկիրը ավերող մի այլ թշնամու՝ Դվինի էմիր Աբու-լ-Ասվարի դեմ։ Հենց այդ մարտում սպանվել է իր Գրիգոր որդու հետ միասին 1046թ. կամ 1047թ.։
 
Բագրատունյաց Հայաստանի արքունիքում զբաղեցրել է բարձր պաշտոններ, եղել է Հայոց իշխանաց իշխան ([[980]]-ական թվականներին մինչև [[1020]]-ական թվականները)» այնուհետև՝ Հայոց [[սպարապետ]]։ Ատրպատականի ամիրա Մամլանի դեմ հայ-վրացական միացյալ ուժերի պայքարում գլխավորել է հայոց զորքերը։ Պետական ծառայության դիմաց Բագրատունի թագավորներից տիրույթներ է ստացել Շիրակում, Արագածոտնում, կառուցել Մարմաշենի գլխավոր [[եկեղեցի]]ն ([[988]]-[[1029]] թվականներին) և Ամբերդի եկեղեցին ([[1026]] թվականին)։ Վարել է Բագրատունյաց կենտրոնական իշխանության ամրապնդման և ավատատիրական խռտվությունների ճնշման քաղաքականություն։ Հայոց Հովհաննես-Սմբատ թագավորի մահից ([[1041]] թվականին) հետո մերժել է Վեստ Սարգսի գահակալական հավակնությունները և օժանդակել Գագիկ Բ-ի [[գահ]] բարձրանալուն։ Փորձել է խոչընդոտել վերջինիս այցը Կոստանդնուպոլիս, հասկանալով, որ բյուզանդական արքունիքը դավադրություն է նյութում Հայոց արքայի դեմ։ Ըստ [[Արիստակես Լաստիվերցի|Արիստակես Լաստիվերցու]], Հայոց բանակը՝ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ, Անիի մատույցներում չորս անգամ ետ է մղել այն նվաճել փորձող բյուզանդական բանակը։ Անին Բյուզանդիային անցնելուց ([[1045]] թվական) Վահրամ Պահլավունի հետո մասնակցել է կատապան Միքայել Իասիտեսի՝ Դվինի ամիրա Աբուլ-Ասվարի դեմ կազմակերպած արշավանքին և Գրիգոր որդու հետ զոհվել է մարտի ժամանակ։ Թաղված է Մարմաշենի վանքում։
Զորավարի գերեզմանը գտնվում է [[Մարմաշենի վանք]]ի արևմտյան պատի տակ։
 
== Աղբյուրներ ==
* Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, թարգմանությունը՝ Վ.Ա. Գևորգյանի, Երևան, 1971։
{{Hist-stub}}
 
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Հայոց սպարապետներ]]
[[Կատեգորիա:Պահլավունիներ]]