«Սեն Դենի աբբայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 66.
Այստեղ թաղված են 25 ֆրանսիական թագավոր (սկսած Դագոբեր I-ից, † 638), 10 թագուհի , 84 արքայազն և արքայադստրեր։ Արևմտյան ճակատի մի մասը, երկու աշտարակներն ու գավիթը կառուցվել են Սուգերիի օրոք։ 13-րդ դարի 10 մետրանոց 37 պատուհաններով սրահը, տաճարի ներքին հարդարանքը և Դիոնիսոսի արձանը ավելի ուշ շրջանի են։ Դամբարաններից շատերը ոչնչացվել են [[1793]] թվականի հոկտեմբերին, մի մասը տեղափոխվել են Փարիզ, բայց Վիոլե լե Դյուկը դրանք վերդարձրել է ետ։
 
Առավել գեղարվեստական արժեք ունեն [[Լյուդովիկոս IX (Ֆրանսիայի թագավոր)|Լյուդովիկոս IX]]-ի որդի Լյուդովիկոսի, [[Լյուդովիկոս XII (Ֆրանսիայի թագավոր)|Լյուդովիկոս XII]]-ի և նրա կնոջ Աննա Բրետոնացու [[Հենրիխ II (Ֆրանսիայի թագավոր)|Հենրիխ II]] և իր կնոջ՝ [[Եկատերինա Մեդիչի]]ի և [[Ֆրանցիսկոս I]]-ի դամբարանները, նաև [[Ֆրեդեգունդ]]ի († 597) մոզայիկ հուշարձանը։ [[1814]] թվականին թագավորների և նրանց հարազատների ոսկորները հավաքվում և տեղադրվում են աբբայության [[ոսկրանոց]]ում։ Հեղափոխության ժամանակ գլխատված [[Լյուդովիկոս XVI]]-ի և [[Մարիա Անտուանետ]]ի, տարագրության մեջ մահացած արքայազնի ու արքայադստեր մնացորդները վերաթաղում են [[Կրեպտե|ստորգետնյա խորանում]]։ 1820 թվականին այստեղ թաղվում են նաև շարլ Ֆերդինանդը, 1824 թվականին [[Լյուդովիկոս XVIII]]-ը։ 1830 թվականի հեղափոխությունից հետո աբբայությունում հուղակավորություն չի կատարվել։ Կարլոս[[Շառլ X-Բուրբոն]]ի համար նախապես պատրաստված գրանիտե սալը այդպես էլ չօգտագործվեց, քանի որ թագավորը մահացավ վտարանդիության մեջ։
 
Աբբայության հին շենքում 1815 թվականից սկսած գտնվում է 1801 թվականին [[Նապոլեոն Բոնապարտ]]ի հիմնածՊատվո Լեգեոնի ասպետների դուստրերի և քուրերի ինստիտուտը։ 1869 թվականին աբբայությունը վերականգնել է հայտնի ճարտարապետ Վիոլե լե Դյուկը։
Տող 74.
== Լևոն Զ-ի գերեզմանը ==
[[Պատկեր:Leon V of Armenia.jpg|250px|մինի|Լևոն Զ-ի գերեզմանաքարը]]
Սեն Դենի աբբայությունում է թաղված [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի հայկական վերջին թագավոր]] [[Լևոն Զ]]-ն։ Նա կյանքի վերջին տարիներին ապրել է Փարիզի Սենտ–Օուեն պալատում, որը նրան 1384 թվականինին հատկացրել էր Ֆրանսիայի Կառլոս[[Շառլ VI Խելագար|Շառլ VI]] թագավորը։ Մահվանից հետո աճյունը ամփոփվել է [[Ցելեստինցիներ]]ի աբբայությունում՝ իր նշանակալությամբ Սեն Դենիից հետո երկրորդ գերեզմանատանը։ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո Լևոն Զ-ի սպիտակ մարմարե գերեզմանաքարը տեղափոխել են Սեն Դենի։ Գերեզմաանը դատարկ է, քանի որ հեղափոխության ժամաանակ Լևոն Զ-ի մասունքներն էլ պզծվել և շպրտվել դուրս։
 
Հուշարձանի հեղինակը անհայտ է։ Այն կատարված է շատ ռեալիստական, որը տեղիք է տալիս մտածելու, որ կատարվել է թագավորի կենդանության օրոք<ref>Կլոդ Մութաֆյան, Լևոն VI</ref> Լևոն Զ-ի պառկած արձանի ձեռքերում են գայիսոն (այժմ կոտրված է)և ձեռնոցներ՝ մեծ արքայազների խորհրդանիշները։ Գերեզմանաքարին գրված է՝