«Գնողունակության համարժեքություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Գնողունակության համարժեքություն'''ը ձգտում է մեկ գնի օրենքը տարածել մեկ ապրանքից ապրանքային զամբյուղի վրա, որը ձևավորում է երկրում գների միջին մակարդակը:
 
== Պատմություն ==
Գնողունակության համարժեքության գաղափարը նոր չի առաջացել: Գնողունակության համարժեքությունը լայն տարածում է ստացել 20-րդ դարի 20-ական թվականներին, երբ շվեդ տնտեսագետ Գուստավ Կասսելը սահմանել է գնողունակության համարժեքության տեսությունը և լայնորեն քարոզել դրա կիրառումը:
 
== Տեսություն ==
Ըստ գնողունակության համարժեքության տեսության` եթե մեկ գնի օրենքը կիրառելի է բոլոր ապրանքների նկատմամբ, այն կգործի նաև ապրանքային ամբողջ զամբյուղի համար: Այս դեպքում ''P'' և ''P*'' գները ապրանքային զամբյուղների կշռված գնային ինդեքսներ են: Գնողունակության համարժեքության տեսությունը կիրառվում է նաև այն դեպքում, երբ մեկ գնի օրենքը չի գործում յուրաքանչյուր [[ապրանք]]ի համար, գները և փոխարժեքները չեն կարող էապես տարբերվել բանաձևով հաշվարկվող մակարդակներից: Երբ մի երկրում ապրանքների և ծառայությունների գները ժամանակավորապես բարձրանում են, այդ երկրի ապրանքների և արժույթի նկատմամբ պահանջարկը նվազում է, գները և փոխարժեքը ճշգրտվում են` գնողունակության համարժեքության տեսությանը համապատասխան, և ընդհակառակը:Ըստ գնողունակության համարժեքության, եթե նույնիսկ մեկ գնի օրենքը չի գործում տվյալ պահին, դրա հիմքում ընկած տնտեսական ուժերը հանգեցնում են բոլոր երկրների արժույթների գնողունակության հավասարեցման: Գնողունակության համարժեքության տեսությունը ենթադրում է, որ երկրների միջև առևտրի բնական կամ արհեստական խոչընդոտներ չկան:
համարժեքության, եթե նույնիսկ մեկ գնի օրենքը չի գործում տվյալ պահին, դրա հիմքում ընկած տնտեսական ուժերը հանգեցնում են բոլոր երկրների արժույթների գնողունակության հավասարեցման: Գնողունակության համարժեքության տեսությունը ենթադրում է, որ երկրների միջև առևտրի բնական կամ արհեստական խոչընդոտներ չկան:
 
== Գրականություն ==
* Rudiger Dornbusch, “Purchasing Power Parity”, in The New Palgrave: A Dictionary of Economics (New York: Stockton Press, 1988):
* Gustav Cassel, “The Present Situation of Foreign Exchanges”, Economic Journal, march 1916, P. 62-65 and “Abnormal Deviations from International Exchanges”, Economic Journal, December 1918, P. 413-415.
 
[[Կատեգորիա:Տնտեսագիտական տերմիններ]]
[[Կատեգորիա: Տնտեսագիտություն: Գնողունակության համարժեքություն]]
[[Կատեգորիա:Համաշխարհային տնտեսություն]]