«Խուզդուլ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3448 բայտ ,  5 տարի առաջ
չ (ուղղագրական, փոխարինվեց: : → ։ (8))
«Սիլմարիլիոն» գրքում նկարագրված լեգենդի համաձայն, խուզդուլը հորինել է Աուլեն՝ վալարներից մեկը։ Աուլեն քարից թզուկներ է ստեղծում ու նրանց սովորեցնում իրենց համար ստեղծված լեզուն<ref>(Սիլմարիլիոն, 2 գլուխ)</ref>։ Դա տեղի է ունեցել դեռ այն բանից առաջ, երբ թզուկները քնեցին, մինչև կգար իրենց արթնանալու ժամանակը։ Եվ այն բանից առաջ երբ Միջերկիր եկան Էրուի երեխաները՝ մարդիկ ու էլֆերը։ Այնպես որ, կարելի է ասել, որ Խուզդուլը [[Միջերկիր|Միջերկրի]] ամենահին լեզուն է (չհաշված [[Վալարին]]ն ու, հավանաբար, [[Էնթերի լեզու]]ն)։
 
Նրանք արթնացումից հետո այդ լեզուն (ինչպես բոլոր լեզուներն ու ամեն ինչը Արդայում) ժամանակի ընթացքում աստիճանաբար փոխվեց, ու արդեն տարբեր հատվածներում աօրող թզուկների լեզուները որոշ տարբերություներ ունեին: Բայց փոփոխություններն այնքան դանդաղ էին ընթանում ու տարբերություններն այնքան փոքր էին, որ անգամ երրորդ էպոսում տարբեր իտարածաշրջանների թզուկները հասկանում էին միմյանց: Խուզդուկը հազվադեպ ու դժվարությամբ սովորում էին նաև այլ ռասաներ: Հավանաբար պատճառն այն էր, որ թզուկների լեզուն շատ բարդ էր ու դժվարարտասանելի: Հենց իրենք՝ թզուկները, այնքան էլ հակված չէին ուրիշներին իրենց լեզուն սովորեցնելու: Նրանց լեզուն «գաղտնիք էր, որը նրանք ինքնակամ չէին ասում անգամ իրենց ընկերներին»<ref>(LotR, прил. F)</ref>: Թզուկների անձնանուններն այնպիսին են, ինչպիսին մենք տեսնում ենք Տոլկինի ստեղծագործություններում, այսինքն, մարդկային լեզվով: Իրենց գաղտնի «ներքին» անունները թզուկները չեն ասում ոչ մեկի: Այդ անունները չեն գրում անգամ գերեզմանաքարերի վրա: Մատանիների տիրակալում ու Տոլկինի այլ ստեղծագործություններում խուզդուլը հիմնականում օգտագործվում է տեղանուններում: Խուզդուլով ասված քիչ թվող արտահայտություններից է Գիմլիի մարտական ճիչը, Հորնբուրգի պաշարման ժամանակ. Բարուկ Խազադ. Խազադ աի-մենու! ({{lang-en|Baruk Khazad! Khazad ai-menu!}})՝ «Թզուկների կացինները: Թզուկները (գալիս են) ձեր վրա»:
<!--
 
Սակայն, առաջին դարաշրջանում, երբ Հադորի Տան Մարդիկ եկան Բելերիանդ և հանդիպեցին Երկարամորուք ցեղի թզուկների, երկու ժողովուրդների միջև ընկերություն առաջացավ, քանի որ Մարդիկ, լինելով հմուտ հեծյալներ, կարող էին թզուկներին իրենց օգնությունը տրամադրել [[Օրկեր (Միջերկիր)|Օրկեր]]ի դեմ պայքարում: Եվ թզուկները մարդկանց ծանոթացրին իրենց լեզվի հետ, բայց Մարդիկ խուզդուլը դժվար համարեցին ու դանդաղ յուրացրեցին ոչ ավելի, քան առանձին բառեր, որոնց մի մասը ժամանակի ընթացքում փոփոխվելով մտավ նրանց լեզու<ref>{{Книга НС|Two|Late Writings|303}}</ref>: Կարծիք կա, որ Խուզդուլը Մարդկանց սկզբնական լեզվի՝ Թալիսկայի կառուցվածքի վրա մեծ ազդեցություն է թողել:
 
== Խուզդուլի ստեղծման պատմությունը ==
=== Խուզդուլի կառուցվածքը ===-->
 
== Գրությունը ==
Գրելու համար թզուկները հիմնականում օգտագործել են ռունագրեր, որոնք հորինել է էլֆ Դաերոնը՝ Անհերտաս (նաև Կիրտ) (չնայած Տոլկինի մոտ հանդիպում է արտահայտություն, որ ռունագրերը ստեղծել են իրենք՝ թզուկները, բայց հավանաբար դա վերաբերում է Լուսնային ռունագրերին, որոնք հանդիպում են «Հոբիթում»)։