«Հյուսիսային Իրանի խանություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ուղղումներ
Տող 48.
Իրանաբնակ թյուրքական ցեղերը Արևելյան Հայաստանի Արցախ, Ուտիք և Սյունիք նահանգներին անվանում են ''Ղարաբաղ''՝ [[Թուրքերեն|թուրք.]] ղարա՝ սև, (նաև՝ մեծ) [[Պարսկերեն|պարսկ.]] բաղ՝ այգի։
 
Ամբողջ [[Արևելյան Հայաստան]]ում ամենաազդեցիկը Ղարաբաղի կուսակալության հայ իշխաններն էին, որոնց պարսիկները կոչում էին ''մելիք''։ Նրանք ինքնավար կառավարողներ էին, որոնք հաճախ էին պատերազմում կուսակալի զորքերի դեմ։ Դեռ [[Ակ-Կոյունլուների պետություն|ակ-կոյունլուների]] և [[Կարա-Կոյունլուների տերությանտերություն|Կարա-Կոյունլուների տիրապետության]] շրջանում Արևելյան Հայաստանում [[Խաչենի իշխանություն]]ն անընդմեջ գոյատևած միակ պետական կազմավորումն էր։ Օտար տիրակալների կործանարար հարվածներից թուլացած ու մանրացած Խաչենի իշխանություն կառչած էր մնում հայրենի երկրին՝ գերագույն ջանքերով պահպանելով ազգային ինքնությունը։ 16-րդ դարի երկրորդ կեսի պարսկա-թուրքական պատերազմների շրջանում Խաչենի իշխանության կազմում գոյատևող գավառական մանր տոհմակից իշխանություններն արդեն ունեին որոշակի սահմաններ և քաղաքական-տնտեսական կյանքի ինքնուրույն բնագավառներ։ Մնում էր գերագույն տիրապետողի վավերացումը, որը և կատարեց [[շահ Աբբաս I]]-ը 1603 թվականին՝ [[Խաչենի իշխանություն|Խաչենի իշխանության]] գավառների իշխանավորներին օժտելով մելիքական տիտղոսներով ու հստակ իրավունքներով։
[[Պատկեր:Qala divarı qalıqları.JPG|մինի|ձախից|Գանձակի բերդի մնացորդներ]]
Կուսակալության շրջանում [[Արցախ]]ի նշանավոր մելիքներից էին [[Գյուլիստան]]ի ([[Շահումյանի շրջան]]), [[Ջրաբերդ (գավառ)|Ջրաբերդի]] ([[Մարտակերտի շրջան]]), [[Խաչեն]]ի ([[Ասկերանի շրջան]]), [[Վարանդա]]յի ([[Շուշի]]ի և Մարտունու շրջաններ), [[Դիզակ]]ի ([[Հադրութի շրջան]]) մելիքությունները։ [[Սյունիք]]ում հայտնի էին [[Քաշաթաղ]]ի ([[Քարվաճառ|Քարվաճառի շրջան]]), [[Սյունիքի մարզ|Զանգեզուր]]ի ([[Սիսիան]]ի, [[Գորիս]]ի և [[Կապան]]ի շրջաններ) և [[Մեղրի]]ի մելիքությունները։ Ընդհուպ մինչև 18-րդ դարը այս մելիքությունների բնակչությունը բացառապես հայկական էր։ Համաձայն ադրբեջանցիների՝ դեռ Լենկթեմուրը Արևելյան Հայաստանի տարածքներում բնակեցրել էր 50 000 ղաջար-թյուրքական ընտանիքներ <ref>[[Аббас-Кули-Ага Бакиханов]]. [http://www.vostlit.info/Texts/rus2/Bakihanov/frametext5.htm Гюлистан-и Ирам («История восточной части Кавказа»).] – Баку, 1991. – С.172. ''Часть каджаров некогда переселилась в Анатолию и Сирию. Эмир Теймур (Тамерлан) переселил 50 тысяч семейств каджаров в Кавказский край и поселил их в Эриване, Гандже и Карабаге, где они в течение времени еще более умножились. Многие из этих каджаров при сефевидских шахах были государственными деятелями и управляли Арменией и Ширваном. Это от них произошли эриванские и ганджинские ханы, из которых последние, по имени Зияд оглы, раньше были владыками земель от Худаферинского моста до деревни Шулавер, что выше Красного моста в Грузии.''</ref>։ Ինչ վերաբերվում է կուսակալության մայրաքաղաք [[Գանձակ]]ին, ապա այն հիմնականում մուսուլմաններով, առավելապես՝ պարսիկներով էր բնակեցված։ Գանձակը հիմնվել էր արաբների տիրապետության ժամանակ՝ [[859]] թվականին՝ որպես [[Աղվանք]]ի (Առան) վարչական կենտրոն։ Այդ մասին նշում է նաև [[Կիրակոս Գանձակեցի]]ն՝ քաղաքը ներկայացնելով որպես հիմնականում պարսկական բնակչությամբ քաղաք։ Գանձակը չէր մտել ոչ [[Բագրատունյաց Հայաստան]]ի, ոչ [[Զաքարյան Հայաստան|Զաքարյան իշխանապետության]] կազմում։