«Աբբասյան խալիֆայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 46.
Աբու ալ-Աբբասի մահից հետո գահն անցավ նրա եղբորը`Աբու Ջաֆֆարին(754-775)։ Նա հանդիսացավ այն խալիֆան, որի ժամանակ իրոք հաստատվեց և ամրապնդվեց Աբբասյան դինաստիայի իշխանությունը։ Նա իրեն կոչեց «Ալ-Մանսուր»`»Հաղթանակ»։ Գահին անցնելուց հետո, նրա դեմ դուրս եկավ խալիֆայի գահի հավակնորդ, իր հորեղբայր`Սիրիայի կառավարիչ Աբդալլահը, սակայն 754թ. Խորասանի կառավարիչ Աբու Մուսլիմի օգնությամբ նրանք պարտության մատնեցին Աբդալլահին։ Այս ժամանակ ալ-Մանսուրը սկսեց մտածել Աբու Մուսլիմից ձերբազատվելու մասին, քանի որ նրա ազդեցիկ անձնավորություն էր , նրան կասկածանքով էին վերաբերվում, քանի որ նրա մեջ վտանգավոր մրցակից էին տեսնում։ Դրա համար ալ-Մանսուրը Աբու Մուսլիմին հրավիրեց իր պալատ և հրամայեց ձերբակալել նրան և սպանել`755թ.։ Նրա սպանությունից հետո Պարսկաստանի շիաները ապստամբություն բարձրացրեցին Նիշապուրում։ Նրանց դեմ խալիֆը 10000-անոց զորք ուղարկեց և խեղդեց ապստամբությունը, ինչպես ասյտեղ այնպես էլ Մավարաննահրում։ Անհանգիստ էր նաև Արաբիան։ Արաբիայի վերնախավը պատրաստ էր օգնության ձեռք մեկնել Աբբասյանների դեմ հանդես եկող ցանկացած ուժի, ինչպիսիք էին շիաները, որոնք կենտրոնացել էին Արաբիայում։ Նրանք 762թ ապստամբություն բարձրացրեցին խալիֆայի դեմ Ալիի որդի Հասանի ծոռների` Մուհամմադի, ով կրում էր «Մաքուր հոգի» տիտղոսը, և Իբրահիմի գլխավորությամբ։ Նրանց միացան նաև Իրաքի ու Հիջազի շիաները, որոնք Մուհամմադին խալիֆ հռչակեցին։ Նրանց դեմ ճակատամարտում Աբբասյանները կրկին հաղթանակ տարան։ Ճակատամարտոմ Մուհամմադը սպանվեց։ Այնուհետև կարողացան պարտության մատնել նաև Իբրահիմին։ Այսպիսով ալ-Մանսուրին հաջողվեց իր սրի ներքո համախմբել Արաբական կայսրությունը, բացի Հյ. Աֆրիկայի և Իսպանիայի։ Նրա անվան հետ է նաև կապված Աաբբասյան խալիֆայության նոր մայրաքաղաքի`Բաղդադի կառուցումը 762թ.։ Աբու ալ-Աբբասը օրոք մայրաքաղաքը տեղափոխվել էր Քուֆա, բայց քանի որ այն Ալիի հետևորդների`շիաների կենտրոնն էր, Աբու ալ-Աբբասը Անբարում կառուցեց իր նստոցը, կոչելով այն ալ-Հաշիմիյա։ Իսկ ալ-Մանսուրը 762թ. Տիգրիս գետի արևմտյան ափին փոքրիկ Բաղդադ գյուղի վրա կառուցեց նոր մայրաքաղաք, որը կոչվեց «Մադինա ալ-Սալամ»`Խաղաղության քաղաք, սակայն աելի գործածական էր Բաղդադ անվանումը: Ալ-Մանսուրին հաջորդեց նրա որդին`ալ-Մահդին(775-785): Նա շարունակեց դինաստիայի, իշխանության, պետության ամրապնդումը: Նրա օրոք շարունակվում էին շիաների հետ վեճերը կապված Աբբասյանների իշխանության օրինակության հետ: Ուստի նոր ելույթներից խուսափելու և լարվածությունը մեղմացնելու համար ալ-Մահդին մի շարք քայլերի դիմեց: Նա ներում շնորհեց 762-763թթ. Ալ-Մանսուրի դեմ բարձրացրած ապստամբության մասնակիցներին, ինչը ունեցավ դրական արձագանք: Դրան հակառակ խիստ անհանգիստ էր խալիֆայության արևելյան շրջաններն անհանգիստ էին: Այստեղ Մերվում 776 թ. բռնկվեց ապստամբություն, որը գլխավորում էր Հաշիմ իբն Հաքիմը, ով իրեն համարում էր Աբու Մուսլիմի փոխանորդ: Նրա ապստամբությունը տևեց մի քանի տարի, որը ճնշվեց 783թ.: Ալ-Մահդին մահացավ 785թ., նա ուներ 2 որդի`Մուսա ալ-Հադին և Հարուն առ-Ռաշիդը, ով Հայաստանի և Աղվանքի կառավարիչն էր: Հոր մահից հետո գահին է նստում ալ-Հադին 785-786թթ. և եղբայրների մեջ պայքար է սկսվում գահի համար: Նրանց պայքարին միջամտում է նրանց մայրը: Նա 786թ. թունավորում է ալ-Հադիին և գահին է նստում Հարուն առ-Ռաշիդը(786-809): Նրա օրոք խալիֆայությունը հասնում է իր հզորության գագաթնակետին: Նա շարունակեց Աբբասյան դինաստիայի դիրքերի պահպանման և ուժեղացման քաղաքականությունը: Իրականում նա եղել է մի դաժան կառավարող, որի ժամանակ ավելացան հարկերը և խստացավ դրանց գանձումը կայսրության ժողովուրդներից: Հարստությունը կենտրոնցված էր նրա և նրա մերձավոր խորհրդականների ձեռքում: Շռայլությունները, անիմաստ նվիրատվուծությունները սովորական երևույթ էին դարձել: Դրա հետ մեկտեղ նա աչքաթող չէր անում իշխանությունն ամրապնդելու և պաշտպանելու հարցերը: Նա առաջին խալիֆն էր, որ մեծ ուշադրություն դարձրեց մուսուլման հոգևոր առաջնորդների աջակցությանը և քաղաքական օժանդակությունը շահելուն` տալով նրանց մեծ հողաբաժիններ և կալվածքներ։ Դրա դիմաց նրանք ամեն կերպ աջակցում էին Հարուն առ-Ռաշիդին ամրապնդելու իր իշխանությունը։ Վերջինս շատ զգույշ քաղաքկանություն էր վայելում շիաների նկատմամբ, որպեսզի չգրգռի նրանց։ Բայց այնուամենայնիվ նա չկարողացավ կանխել ժողովրդական հուզումները, որոնք հիմնական պատճառը հարկեր աճն ու դրանց գանձման դաժան մեթոդներն էին։ Եվ այդ դժգոհությունների հողի վրա 798թ. ապստամբեցին Սիստանի գյուղացիությունը։ Նրանց ճնշելու համար ուղարկված զորքերը պարտություն կրեցին և խալիֆը դադարեցրեց հարկերի գանձումը Սիստանի մուսուլման բնակչությունից։ Նրան ավելի շատ անհանգստացնում էր 806թ. Խորասանի ապստամբությունը։ Ապստամբների թիվը հասնում էր 100000-ի։ Հարուն առ-Ռաշիդը նրանց դեմ ուղարկում է 20000-անոց բանակ, որը պարտություն է կրում և ապստամբնրը գրավում էն Սամարղանդը, որը մեծ հաջողություն էր նրանց համար։ Սա մեծ կորուստ էր խալիֆայության համար, ուստի Հարուն առ-Ռաշիդը ինքն է անցնում մեծ բանակի գլուխ և շարժվում է ապստամբների դեմ, սակայն ճանապարհին նա հիվանդացավ Թուսում և այստեղ էլ մահացավ 809թ.։
 
== Թուլացում և մասնատում ==
== Աբբասյան խալիֆայությունը 9-րդ դարի առաջին կեսում ==
Հարուն առ-Ռաշիդը ուներ 2 որդի` Մամունն ու Ամինը։ Նա իր ժառանգորդ է նշանակում փոքրին`Ամինին։ Սակայն 799թ. նա փոփոխություն է մտցնում իր որոշման մեջ և Մամունին նշանակում 2-րդ ժառանգորդ։ Այս տարօրինակ որոշմանը հաջորդում է հաջորդը. նա Ամինին նաև նշանակում է Իրաքի, Սիրիայի, Արաբիայի, Եգիպտոսի, Հյ. Աֆրիկայի կառավարող, իսկ Մամունին նշանակում է Խորասանի կառավարիչ։ Ամինը իրավունք չուներ Մամունին երբևէ զրկել այդ պաշտոնից, վերջինս էլ պետք է հավատարիմ մնար Ամինին։ Այսպիսով նա խալիֆայությունը բաժանեց 2 մասի, որոնցից յուրաքանչյուն ուներ իր կառավարիչն ու մայրաքաղաքը` Բաղդադը և Մերվը։ Այս անհեռատես քայլով Հարունը անկախ իր կամքից հիմքեր նախապատրաստեց խալիֆայության բաժանման համար։ Այսպիսով նրա մահից հետո Մամունը Ամինին ընդունեց որպես խալիֆ և հավատարմության երդում տվեց։ Թվում էր`ամեն ինչ հարթ է, բայց ոչ։ Եղբայրների միջև հակամարտություն սկսվեց քանի որ Ամինը 810թ. գահի ժառանգորդ նշանակեց ոչ թե Մամունին, այլ իր որդուն։ Մամունը հայտնեց իր անհամաձայնությունը, ինչի համար Ամինը հրովարտակ արձակեց նրան արևելյան շրջանների փոխարքայի պաշտոնից զրկելու համար`այդպիսով խախտելով իր հոր սահմանած 2 կարևոր նախապայման։ Մամունը չընդունեց նրա որոշումը։ Այս իրավիճակում Ամինը պատերազմ սկսեց եղբոր դեմ 811թ. , սակայն պարտություն կրեց։ Մամունի զորքերը տանում էին հաղթանակ հաղթանակի հետևից և 812թ. մոտեցան և շրջապատեցին Բաղդադը։ Չկարողանալով ոչինչ անել` Ամինը հայտարարեց, որ պատրաստ է հրաժարվել գահից հօգուտ Մամունին։ Սակայն Մամունը այդ լուրը բերող բանբերին սպիտակ շապիկ տվեց, որը գլխի վրա եկուստ չուներ։ Դա նշանակում էր մահ`նրան պետք էր Ամինի գլուխը։ 813թ. Բաղդադը գրավվեց, իսկ Ամինը սպանվեց։ Գահը անցավ Մամունին, որը կառավարեց մինչև 833թ.։