«Վիրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|ka}}
Տող 20.
| Զինանշանի հոդված =
| Քարտեզ =
[[Պատկեր:Georgian_States_Colchis_and_Iberia_Georgian States Colchis and Iberia (600-150BC)-en.svg|260px]]
| Քարտեզի տարեթիվ =
| Պետական կարգ = [[Թագավորություն]]
Տող 53.
}}
 
'''Վիրք''' ({{lang-ka|იბერია}}, {{lang-la|Iberia}}, {{lang-grc|Ἰβηρία}}), պատմական երկիր [[Անդրկովկաս]]ի կենտրոնական մասում։ Հարավից և հարավ-արևմուտքից սահմանակցում էր [[Մեծ Հայք]]ին, արևմուտքից՝ [[Կողքիս]]ին, հյուսիսից [[Ալանիա]]յին, արևելքից [[Աղվանք]]ին։ Մայրաքաղաքներ են եղել [[Մցխեթ]]ը, [[Արմազ]]ը և [[Թբիլիսի]]ն։ Հունա-հռոմեական հեղինակների մոտ կոչվել է նաև '''Իբերիա'''։
 
== Անվանում ==
Մինչև մ.թ.ա. 3-2-րդ դարերում [[Իսպանիա]]ն ևս կոչվել է ''Իբերիա ''և անունների նմանություններից հույն և լատինական հեղինակները ենթադրել են, որ Կովկասի իբերները, այսինքն՝ վրացիները, առաջացել են [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] իբերներից։ 19-րդ դարից սկսած առանց գիտական որևէ լուրջ կռվանի, որոշ հետազոտողներ ջանում են հիմնավորել այդ ենթադրությունը՝ առնչություններ որոնելով բասկերենի և վրացերենի միջև։
 
== Պատմություն ==
[[Կուր]] գետի հովտում՝ ցեղային միության հիմքի վրա, մ.թ.ա.IV-III դդ. սահմանագծում առաջացավ վաղ ստրկատիական պետություն, որի հիմնադիրը, ըստ վրացական ավանդական պատմության, Քարթլիի տանուտեր [[Փառնավազ]]ն էր։ Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։ Մայրաքաղաք [[Մցխեթա]]յում, ինչպես նաև մյուս քաղաքներում զարգացած էին արհեստներն ու առևտուրը։
 
[[Արտաշես Ա]]-ն Վիրքից ազատագրում է զավթված և [[Երվանդունիներ]]ի օրոք [[Երվանդյան Հայաստան]]ի կազմի մեջ մտնող [[Գուգարք]] նահանգը և միացնում Մեծ Հայքին։ [[Տիգրան Մեծ]]ի ժամանակ Վիրքը եղել է [[Մեծ Հայք]]ի գերիշխանության տակ։ [[Մ.թ.ա. 66]] թ. Արտաշատի պայմանագրով դուրս է եկել հայկական գերիշխանությունից։ [[387]] թ. [[Մեծ Հայք]]ի բաժանումից հետո [[Գուգարք]] նահանգը կցվել է Վիրքին և ստեղծվել [[Վրաց մարզպանություն]]ը։ [[337]] թվականին [[քրիստոնեություն]]ը հայտարարվեց պետական կրոն։
 
Ծիսակատարության լեզուն [[հունարեն]]ն ու [[ասորերեն]]ն էին, օգտագործվող այբուբենը՝ հունականն ու ասորականը։ [[Վահանանց պատերազմ]]ի ժամանակ [[հայ-վրացական զորք]]երը [[Ճարմանայի դաշտ]]ում ծանր պարտություն կրեց պարսկական զորքից։ [[862]]-[[1022]] թվականներին Վիրքը եղել է [[Բագրատունյաց տերություն|Հայ Բագրատունիների տերության]] մեջ։ [[Սելջուկյան արշավանքներ]]ի և տրիապետության ժամանակ զգալի թվով [[հայեր]] գաղթել են [[Վրաստան]]։
 
Վիրքը իր հզորության գագաթնակետին է հասել [[Դավիթ Շինարար]] թագավորի օրոք։ Վրաց [[Թամար]] թագուհին հայ-վրաց. զորքրով [[Զաքարե և Իվանե եղբայրներ]]ի օգնությամբ ազատագրել են [[Հայաստան]]ի բազմաթիվ շրջաններ։ [[1199]]թ. վերջնական ազատագրվում է [[Բագրատունյաց Հայաստան]]ի սիրտ [[Անի]]ն։ Ազատագրած տարածքները տրվեցին հիմնականում [[Զաքարյաններ]]ին։ [[Վրաց Բագրատունյաց թագավորություն]]ը ավարտվեց [[1801]] թվականին, երբ [[Վրաստան]]ի զգալի մասը անցավ [[Ռուսաստան]]ի տիրապետության տակ։ Վիրքի տարածքի վրա այժմ [[Վրաստան]]ն է։
Տող 77.
[[Կատեգորիա:Վրաստանի պատմություն]]
[[Կատեգորիա:Պատմական պետություններ հարավային Կովկասում]]
 
{{Link FA|ka}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վիրք» էջից