«Հոկտեմբերյան հեղափոխությունը և Հայաստանը»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
3. տարագիր հայերի վերադարձից հետո Ռուսաստանը պարտավորվում է Թուրքիայի հետ բանակցություններում պնդել հօգուտ Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքի,
 
4. ժողովրդավար, եղանակով Արևմտյան Հայաստանի ժամանակավոր իշխանության մարմնի՝ ժամանակավոր վարչության ստեղծում՝ հայ և մահմեդականմուսուլման բնակչության հավասար տեղերով։ 2-րդ և 4-րդ կետերի իրականացումը հանձնարարվել է Կովկասի գործերի արտակարգ և լիազոր կոմիսար Ս. Շահումյանին, որի իրավասություններն Անդրկովկասի կոմիսարիատը չէր ճանաչում։
 
Դեկրետով Արևմտյան Հայաստանին ինքնորոշում տալը պատրանք էր, քանի որ ցեղասպանված ու հայաթափված երկրում ինքնավար պետություն ստեղծելն անհնար էր՝ մանավանդ ռուսական բանակի դուրսբերումից հետո։ [[Վահան Տերյան]]ն այդ մասին իր մտավախությունն է հայտնել Վ. ԼԵնինին։ Իսկ իրականում բոլշևիկները ոչ մի քայլ չեն արել դեկրետը կենսագործելու ուղղությամբ։ Ավելին՝ [[1918]] թվականի [[մարտի 3]]-ին [[Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիր|Բրեստ-Լիտովսկում կնքված պայմանագրով]] ՝ Լենինի կառավարությունը թուրքերին է թողել ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև [[Կարսի մարզ|Կարսի մարզը]], որը մինչ այդ [[Արևելյան Հայաստան|Արևելյան Հայաստանի]] կազմում էր։
82 200

edits