«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 117.
[[Արևելյան Հայաստան]]ը Ռուսաստանին միացնելու ժամանակ ռուսական կառավարությանը զբաղեցնում էր այն հարցը, թե խանական իշխանության փոխարեն ինչպիսի կարգեր պետք է հաստատել երկրում։ [[Սանկտ Պետերբուրգ|Պետերբուրգում]] ստեղծվել էր հատուկ կոմիտե, որ զբաղվում էր այդ խնդրով։ Մյուս կողմից՝ այդ հիմնահարցը գտնվում էր Հայաստանի կարգավիճակով մտահոգ հայ ազգային գործիչների ուշադրության կենտրոնում։ Հենց այդ շրջանում մի խումբ հայրենասերներ Լազարյան տոհմի նշանավոր ներկայացուցիչ Խաչատուր Լազարյանի գլխավորությամբ Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ են ներկայացնում։ Նախագծի համաձայն՝ Ռուսաստանի հովանու ներքո Արևելյան Հայաստանում ստեղծվելու էր ինքնավարություն, որն ունենալու էր իր օրենքները, զինանշանը և դրոշը։ Բնակիչների իրավունքներն ու պարտականությունները սահմանվելու էին կայուն օրենքներով։ Ստեղծվելու էր հայկական սահմանապահ զորք։ Հայ եկեղեցին պահպանելու էր իր իրավունքները։ Առաջարկվում էր վերացնել ճորտատիրության մնացորդները և այլն։ Հայ հայրենասերների այդ նախագիծը մերժվեց կառավարության կողմից։
 
Ստեղծված պայմաններում ցարական կառավարությունը ստիպված էր հրաժարվել իր նախագծերից և բռնել փոխզիջման ուղին։ [[Նիկոլայ I]] կայսեր 1828 թվականի մարտի հրամանով Արևելյան Հայաստանի նորագրավ տարածքներից կազմավորվում է վարչական նոր միավոր՝ [[Հայկական մարզ]] անունով։ Այն կառավարում էր մարզային վարչությունը՝ պետի գլխավորությամբ։ Վարչության կազմի մեջ մտնում էին երկու ռուս զինվորական, տեղի քրիստոնյա և մահմեդականիսլամադավան ազգաբնակչությունից մեկական ներկայացուցիչ։ Մարզի մեջ մտնում էին Երևանի և Նախիջևանի նախկին խանությունները և Օրդուբադի օկրուգը։ Հայկական մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ [[Ալեքսանդր Ճավճավաձե]]ն, որին 1830-1838 թվականներին փոխարինում է իշխան [[Վասիլի Բեհբութով]]ը։
 
Հայկական մարզը բաժանվում էր գավառների, որոնք իրենց հերթին բաժանվում էին շրջանների։ Գավառներում հիմնվում են ոստիկանական վարչություններ և գավառային դատարաններ։ Մարզի վարչական կառուցվածքում 1833թ. փոփոխություններ են մտցվում։ Վերանում է մարզային վարչության կոլեգիալ ղեկավարման ձևը, և լայն իրավունքներ են տրվում վարչության պետին։ Հիմնվում են ոստիկանական, դատական, ֆինանսական բաժիններ և հարկային վարչություն<ref>[http://www.findarmenia.com/arm/history/23/432/433 Հայաստանի ինքնավարության նախագիծը։ Հայկական մարզը]</ref>։