«Բեյթ ալ-մալի համակարգը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
«Բեյթ-ուլ-մալ»- ի համակարգը առկա էր դեռևս արաբական տիրապետության շրջանում և սկզբնապես այն ենթադրում էր գրավված ավարի հենց տեղում բաշխումը ներկա զինվորական անձնակազմի միջև, իսկ հիմնական մասը ուղարկվում էր «մուսուլմանական համայնքի գանձարան»՝ ({{lang-ar| بيت مال المسلمين}}, {{transl|ar|DIN|''«բեյթ-ուլ-մալի մուսլիմինա»''}}), կամ «Աստծո գանձարան» ({{lang-ar| بيت مال الله}}, {{transl|ar|DIN|''«բեյթ-ուլ-մալի -լլահի»''}})։
Շարիաթի դոգմաների համաձայն այն հողերը, որոնք պատկանում էին մահմեդականիսլամադավան իշխողների հակառակորդներին, ինչպես նաև այն տիրույթները, որոնց մահացած տերերը ժառանգներ չունեին, բռնագրավվում էին մահմեդականմուսուլմանական «համայնքի» օգտին և ներմուծվում «Բեյթ-ուլ-մալ»-ի կալվածքների շարքը։ Հետագայում գրաված տարածքներում արաբները, վերջ դնելով բյուզանդական և պարսկական պետական համակարգին և ամրապնդելով սեփական քաղաքական դիրքերը, ստեղծեցին առավել բարդ հարկային համակարգ։ Աստիճանաբար «Բեյթ-ուլ-մալ»-ի լիազորության շրջանակներից դուրս եկավ պետական հարկերի հավաքման և կարգավորման իրավունքը՝ սահմանափակվելով միայն կրոնական հարկերի տնօրինմամբ։ Վկայություններ կան այն մասին, որ յուրաքանչյուր վիլայեթում առկա էին «Բեյթ-ուլ-մալ»-ի «մութասարիֆներ»-ը, որոնք զբաղվում էին հոգևոր հարկերի հավաքմամբ, ինչպես նաև այն հողերի բռնագրավմամբ, որոնք ժառանգներ չունեին։ Այսպես կոչված «բեյթուլմալիները» զբաղվում էին ժառանգ չունեցող մահացած մարդկանց ունեցվածքի գրանցմամբ և բռնագրավմամբ<ref>Հ.Դ.Փափազյան, Հողային հարաբերությունները Արևելյան Հայաստանում 16-17-րդ դարերում, Եր.1972, Էջ 66-69:</ref>։ <br />
Ձեռագիր հիշատակարաններում հանդիպում են տվյալներ, որոնց համաձայն բեյթ-ուլ-մալի կողմից բռնագրավվել են նաև հայ հողատերերի տիրույթները<ref>ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ,մաս 3-րդ, Եր.1967,էջ 293:</ref>։<br />
Շարիաթի համաձայն «Բեյթ-ուլ-մալ»- ի գանձարանում հավաքված միջոցները պատկանում էին այդ ժամանակի իմամին և դրանք պետք է օգտագործվեին բարեգործական նպատակներով, սակայն Արևելյան Հայաստանում այս համակարգը վերածվեց տնտեսական ճնշման, ֆեոդալական դասի վերացմանը ուղղված գործիքի։ 15-րդ դարում Արևելյան Հայաստանի գյուղերի մեծ մասը գտնվում էին «Բեյթ-ուլ-մալի» հսկողության ներքո։<ref>Հ.Դ.Փափազյան,Նույն տեղում, էջ 77:</ref>