«Աբբասյան խալիֆայություն»–ի խմբագրումների տարբերություն

Խալիֆայության թուլացման ու քայքայման հիմքերը դրեցին Ամինն ու Մամունը, որից հետո եղբայրասպան հակամարտություններն ու բախումները սովորական երևույթ դարձան։ Դա հանգեցրեց կենտրոնական իշխանության և խալիֆայի դիրքերի թուլացմանը, ինչի հետևանքով թուլացավ հսկողությունը ծայրամասերի վրա, որը գործունեության լայն ասպարեզ բացեց կենտրոնախույս ուժերի համար։ Այս բանգավառում իր ներդրումն ունեցավ արաբական և պարսկական վերնախավերի հակամարտությունը, որը ծագել էր դեռևս դինաստիայի կառավարման առաջին տարիներին։ Սկզբնական շրջանում խալիֆաները կարողանում էին արաբա-պարսկական հակամարտությունը պահել իրենց հսկողության տակ։ Սակայն այս հակամարտությունը գործում էր նաև Ամինին և Մամունին հաջորդած խալիֆաների գահակալության շրջանում։ Այդ պայքարը ջլատեց խալիֆայության ուժերը և իր դերակատարումն ունեցավ նրա տկարացման մեջ։ Խալիֆայության տրոհումը նախապատրաստող գործոն եղավ կրոնա-դավանական հակամարտությունը առաջին հերթին իսլամի մեջ, որը այդպես էլ միասնական կրոն չդարձավ և սունիների և շիաների միջև պայքարը վերածվեց բախումների և արյունալի պատերազմների։ Տրոհման գործոն էր նաև խալիֆայության ռազմական ուժերը։ Տարիների ընթացքում բանակը սկսեց կոտորակվել։ Տեղական կառավարիչները ստեղծում էին իրենց սեփական զինված ուժերը։ Դրությունը սրվեց սկսած Հարուն առ-Ռաշիդից, երբ նա թուրքերից կազմավորեց իրենց պահապան բանակը, որը դարձավ կարևոր ռազմական ուժ։ Թուրքական գվարդիան այնքան ուժեղացավ, որ 847թ. խալիֆա Վասիկի մահից հետո խալիֆա «դարձրեցին» նրա եղբորը` Մութավաքիլին, սակայն նա սպանվեց 861թ. իր թուրք հրամանատարների ձեռքով իր ավագ որդի Մուսթանսիրի գիտությամբ, ով դարձավ խալիֆ և կառավարեց կես տարի 861-862թթ., հետո թունավորվեց։ Թուրքական գվարդիան բացեիբաց արհամարհում էր խալիֆներին։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ երկրի ներսում քաղաքական, սոցիալական, տնտեսական նախադրյալներ ստեղծվեցին Բաղդադից տեղական կառավարողների կախվածության թուլացման և խալիֆայության տրոհման, ինչի արդյունքում ստեղծվեցին մեծ ու փոքր, անկախ ու կիսանկախ պետություններ, որոնք այլևս հաշվի չէին նստում Բաղդադի հետ։ (էմիրություններ)։ Այս ընթացքում խալիֆայությունը ընկավ Բուիների, այնուհետև սելջուկների տիրապետության տակ, որոնց փոխարինելու եկան մոնղոլները։
 
== Խալիֆայության կործանում ==
== Մոնղոլական արշավանքները և Աբբասյան խալիֆայության կործանումը ==
Մոնղոլները քաղաքական ասպարեզ իջան դեռևս 11-րդ դարի վերջին։ 13-րդ դարում մոնղոլական ցեղերը միավորվեցին մեկ միության մեջ, որը գլխավորեց Թեմուչինը։ 1206թ. նա ընտրվում է թագավոր և կոչվում Չինգիզ խան։ Նա կարողանում է մոնղոլական միությունը վերածել մի հզոր ռազմական պետության, որը դառնում է ամբողջ աշխարհի ահ ու սարսափը։ Իր կառավարման տարիներին (1206-1227) նա գրավում է Հյուսիսային Չինաստանը, Խորեզմշահերի տարածքները, Միջին Ասիան և այլն։ Նրան հաջորդած Մեծ խաները`Ուգեդեյը, Գույքը և մյուսները գրավում են նորանոր տարածքներ`աստիճանաբար մոտենալով Բաղդադին։ 1251թ. գահն անցնում է Չինգիզ խանի թոռանը`Մունգքեին, ով նպատակ էր դրել գրավել Բաղդադը և վերացնել խալիֆայությունը։ Այդ գործը նա հանձնարարում է իր եղբորը`Հուլաղու խանին, ով 1253թ. Մոնղոլիայից շարժվեց դեպի Բաղդադ։ Հուլաղուն 1256թ. գրավում է ասսասիների գլխավոր կենտրոնները և վերացնում է նրանց։ Լուծելով այս հարցը նա 1257թ. վերջնագիր ուղարկեց խալիֆա Մուսթասիմին`պահանջելով անձնատուր լինել։ Վերջինիս պատասխանը խուսափողական էր, որը սակայն ընկալվեց որպես մերժում և 1258թ. Հուլաղուի զորքերն արդեն Բաղդադի դարպասների մոտ էին։ Գիտակցելով կախված վտանգը նրանք բանակցություններ առաջարկեցին, բայց արդեն ուշ էր։ 1258թ. փետրվարի 10-ին մոնղոլները ներխուժեցին Բաղդադ։ Քաղաքն ավերվեց և հրկիզվեց։ 5 օր շարունակ քաղաքը ավերվեց և թալանվեց։ Խալիֆ Մուսթասիմը մահապաժի ենթարկվեց։ Նրա հետ սպանվեցին Աբբասյան ընտանիքի բոլոր արու անդամները, պաշտոնյաները։ Եվ այսպես 558 տարի գոյատևած Աբբասյան խալիֆայությունը դադրեց գոյություն ունենալ։ Նրա կործանումը դարձավ պատմական իրողություն։
 
82 200

edits