«Աբբասյան խալիֆայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 49.
Հարուն առ-Ռաշիդը ուներ 2 որդի` Մամունն ու Ամինը։ Նա իր ժառանգորդ է նշանակում փոքրին`Ամինին։ Սակայն 799թ. նա փոփոխություն է մտցնում իր որոշման մեջ և Մամունին նշանակում 2-րդ ժառանգորդ։ Այս տարօրինակ որոշմանը հաջորդում է հաջորդը. նա Ամինին նաև նշանակում է Իրաքի, Սիրիայի, Արաբիայի, Եգիպտոսի, Հյ. Աֆրիկայի կառավարող, իսկ Մամունին նշանակում է Խորասանի կառավարիչ։ Ամինը իրավունք չուներ Մամունին երբևէ զրկել այդ պաշտոնից, վերջինս էլ պետք է հավատարիմ մնար Ամինին։ Այսպիսով նա խալիֆայությունը բաժանեց 2 մասի, որոնցից յուրաքանչյուն ուներ իր կառավարիչն ու մայրաքաղաքը` Բաղդադը և Մերվը։ Այս անհեռատես քայլով Հարունը անկախ իր կամքից հիմքեր նախապատրաստեց խալիֆայության բաժանման համար։ Այսպիսով նրա մահից հետո Մամունը Ամինին ընդունեց որպես խալիֆ և հավատարմության երդում տվեց։ Թվում էր`ամեն ինչ հարթ է, բայց ոչ։ Եղբայրների միջև հակամարտություն սկսվեց քանի որ Ամինը 810թ. գահի ժառանգորդ նշանակեց ոչ թե Մամունին, այլ իր որդուն։ Մամունը հայտնեց իր անհամաձայնությունը, ինչի համար Ամինը հրովարտակ արձակեց նրան արևելյան շրջանների փոխարքայի պաշտոնից զրկելու համար`այդպիսով խախտելով իր հոր սահմանած 2 կարևոր նախապայման։ Մամունը չընդունեց նրա որոշումը։ Այս իրավիճակում Ամինը պատերազմ սկսեց եղբոր դեմ 811թ. , սակայն պարտություն կրեց։ Մամունի զորքերը տանում էին հաղթանակ հաղթանակի հետևից և 812թ. մոտեցան և շրջապատեցին Բաղդադը։ Չկարողանալով ոչինչ անել` Ամինը հայտարարեց, որ պատրաստ է հրաժարվել գահից հօգուտ Մամունին։ Սակայն Մամունը այդ լուրը բերող բանբերին սպիտակ շապիկ տվեց, որը գլխի վրա եկուստ չուներ։ Դա նշանակում էր մահ`նրան պետք էր Ամինի գլուխը։ 813թ. Բաղդադը գրավվեց, իսկ Ամինը սպանվեց։ Գահը անցավ Մամունին, որը կառավարեց մինչև 833թ.։
 
== Աբբասյան խալի‎ֆայության խռովահույզ շրջանը և փուլացումը (833-945թթ) ==
Խալիֆայության թուլացման ու քայքայման հիմքերը դրեցին Ամինն ու Մամունը, որից հետո եղբայրասպան հակամարտություններն ու բախումները սովորական երևույթ դարձան։ Դա հանգեցրեց կենտրոնական իշխանության և խալիֆայի դիրքերի թուլացմանը, ինչի հետևանքով թուլացավ հսկողությունը ծայրամասերի վրա, որը գործունեության լայն ասպարեզ բացեց կենտրոնախույս ուժերի համար։ Այս բանգավառում իր ներդրումն ունեցավ արաբական և պարսկական վերնախավերի հակամարտությունը, որը ծագել էր դեռևս դինաստիայի կառավարման առաջին տարիներին։ Սկզբնական շրջանում խալիֆաները կարողանում էին արաբա-պարսկական հակամարտությունը պահել իրենց հսկողության տակ։ Սակայն այս հակամարտությունը գործում էր նաև Ամինին և Մամունին հաջորդած խալիֆաների գահակալության շրջանում։ Այդ պայքարը ջլատեց խալիֆայության ուժերը և իր դերակատարումն ունեցավ նրա տկարացման մեջ։ Խալիֆայության տրոհումը նախապատրաստող գործոն եղավ կրոնա-դավանական հակամարտությունը առաջին հերթին իսլամի մեջ, որը այդպես էլ միասնական կրոն չդարձավ և սունիների և շիաների միջև պայքարը վերածվեց բախումների և արյունալի պատերազմների։ Տրոհման գործոն էր նաև խալիֆայության ռազմական ուժերը։ Տարիների ընթացքում բանակը սկսեց կոտորակվել։ Տեղական կառավարիչները ստեղծում էին իրենց սեփական զինված ուժերը։ Դրությունը սրվեց սկսած Հարուն առ-Ռաշիդից, երբ նա թուրքերից կազմավորեց իրենց պահապան բանակը, որը դարձավ կարևոր ռազմական ուժ։ Թուրքական գվարդիան այնքան ուժեղացավ, որ 847թ. խալիֆա Վասիկի մահից հետո խալիֆա «դարձրեցին» նրա եղբորը` Մութավաքիլին, սակայն նա սպանվեց 861թ. իր թուրք հրամանատարների ձեռքով իր ավագ որդի Մուսթանսիրի գիտությամբ, ով դարձավ խալիֆ և կառավարեց կես տարի 861-862թթ., հետո թունավորվեց։ Թուրքական գվարդիան բացեիբաց արհամարհում էր խալիֆներին։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ երկրի ներսում քաղաքական, սոցիալական, տնտեսական նախադրյալներ ստեղծվեցին Բաղդադից տեղական կառավարողների կախվածության թուլացման և խալիֆայության տրոհման, ինչի արդյունքում ստեղծվեցին մեծ ու փոքր, անկախ ու կիսանկախ պետություններ, որոնք այլևս հաշվի չէին նստում Բաղդադի հետ։ (էմիրություններ)։ Այս ընթացքում խալիֆայությունը ընկավ Բուիների, այնուհետև սելջուկների տիրապետության տակ, որոնց փոխարինելու եկան մոնղոլները։