«Հայաստանը վաղ միջնադարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
== Արաբական խալիֆության գերիշխանության ժամանակաշրջան ==
{{հիմնական|Արաբական խալիֆության գերիշխանության ժամանակաշրջան}}
Վաչկատուն արաբ ցեղերը, [[VII դար]]ի սկզբին [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզում]] համախմբվելով մահմեդական (իսլամական) [[կրոն]]իիսլամի ներքո, ստեղծել են հզոր [[պետութուն]] ([[խալիֆություն]]), [[630]]-[[640]]թվականներին խորտակել են [[Սասանյան տերություն]]ը, ջախջախել [[Բյուզանդիա|բյուզանդական]] զորքերին և իրենց տիրապետությունը հաստատել [[Մերձավոր Արևելք]]ում։
 
[[640]]-[[643]]թվականներին հակահարված հասցնելով [[Հայաստան]] ներխուժած արաբական զորքերին՝ [[Թեոդորոս Ռշտունի]]ն ամրապնդել է [[երկրի]] սահմանները։ [[Բյուզանդական արքունիք]]ի հետ դավանական և քաղաքական հարցերի շուրջ լարված հարաբերությունների պայմաններում Ռշտունին [[652]] թվականին ընծաներով մեկնել է [[Դամասկոս]] և [[Ասորիք]]ի ([[Սիրիա]]) ու [[Վերին Միջագետք]]ի կառավարիչ (հետագայում՝ [[խալիֆ]]) [[Մուավիա]]յի հետ կնքել է [[հայ]]-[[արաբ]]ական պայմանագիր, որի համաձայն՝ խալիֆության գերիշխանությունը պահպանելու պայմանով հայերը 3 տարի հարկ չէին վճարելու, ապա վճարելու էին՝ որչափ կամենային։ Պահպանելու էին 15 հազարանոց այրուձին (ի հաշիվ գանձվող հարկի) և ինքնուրույնությունը կառավարման բոլոր ոլորտներում։ Հայաստանում արաբական զորք չէր լինելու, իսկ բյուզանդացիների ներխուժման դեպքում [[խալիֆություն]]ն օգնող ուժ էր ուղարկելու։ Շուտով Թեոդորոս Ռշտունին արաբական մի զորամասի օգնությամբ ջախջախել է Հայաստան խուժած բյուզանդական զորքերին, ազատագրել երկրի հյուսիս-արևմտյան շրջանները՝ հասնելով մինչև [[Տրապիզոն]]։ Այնուհետև Մուավիան արտոնել է նրան իշխելու նաև [[Վիրք]]ի ու [[Աղվանք]]ի վրա՝ մինչև ճորա պահակ (Դերբենդ) ընկած տարածքը։ Սակայն [[654]] թվականին արաբները, խախտելով հաշտության պայմանագիրը, ասպատակել են Հայաստանը և գերեվարել Թեոդորոս Ռշտունուն (վախճանվել է [[656]] թվականին)։