«Ոչխար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|ca}} (3)
Տող 38.
Հասուն որձերը սովորաբար կշռում են 45-100 կգ, ավելի խոշորները՝ 70-160 կգ։ Ոչխարի ([[սաֆոլկսյան ոչխար|սաֆոլկսյան]] ցեղատեսակի) ռեկորդային քաշը հասել է 247,2 կգ-ի։ Կենդանիների մոտ [[հետնաբաշ]]ի բարձրությունը միջինում կազմում է 55-100 սմ, իսկ մարմնի երկարությունը՝ 60—110 սմ։ Դունչը սրացած է, համարյա ամբողջովին (բացառությամբ շրթունքների և ռնգերի եզրերի) ծածկված է բարակ մազածածկով։ Շուրթերը բարակ են և շարժուն։ Ինչպես [[խոյ]] ցեղի մյուս տեսակների մոտ, ընտանի ոչխարի [[արցունքոսկր]]երի դիմային մակերեսին, ակնախորշերի ներքին անկյան տակ, գտնվում են «արցունքային փոսիկները»՝ [[ճարպագեղձեր|ճարպային գեղձեր]]ով հարուստ մաշկի հատուկ խորացումներ, որոնց արտազատած հեղուկը կուտակվում է հոտավետ [[ճարպ]]ային զանգվածի տեսքով։ Նմանօրինակ փոսիկներ առկա են նաև երկու մատների վերին հոդերի միջև։ Այս գեղձերի արտազատած հեղուկով էլ պայմանավորված է ոչխարների բնորոշ հոտը<ref name="Reavill" />։
 
Հասուն ոչխարները ունեն 32 [[Ատամ|ատամ]] (ատամնային բանաձևը՝ I։0/3 C։0/1 P։3/3 M։3/3): Դրանցից 6 զույգը՝ արմատային (վերևում և ներքևում), 6 զույգը՝ [[աղորիք]]ներ (նույպես վերևում և ներքևում), 2 [[ժանիք]] (ներքևում) և 8 [[կտրիչ ատամներ|կտրիչ]] (միայն ներքևի մասում)<ref>Idaho Falls District 91 «[http://www.d91.k12.id.us/skyline/teachers/robertsd/sheep.htm Строение черепа домашней овцы]» Прочитано 2007-12-11</ref>: Կտրիչների և աղորիքների միջև առկա է մեծ տարածություն: Կտրիչները տեղակայված են [[ծնոտ]]ի երկայնքով՝ կազմելով բութ անկյուն: Այսպիսի դասավորվածությունը թույլ է տալիս կենդանուն ավելի արդյունավետ ուտել խոտը, ի տարբերություն այլ բուսակեր կենդանիների: Բերանի ետնային մասում՝ արմատային և աղորիքային ատամները միասին մեծ մակերես են կազմում: Այդ ատամներով կենդանիները ծամում են խոտը:
 
Ոչխարների մոտ ատամների զարգացումը տեղի է ունենում աստիճանաբար: Առաջնային [[կաթնատամներ]]ը մեկ կամ մեկ ու կես տարի հետո փոխարինվում են մշտականներով: Վերափոխման ամբողջ ընթացքը վերջանում է միայն չորս տարի անց:
 
Շատ ցեղատեսակների արուների մոտ զարգացած են հատկապես [[կոտոշ]]ները: Դրանք պարուրաձև փաթաթված՝ արտաքին վերջավորությամբ, լայնակի պալարներով են: Էգերի մոտ նույնպես կարող են փոքր կոտոշներ առաջանալ: Մորթու գույնը՝ կախված եղանակից, տարբեր է՝ կապնագույնից մինչև մուգ դարչնագույն և սև: Բարակ մորթով ոչխարները հիմանականում սպիտակ են: Իսկ հաստ մորթով ոչխարների մոտ այն ունի երկու շերտ: Առաջինը՝ բրդատակի [[աղվամազ]]երը կազմված են 25 միկրոմետրանոց բարակ մազիկներից, իսկ երկրորդը՝ 100-200 միկրոմետրանոց ավելի հոծ մազաթելերից:
 
Նրբաբուրդ ոչխարների մոտ բուրդը բաղկացած է միայն առաջին շերտից: Մազաթելերի երկարությունը կազմում է 5-9 սանտիմետր՝ բարակ աղվամազերով, իսկ կոշտ մորթի ունեցող տեսակների մոտ՝ 10-15 սանտիմետր: [[Ուկրաինա]]յում՝ ոչխարի խուզումից ստացված բրդի տարեկան առավելագույն ցուցանիշը կազմել է 31,7 կիլոգրամ («Կարմիր հովիվ» սովխոզում ([[Խերսոնի շրջան]])՝ ոչխարը կշռում էր 130 կիլոգրամ): Կռտված ոչխարները կոչվում են կռտածներ: Ոչխարները պահում են [[փարախ]]ում:
Տող 51.
[[Կատեգորիա:Ընտանի կենդանիներ]]
[[Կատեգորիա:Ոչխարներ]]
 
{{Link FA|ca}}
{{Link FA|en}}
{{Link FA|he}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ոչխար» էջից