«Սարդինիայի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 62.
Միությունում շարունակել է կառավարել Սավոյական դինաստիան, որի հետադիմական քաղաքականությունն առաջ է բերել [[1821]] թվականի [[Պիեմոնտի հեղափոխություն]]ը։ [[19-րդ դար]]ի 40-ական թվականներին Պիեմոնտում սկսվել է [[Արդյունաբերական հեղափոխություն|արդյունաբերական հեղաշրջում]]։
 
Սարդինիայի թագավորությունը դարձել է իտալական տնտեսապես զարգացած պետություններից մեկը, որն ուներ համեմատաբար ուժեղ բանակ և վարում էր արտաքին անկախ [[քաղաքականություն]]։ [[1848]] թվականի հեղափոխությունը թագավոր [[Կառլոս ԱլբերտինԱլբերտ]]ին հարկադրել է [[սահմանադրություն]] հրապարակել և գլխավորել համաիտալական ազգային ազատագրական պայքարը [[Ավստրիա|ավստրիական]] Հաբսբուրգների դեմ։ Սակայն հեղափոխության հանդեպ խոշոր [[բուրժուազիա]]յի ունեցած վախը և ԿարլոսԿառլոս Ալբերտի դավաճանական տակտիկան հասցրել են իտալական զորքերի պարտությանը։ Թագավորը հարկադրված հրաժարվել է գահից։
 
Նրա որդին՝ [[Վիկտոր էմաուել II]] և Կ․ Բ․ Կավուրի կառավարությունը ծրագրում էին ընդարձակել Սարդինիայի թագավորությունը։ [[1855]] թվականից Սարդինիայի թագավորությունը մասնակցել է [[1853]]-[[1856]] թվականների [[Ղրիմի պատերազմ]]ին ([[Ֆրանսիա]]յի և [[Մեծ Բրիտանիա]]յի կողմում)։ [[1859]] թվականին Ֆրանսիայի հետ պատերազմել է [[Ավստրիա]]յի դեմ։ [[1859]] թվականի [[Ցյուրիխի պայմանագիր|Ցյուրիխի պայմանագրերով]] Միությանը միացվել է Լոմբարդիան։ [[1859]]-[[1860]] թվականների իտալական հեղափոխության հետևանքով միությանը միացվել են համարյա բոլոր իտալական պետություններն ու մարզերը։ [[1861]] թվականի [[մարտի 17]]-ին Սարդինիայի թագավորությունը պաշտոնապես անվանվել է Իտալական թագավորություն։