«Սարգիս Մելիքսեթյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Գարդմանցիներ ՀոթՔաթ գործիքով Գանձակում ծնվածները ավելի փոքր կատեգորիա է
No edit summary
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Մելիքսեթյան (այլ կիրառումներ)}}
'''Սարգիս Մելիքսեթյան''' ([[1899]], [[սեպտեմբերի 5]], [[Գանձակ]], [[Գարդմանք]] - [[1980]], [[նոյեմբերի 3]]), հայ թատերագետ, գրականագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956), [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1934]]-ից։
 
Ծնվել է Ելիզավետոպոլ ([[Գանձակ]]) քաղաքում։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Լրագրական գործունեությունը սկսել է 1921-ին, Թիֆլիսում։ Հետո փոխադրվել է [[Երևան]], երկու տարի աշխատել է Ժողովրդական կոմիսարների խորհրդում որպես ինֆորմացիոն բաժնի վարիչ, իսկ 1923-25-ին՝ «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում բաժնի վարիչ։ 1925-30-ին՝ գեղաշխի արհեստակցական միության նախագահ, 1930-35-ին՝ «Հայկինո»-ի սցենարական բաժնի վարիչ, ապա նախագահ-դիրեկտորի տեղակալ։ Հետագայում աշխատել է որպես խաղացանկային կոմիտեի նախագահ, արվեստի գործերի վարչության թատերական բաժնի վարիչ, 1935-49-ին՝ [[Հայաստանի թատերական թանգարան]]ի դիրեկտոր, միաժամանակ՝ 1935-37-ին Երևանի թատերական տեխնիկումի դիրեկտոր, 1938-42-ին արվեստի գործերի վարչության դրամատուրգիայի գծով գլխավոր կոնսուլտանտ։