«Հյուսիսային Իրանի խանություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։
No edit summary
Տող 189.
Այսպիսով՝ Ղարաբաղի կուսակալության մայրաքաղաք-կենտրոն է դառնում Գանձակը՝ հիմնականում մուսուլմանաբնակ քաղաք, որի իշխանությանը պետք է հնազանդվեին Սյունիքի, Արցախի և Գարդմանա հայկական իշխանական տները։ Գանձակի խանին իրավունք էր վերապահված ոչ միայն լիակատար ազատ արտոնութոյւններ իր տարածքում, այլև հարևան վրացական թագավորությունների վրա հարձակվելու իրավունք։ Բացի այդ, նրանք մշտապես սատարում էին թուրքական սուլթանին և մեծապես օժանդակում նրան։ [[1720]]-ական թթ. թուրքական արշավանքից հետո կուսակալությունները կազմալուծվում են և միավորվում Օսմանյան կայսրությանը, սակայն մի քանի տարի անց՝ հաջորդ տասնամյակում, [[Նադիր շահ]]ը ազատագրում և կրկին Իրանին է միացնում դրանք։ Շահի մահից հետո՝ [[1747]]թ., թյուրքական բազմաթիվ դինաստիաներ, օգտվելով Պարսկաստանում առաջացած խառնաշփոթ իրավիճակից, Օսմանյան կայսրության օգնությամբ իրենց խաներ են հռչակում։ Այդպիսով՝ Սեֆյան շահերի հիմնադրած չորս կուսակալությունների տարածքում<ref name="լ"/> առաջանում են թվով քսաներկու խանություններ<ref name="բ"/>։ Արցախի խանությունները մեծապես տուժում էին հյուսիսում գտնվող Գանձակի խանությունից, որը մշտապես արշավում էր հայերի վրա։ Դա հանգեցնում էր նրան, որ հայ մելիքները համագործակցում էին վրաց թագավորների հետ։ Վերջիններս հարձակվում էին խանության վրա։
 
[[1804]]-[[1813]] ռուս–պարսկական պատերազմի առաջին տարում ռուսական զորքերը գրավում են Գանձակը։ Ցիցանովի գլխավորած զորքերը 5 ժամ, ձմեռվա պայմաններում, պաշարեցին քաղաքը և սկսեցին ռմբակոծել։ Վերջին խանին չփրկեցին նաև շրջակա մուսուլմանական տիրակալների զորքերը, որոնք օգնության էին եկել։ Քարե-կավե երկշերտ, 8 մետր բարձրությամբ պարիսպներով պատված բերդը գրավվեց։ Քաղաքը Ալեքսանդր կայսեր կնոջ անունով կոչվեց Ելիզավետպոլ։ [[1813]]թ. [[Գյուլիստանի պայմանագիր|Գյուլիստանի հաշտության պայմանագրով]] [[Գանձակի խանություն]]ը, այդ թվում՝ [[Գարդմանք]]ի և [[Շակաշեն]]ը, անցան Ռուսաստանին։
 
== Արևելյան Հայաստանի հարավային խանություններ ==