«Սան Ստեֆանոյի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|bg}}
Տող 6.
Ստորագրել են [[փետրվարին 19]] (մարտի 3)-ին, Սան Ստեֆանոյում ([[Կոստանդնուպոլիս]]ի մոտ) [[Ռուսաստան]]ի կողմից կոմս Ն. Իգնատեն ու U. Նելիդովը, [[Թուրքիա]]յի կողմից՝ [[Սավֆետ փաշա]]ն ու [[Սահադուլլահ բեյ]]ը։
== Պայմանագրի հիմնական կետերը ==
Սան Ստեֆանոյի պայմանագրով [[Չեոնոգորիա]]ն, [[Սերբիա]]ն և [[Ռումինիա]]ն անկախ էին ճանաչվում։ [[Բոսնիա և Հերցեգովինա]]ն ինքնավարություն էին ստանում [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] շրջանակներում։ [[Բուլղարիա]]ն (Արևելյան Ռումելիայով, Մակեդոնիայով և Թրակիայի մի մասով՝ մինչև Սալոնիկ և Էգեյան ծով) հռչակվում էր ինքնավար իշխանություն՝ տերությունների համաձայնությամբ և Բարձր դռան կողմից հաստատվող իշխանությունով։ Թուրքական զորքերը դուրս էին բերվում Բուլղարիայից, իսկ ռուս, զորքերը մնում էին այնտեղ՝ 2 տարի ժամկետով։
 
Թուրքիան պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 1410 մլն ռ. ռազմատուգանք, որի մեծ մասը (1100 միլիոն ռ.) փոխարինվում էր տարածքային զիջումներով. եվրոպական մասում՝ Տուլչայի սանջակի դիմաց Ռուսաստանը ստանում էր 1856-ի Փարիզի պայմանագրով իրենից անջատված Հարավային Բեսարաբիան, ասիականում՝ Արդահանը, Կարսը, Բաթումը, Բայագետը և մինչև Սողանլուղ ընկած տարածքը (տես Բեռլինի կոնգրես 1878 հոդվածին կից քարտեզը)։
 
== Սան-Ստեֆանոյի պայմանագիրը և հայերը ==
Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել արևմտյան Հայաստանում։ Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և արևմտյան Հայաստանի մի մասի գրավումը ռուս, զորքերի կողմից ազատագրական հույսեր ներշնչեցին նաև հայ քաղաքական շրջաններին։ 1877-ի վերջին Կ. Պոլսի հայոց ազգային ժողովը մերժեց հայերին զորակոչելու սուլթան, իրադեն (հրամանագիր), որով փաստորեն հրաժարվեց զենք վերցնել ռուսական բանակի դեմ։
 
1878-ի հունվարին Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը ազգային ժողովին ներկայացրեց մի տեղեկագիր, որտեղ շարադրված էր Հայաստանի ինքնավարության ծրագիրը՝ Լիբանանի օրինակով (1864-ի կանոնադրությամբ Լիբանանը կառավարում էր քրիստոնյա ընդհանուր նահանգապետը)։ Ծրագիրը, որ ամենայն հավանա կանությամբ թելադրված էր թուրք, կառավարութան և Անգլիայի կողմից (որոնք հարցի նման լուծումը գերադասում էին արևմտյան Հայաստանի ռուս, գրավումից), մերժվեց։ Կ. Պոլսի և Անդրկովկասի հայ քաղաքական շրջանների (որոնք արևմտահայության ազատագրության հարցը կապում էին Ռուսաստանի հետ) ճնշման տակ Կ. Պոլսի պատրիարքն իր ներկայացուցչի՝ Ադրիանուպոլսի առաջնորդական փոխանորդ Գևորգ վարդապետ Ռուսչուգլյանի միջոցով (որին միացան Ստեփան Ասլանյանը և Հովհաննես Նուրյանը), իսկ ավելի ուշ նաև անձամբ շփման մեջ մտավ ռուս, հրամանատարության (Մեծ իշխան Նիկոլայ. Նիկոլաևիչ) և դիվանագիտական ներկայացուցիչների (Իգնատև, Նելիդով) հետ ու խնդրագիր հղեց Ալեքսանդր II կայսրին։ Նույն ժամանակ, Գրիգոր Արծրունու նախաձեռնությամբ, խընդրագիր ներկայացվեց Կովկասի փոխարքային։ Ռուսական կառավարությունը համաձայնեց հայերի վերաբերյալ հատուկ կետ մտցնել ռուս-թուրքական պայմանագրում։Այս հոդվածը չէր կարող գոհացնել հայերին, քանի որ այնտեղ խոսք անգամ չկար նրանց ակնկալած ինքնավարության մասին։ Հոդվածի այդպիսի չափավորությունը բացատրվում էր Ռուսաստանի վրա Անգլիայի դիվանագիտական ճնշումով, որը վտանգված էր տեսնում իր շահերն Ասիայում, ինչպես նաև Հնդկաստան տանող ճանապարհներին։
Տող 26.
[[Կատեգորիա:Միջազգային պայմանագրեր]]
[[Կատեգորիա:Հայկական հարց]]
 
{{Link FA|bg}}