«Արսեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +, )
Տող 10.
Նոսր թթուների առկայությամբ արսենի միացությունները վերականգնվում են [[ցինկ]]ով և առաջացնում արսենաջրածին, որը տաքացնելիս քայքայվում է՝ անջատելով արսեն։ Վերջինը նստում է փորձանոթի պատերին որպես սև մոխրագույն [[հայելի]] և հեշտ լուծվում [[նատրիում]]ի [[հիպոքլորիտ]]ի լուծույթում։ Արսենի հայտնաբերման այս եղանակը ([[Ջ․Մարշ]], [[1836]]) լայնորեն կիրառվում է դատական [[բժշկություն|բժշկության]] մեջ։
 
Արսեն ստանում են սուլֆիդային հանքանյութերի ջերմային քայքայմամբ, երբեմն նաև [[հանք]]ը բովում են և ստացված արսենային անհիդրիդը վերականգնում [[փայտածուխ|փայտածխով]] կամ [[կոքս]]ով։ Արսենը օգտագործվում է հիմնականում [[համաձուլվածք]]ներ ստանալու համար, օրինակ, 0,5-1,6 % արսեն պարունակող կապարը օգտագործվում է [[մանրագնդակ]]ներ պատրաստելու համար, քանի որ արսենը [[կապար]]ին տալիս է կարծրություն և գնդաձև պնդանալու հատկություն։ Արսենը կիրառվում է նաև [[Կիսահաղորդիչներ|կիսահաղորդչային]] տեխնիկայում։ <math>As_2O_3</math> օգտագործվում է արսենի մյուս միացությունները ստանալու, [[ապակի]]ն գունաթափելու, [[կաշի]]ն, [[մորթի]]ները և [[խրտվիլակ]]ները կոնսերվացնելու համար։ Արսենի միացությունները կիրառվում են [[գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]] (որպես [[միջատ]]ասպաններ), [[Բժշկությունբժշկություն|բժշկության]] ([[նևրաստենիա]]յի, [[արյան պակասություն|արյան պակասության]], [[հյուծվածություն|հյուծվածության]], [[սիֆիլիս]]ի բուժման համար) և [[ատամնաբուժություն|ատամնաբուժության]] մեջ։ Արսենի՝ ջրում կամ [[ստամոքս]]ահյութում լուծվող բոլոր միացությունները չափազանց թունավոր են։ Թունավորման նշաններն են՝ սուր ցավեր [[որովայն]]ում, սրտխառնոց, փսխում, լույծ, արյան ճնշման անկում, կենտրոնական նյարդային համակարգի արգելակում։ Թունավորվածին օգնելու միջոցներն են՝ ստամոքսի լվացում, նատրիումի կամ մագնեզիումի սուլֆիդների ջրային լուծույթ խմեցնելը և դիթիոպրոպանոլի ներմաշկային ներարկումը։ Արսենի թույլատրելի պարունակությունն օդում 0,0003 մգ/լ է։
 
* [[Պարբերական աղյուսակ]]
Տող 18.
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Քիմիական տարրեր]]
[[Կատեգորիա:Կիսամետաղներ]]
[[Կատեգորիա:Բարձրաստիճան վտանգավոր նյութեր]]
[[Կատեգորիա:Արսեն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արսեն» էջից