Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|ar}}
 
Պլազման իոնացած [[գազ]] է, որում դրական և բացասական լիցքերի քանակները հավասար են: Պլազմային վիճակում է գտնվում տեսանելի Տիեզերքի նյութի գերակշիռ մասը՝ աստղերը, գալակտիկաները, միգամածությունները և միջաստղային միջավայրը: Երկրամերձ տարածությունում պլազման գոյություն ունի արեգակնային քամու և իոնոլորտի տեսքով: Երկրամերձ պլազմայում ընթացող երևույթներով են պայմանավորված բևեռափայլը, մագնիսական փոթորիկները, հեռավոր կապի դեպքում` էլեկտրամագնիսական ճառագայթների անդրադարձումը իոնոլորտից: Լաբորատոր պայմաններում և արդյունաբերության մեջ պլազման ստացվում է էլեկտրական պարպումներով, այրման ու պայթյունի դեպքում, գազապարպումային լամպերում, պլազմային արագացուցիչներում, [[Գեներատորային գազ|գեներատորներ]]ում և այլուր: Բոլոր նյութերը բարձր ջերմաստիճաններում անցնում են պլազմայի վիճակի: Քանի որ նյութն ունի 3՝ պինդ, հեղուկ և գազային վիճակներ, որոնց այն փոխարկվում է ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, պլազման հաճախ համարում են նյութի չորրորդ վիճակ, սակայն իրականում այն նյութի նոր ագրեգատային վիճակ չէ: Երբ պլազմայի ջերմաստիճանը T։105K է, պլազման ընդունված է համարել ցածրջերմաստիճանային կամ «սառը», իսկ Tա106K դեպքում՝ բարձրջերմաստիճանային կամ «տաք»:
Պլազման ոչ միայն գիտական հետազոտությունների առարկա է, այլև լայնորեն կիրառվում է արտադրության և տեխնիկայի ամենատարբեր բնագավառներում: Դեյտերիումի և տրիտիումի խառնուրդից կազմված բարձրջերմաստիճանային պլազման գիտնականներն ուսումնասիրում են կառավարվող ջերմամիջուկային սինթեզի իրականացման համար: Այդ նպատակով պատրաստված բազմաթիվ սարքերից են տոկամակը, ստելառատորը և պլազմային կիզակետը: Ցածրջերմաստիճանային պլազման օգտագործվում է բազմապիսի գազապարպումային սարքերում՝ գազային [[լազերներ]]ում, իոնային սարքերում, պլազմատրոններում (ցածր ջերմաստիճանային կամ «սառը» պլազմայի շիթեր ստանալու սարք), պլազմային շարժիչներում (որտեղ հրթիռային վառելիքն օգտագործվում է պլազմայի վիճակում) և այլուր: Պլազմաքիմիայում ցածրջերմաստիճանային պլազման օգտագործում են քիմիական որոշ միացությունների, օրինակ՝ իներտ գազերի և հալոգենիդների ստացման համար: Պլազմային մետալուրգիայում հանքանյութերից մետաղների կորզումը, մետաղների և դրանց համաձուլվածքների հալումն ու վերամշակումն արագացնելու համար օգտագործում են պլազմային տաքացումը:
 
100000 Կ-ից բարձր ջերմաստիճան ունեցող պլազմային անվանում են բարձրջերմաստիչանային կամ տաք պլազմա։ Այդպիսի պլազմա գոյություն ունի Արեգակի և այլ աստղերի ընդերում,որտեղ ընդացող ջերմամիջուկային ռեակցիաների հետևանքով անջատվում է հսկայական էներգիա։<ref>Ռ.Գաբրիելյան Գ.Մելիքյան Ա.Կիրակոսյան ,10-րդ դասարանի ֆիզիկայի դասագիրք, Երևան "Լույս" 2005</ref>
[[Կատեգորիա:Հունարենից փոխառություններ]]
 
{{Link FA|ar}}
<!--Interwiki-->
144 973

edits