«Տաբու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Արգելքներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
'''Տաբու''' (պոլինեզ․՝ արգելք), նախնադարյան համայնական հասարակության մեջ տարածված և սրբագործված արգելքների համակարգ, որոնց խախտումն իբր ենթակա է «գերբնական ուժերի» պատժին։ Տաբուի սովորույթն առաջին անգամ ([[1771]]) Տոնգա կղզու (Պոլինեզիա) բնիկների օրինակով նկարագրել է անգլիացի ծովագնաց [[Ջեյմս Կուկ]]ը։ Հետագա ուսումնասիրություններից պարզվեց, որ տաբուի սովորույթները տարածված են եղել աշխարհի բոլոր ժողովուրդների մեջ։ Տաբուացվել են [[մարդիկ]], [[կենդանիներ]], իրեր, տեղեր, գործողություններ, [[Բառեր|բառեր]] և այլն։ Նյութական առարկայի տաբուացման ցայտուն օրինակ է ուտեստային արգելքը՝ սկսած տոտեմին ուտելու արգելքից մինչև քրիստոնեական և մահմեդականիսլամական պահեցողությունները (պասքեր)։ Տաբուացմամբ երաշխավորվել են սրբավայրերի, տաճարների, բնակարանների անձեռնմխելիությունը, ամրապնդվել համայնքի անդամների իրավունքներն ու պարտականությունները, կարգավորվել թաղման կանոնները, սննդի բաժանումը առաջնորդների, զինվորների, կանանց, երեխաների միջև և այլն։ Սեռատարիքային տաբուն հանրությունը խստորեն բաժանել է ամուսնական խմբերի և դրանով իսկ բացառել սեռական հարաբերությունները մերձավոր արյունակիցների միջև։ Զարգացման համեմատաբար ավելի բարձր աստիճանում հասարակության ներքին և արտաքին հակասությունները ցայտունորեն դրսևորվել են նաև տաբուի համակարգում, խստորեն տաբուացվել են առաջնորդները, քրմերը, զինվորները, նրանց իրերը։ Հայտնի են նույնիսկ անունների (աստվածների, ոգիների, առաջնորդների, ննջեցյալների) արտասանման արգելքները (օրինակ, Եհովա աստծու «անասելի անունը»)։ Տաբուի համակարգն առանձնապես զարգացած է եղել Պոլինեզիայում, որտեղ այն փոխարինել է պետական օրենքին։ Պոլինեզիայում «գերբնական պատիժը» փոխարինվել է իրական պատժով․ տաբուն խախտողները ենթարկվել են մարմնական խիստ պատիժների, անգամ՝ մահվան։ [[Կրոն]]ական արգելքի խախտման համար «քարկոծությամբ սպանելու» պատվիրանը հաճախ է կրկնվում նաև [[Հին կտակարան]]ում։ Ուշ կամ զարգացած կրոններում տաբու հասկացությունը մոտավորապես համապատասխանում է «մեղքի» գաղափարին։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տաբու» էջից